Կանադայի թագավորական ընկերություն
Կանադայի թագավորական ընկերություն անգլ.՝ Royal Society of Canada | |
---|---|
Հապավում | SRC |
Տեսակ | գիտությունների ակադեմիա, ակադեմիա և academic publisher? |
Հիմնադրվել է | 1882 |
Անդամ է | InterAmerican Network of Academies of Sciences?[1] և InterAcademy Partnership?[2] |
Երկիր | ![]() |
Կայք | rsc-src.ca(անգլ.) և rsc-src.ca/fr(ֆր.) |
![]() ![]() Կանադայի թագավորական ընկերություն, Կանադա | |
![]() |
Կանադայի թագավորական ընկերություն (ֆր.՝ La Société royale du Canada, հայտնի է նաև որպես՝ ԿԹԸ. Կանադայի արվեստի, հումանիտար և գիտության ակադեմիա (ֆր.՝ SRC : Les Académies des arts, des lettres et des sciences du Canada), կանադացի գիտնականների, հումանիստների, արվեստագետների ազգային առաջատար երկլեզու խորհուրդ։ ԿԹԸ-ի հիմնական նպատակն է նպաստել արվեստի, հումանիտար գիտությունների և գիտության ոլորտում ուսուցմանն ու հետազոտմանը։ ԿԹԸ-ն Կանադայի ազգային ակադեմիան է։ Այն պաշտոնական երկու լեզուներով Կանադայում խթանում է հետազոտությունները և գիտական նվաճումները[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1870-ական թվականների վերջերին Կանադայի գլխավոր նահանգապետ Ջոն Քեմփբելը, որոշեց, որ Կանադային անհրաժեշտ է մշակութային հաստատություն՝ նպաստելու ազգային գիտական հետազոտությանն ու զարգացմանը։ Այդ ժամանակից ի վեր, հաջորդող գլխավոր նահանգապետերը ներգրավվել են հասարակության գործերում։ 1882 թվականին Կանադայի Թագավորական ընկերությունը հիմնադրվել է Ջոն Քեմփբելի անձնական հովանավորության ներքո։ Մեկ տարի անց՝ 1883 թվականին ընկերությունը կազմավորվեց Կանադայի խորհրդարանի կանոնադրությամբ։
1883 թվականի հիմնադրումից մինչև 1900-ականների սկիզբ, ԿԹԸ կառուցվածքը նմանեցվել է Լոնդոնի թագավորական ընկերության մոդելին, սակայն կարևոր համալրումներ են արվել (գրականության և այլ տարրերի) Ֆրանսիայի ինստիտուտից։ ԿԹԸ-ին անդամակցելը սահմանափակվել է ընտրություններով։ Սկզբում ԿԹԸ-ն բաժանել է չորս բաժնի՝ յուրաքանչյուրում 20 մասնակից։
Այդ բաժիններն էին՝ (1) Ֆրանսիական գրականություն, պատմություն, հնագիտություն, (2) Անգլերեն գրականություն, պատմություն, հնագիտություն, (3) Մաթեմատիկական, ֆիզիկական և քիմիական գիտություններ, (4) Երկրաբանական և կենսաբանական գիտություններ։ ԿԹԸ հիմնադիր անդամներից էին Սըր Սենդֆորդ Ֆլեմինգը, Standard Time-ի համաշխարհային համակարգի ստեղծողը և ժամանակի մեծագույն բժիշկներից մեկը` Սըր Ուիլյամ Օսլերը։ ԿԹԸ անդամներին առաջադրում էր ՄաքԳիլի համալսարանի տնօրեն Ջոն Ուիլյամ Դաուսոնի և Քվեբեկի նախկին վարչապետ Պիեր Շովոյի կողմից ղեկավարվող կոմիտեն։ Ջոն Ուիլյամ Դաուսոնն ու Պիեր Շովոն եղել են ընկերության առաջին և երկրորդ նախագահները։
Կանադայում կրթաթոշակի, հետազոտության աճին զուգընթաց, ԿԹԸ-ն նույնպես աճեց։ Երեք տասնամյակների ընթացքում ԿԹԸ-ի անդամակցությունը կրկնապատկվեց։ Վերակազմավորման մի քանի փուլից հետո, ԿԹԸ-ն ծավալվեց որպես ժամանակակից կազմակերպություն։ 2010 թվականին Կանադայի նահանգապետ Դեյվիդ Լլոյդ Ջոնսթոնն ընտրվեց Կանադայի թագավորական ընկերության պատվավոր անդամ։
Կազմակերպություն և նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանադայի թագավորական ընկերությունը ներկայումս ունի ավելի քան 2000 անդամներ` արվեստի, հումանիտար, գիտական, ինչպես նաև Կանադայի հասարակական կյանքում մեծ ներդրումներ կատարած կանայք ու տղամարդիկ։ Ներկայումս կա անդամության չորս կատեգորիա` կանոնավոր կերպով ընտրված անդամներ, հատուկ ընտրված անդամներ, արտասահմանյան և պատվավոր անդամներ։
Ամեն տարի ընկերության անդամներ են դառնում մոտավորապես 80 հոգի՝ մոտավորապես 75 կանոնավոր կերպով ընտրված անդամներ ըստ բաժինների, 6 հատուկ ընտրված անդամներ, չորս արտասահմանյան և առավելագույնը մեկ պատվավոր անդամ։
Ընկերության անդամակցությունը Կանադայի գիտնականների, արվեստագետների համար ամենաբարձր պարգևն է։ Ընկերությանն անդամագրվելուց հետո անգլաֆոն անդամները կարող են օգտագործել հետանվանական տառերը ԿԹԸԱ Կանադայի Թագավորական ընկերության անդամ և ֆրանկոֆոն անդամները կարող են օգտագործել MSRC (Membre de la Société royale du Canada): ԿԹԸ-ն բաղկացած է երեք երկլեզու ակադեմիայից՝ ներառյալ գիտական առարկաների և գեղարվեստական ոլորտների լայն շրջանակ։
Ակադեմիա I-ը Արվեստի և հումանիտար ակադեմիան է, որն ունի երեք բաժին. անգլոֆոն բաժին՝ հումանիտար բաժին (I), ֆրանկոֆոն բաժին (II) Գրականության և հումանիտար գիտությունների և արվեստի երկլեզու բաժին, արվեստի (III)՝ ներառում է ճարտարապետություն, ստեղծագործական գրականություն և արվեստ։
Ակադեմիա II-ը սոցիալական գիտությունների ակադեմիան է, որն ունի երկու բաժին՝ Անգլոֆոն բաժին (I)՝ Հասարակագիտություն և ֆրանկոֆոն բաժին (II)՝ Սոցիալական գիտություններ։
Ակադեմիա III-ը Գիտության ակադեմիան է, որն ունի Ակադեմիա III-ի չորս երկլեզու բաժինները` (I) Կիրառական գիտություններ և ճարտարագիտություն, (II) Երկրի, օվկիանոսի և մթնոլորտային գիտությունների մասին, (III) կյանքի գիտություններ և (IV) մաթեմատիկական և ֆիզիկական գիտություններ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://ianas.org/members/
- ↑ https://www.interacademies.org/network/member-academies
- ↑ «The Royal Society of Canada»։ Վերցված է հունիսի 6, 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Royal Society of Canada Website
- The Royal Society of Canada's YouTube Channel
- The Royal Society of Canada's LinkedIn Page
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կանադայի թագավորական ընկերություն կատեգորիայում։ |