Ֆրեդերիկ Բանտինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդերիկ Բանտինգ
Frederick Banting
Ծնվել էնոյեմբերի 14, 1891(1891-11-14)[1][2][3][…]
Էլիսթոն, New Tecumseth, Simcoe County, Օնտարիո, Կանադա
Մահացել էփետրվարի 21, 1941(1941-02-21)[3][4][5][…] (49 տարեկան)
Musgrave Harbour, Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր, Կանադա
մահը պատահարից
ԳերեզմանՄաունթ Փլեզանթ գերեզմանատուն
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունբժիշկ, դեղաբան և հետազոտող
Հաստատություն(ներ)Հիվանդ երեխաների հիվանդանոց, Տորոնտոյի համալսարան և Արևմտյան Օնտարիոի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիոլոգիա և դեղագիտություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Կանադայի թագավորական ընկերություն և Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա
Ալմա մատերՏորոնտոյի համալսարան և Temerty Faculty of Medicine, University of Toronto?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6]
Պարգևներ
Ամուսին(ներ)Marion Robertson? և Henrietta Banting?
Ստորագրություն
Изображение автографа
 Frederick Banting Վիքիպահեստում

Ֆրեդերիկ Գրանտ Բանտինգ (անգլ.՝ Frederick Grant Banting, նոյեմբերի 14, 1891(1891-11-14)[1][2][3][…], Էլիսթոն, New Tecumseth, Simcoe County, Օնտարիո, Կանադա - փետրվարի 21, 1941(1941-02-21)[3][4][5][…], Musgrave Harbour, Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր, Կանադա), կանադացի ֆիզիոլոգ։

1916 թվականին ավարտել է Տորոնտոյի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Ենթաստամոքսային գեղձի լանգերհասյան կղզյակների հորմոնը՝ ինսուլինը, հայտնաբերելու և մաքուր վիճակում ստանալու համար Բանտինգին (Ջոն Մակլեոդի հետ) շնորհվել է Նոբելյան մրցանակ (1923)։ Նա եղել է ֆիզիոլոգիայի և բժշկագիտության ասպարեզում այդ հեղինակավոր պարգևին արժանացած ամենաերիտասարդ գիտնականը. մրցանակի շնորհման պահին 32 տարեկան էր։ Զոհվել է օդային աղետի ժամանակ[12]։

Որպես Ֆրեդերիկ Բանտինգի վաստակը գնահատելու նշան՝ շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը համապատասխանեցվել է նրա ծննդյան օրվա հետ և նշվում է նոյեմբերի 14-ին։

Բանտինգը մշտապես ընդգծել է իր օգնականի՝ Չարլզ Բեսթի ավանդը ինսուլինի հայտնաբերման գործում (ի դեպ՝ իբրև երախտագիտության նշան՝ նրա հետ կիսել էր Նոբելյան մրցանակը)։ 1934 թվականին Մեծ Բրիտանիայի Գևորգ V թագավորը Բանտինգին ասպետի տիտղոս է շնորհել։ Դափնեկիր գիտնականը եղել է Կանադայի թագավորական ընկերության (1926) և Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1935)[13]։

Պարգևներ և մեծարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1919 — Զինվորական խաչ
  • 1923 — Ջոն Սքոթի մեդալ
  • 1923 — Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի և բժշկագիտության ասպարեզում
  • 1934 — Բրիտանական կայսրության ասպետ-կոմանդոր
  • 1994 — ներառվել է Կանադայի բժշկական փառքի սրահ (Canadian Medical Hall of Fame)[14]
  • 2004 — ներառվել է գյուտարարների ազգային փառքի սրահ։

Նրա անունով են կոչվել Լուսնի խառնարաններից մեկը, մեկ աստերոիդ (43293) Banting[de], սահմանվել է նրա անունը կրող մեդալ, որը 1941 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարի շնորհվում է շաքարախտի բուժման, հաղթահարման գործում աչքի ընկած գիտնականի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 290