Լավալի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լավալի համալսարան
Université Laval
Université laval.jpg
Pavillon Louis-Jacques-Casault - Université -Laval - Quebec City - October 2007.jpg
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան
ԿարգախոսDeo favente haud pluribus impar[1]
Հիմնադրված է1852
ՀիմնադրիրՖրանսուա Լավալ
Անվանված էՖրանսուա Լավալ
ՌեկտորSophie D'Amours?
ԱնդամակցությունՀետազոտական գրադարանների ասոցիացիա[2], U Sports?, Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա և U15?
ԵրկիրԿանադա
Կայքulaval.ca
Կոորդինատներ: 46°46′48.000000100004″ հս․ լ. 71°16′29.000000099186″ ամ. ե. / 46.78000000002777625° հս․. լ. 71.27472222224977827° ավ. ե. / 46.78000000002777625; 71.27472222224977827
Université Laval Վիքիպահեստում

Լավալի համալսարան (ֆր.՝ Université Laval), ֆրանսալեզու հանրային հետազոտական համալսարան Կանադայի Քվեբեկ նահանգի Քվեբեկ քաղաքում: Համալսարանը հիմնադրվել է 1852 թվականին Վիկտորյա թագուհու թագավորական կանոնադրությամբ՝ 1663 թվականին Ֆրանսուա Լավալի կողմից հիմնադրված Քվեբեկի սեմինարիայի հենքի վրա` այն դարձնելով Կանադայում ամենահին բարձրագույն կրթական կենտրոնը և Հյուսիսային Ամերիկայի առաջին կառույցը, որն առաջարկում է բարձրագույն կրթություն ֆրանսերենով: Համալսարանի գլխավոր կամպուսը կառուցվել է 1950-ական թվականներին Սենտ-Ֆուա-Սիլերի-Քեփ-Ռուժ արվարձանային շրջանում և հետազոտական ֆինանսավորման առումով ընդգրկված է Կանադայի առաջատար համալսարանների տասնյակում[3] և ունի Կանադայի գերազանցության հետազոտական չորս ամբիոններ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսուա Լավալ
Քվեբեկի հին սեմինարիան այսօր
Լավալի համալսարանի ճարտարապետական դպրոց
Charles-De Koninck տաղավար

Համալսարանն իր գործունեությունը սկսել է որպես Քվեբեկի սեմինարիա, որը հիմնադրվել է 1663 թվականին Լավալ ընտանիքի անդամ, Նոր Ֆրանսիայի առաջին եպիսկոպոս Ֆրանսուա դե Մոնտմորենսի-Լավալի կողմից[4]:

Ֆրանսիական ռեժիմի տարիներին հաստատությունը հիմնականում տվել է քահանա շրջանավարտներ՝ ծառայելու Նոր Ֆրանսիայում: 1760 թվականի նվաճումից հետո բրիտանացիները ընդլայնել են կրթությունը Կանադայում` ներառելով լիբերալ արվեստ: Այդ ժամանակ Ֆրանսիացի-կանադացիները բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն չունեին, և Մոնրեալի եպիսկոպոս Ինյաս Բուրժեն առաջարկել է Քվեբեկի սեմինարին ընդյալնել և դարձնել Լավալի համալսարան:

Քվեբեկյան սեմինարիային թագավորական արտոնություն է ստացել 1852 թվականի դեկտեմբերի 8-ին Վիկտորյա թագուհու կողմից Էլգինի լորդ Ջեյմս Բրյուսի խնդրանքով` ստեղծելով «համալսարանի իրավունքներով ու արտոնություններով» Լավալի համալսարան[5]: Կանոնադրությունը ստորագրվել է 1852 թվականին: Բենեդիկտոս XV-ը հաստատել է ծրագիրը և թույլատրել հիմնադրելու աստվածաբանության ամբիոններ և շնորհել աստիճաններ[6]:

1878 թվականին համալսարանը Մոնրեալում բացել է երկրորդ կամպուսը, որը 1919 թվականի մայիսի 8-ին դարձել է Մոնրեալի համալսարան: 1971 թվականին երկրորդ կանոնադրությամբ բոլոր լիազորությունները տրվել են Լավալի համալսարանի խորհրդին[5]:

1925 թվականին համալսարանն ընդլայնել է իր տարածքը: Հին քաղաքը շատ մարդաշատ էր և դժվար էր կամպուսին նոր շենքեր ավելացնել: Համալսարանը տեղափոխվել է Սենտ-Ֆուա քաղաք, որն այդ ժամանակին կիսագյուղական քաղաք էր Քվեբեկ քաղաքի կենտրոնից արևմուտք: Ճարտարապետության դպրոցը 1989 թվականին վերադարձավ հին շենք (այժմ կոչվում է «Le Vieux Séminaire»):

Լավալի համալսարանը ղեկավարվում է կառավարիչների խորհրդաի և ֆակուլտետի սենատի կողմից: Այս կառույցը մոդելավորվել է 1906 թվականին Տորոնտոյի նահանգային համալսարանական ակտով, որով հիմնվել է համալսարանական կառավարման երկչափ համակարգ՝ բաղկացած սենատից (ֆակուլտետից), որը պատասխանատու ակադեմիական քաղաքականության համար և կառավարիչների (քաղաքացիների) խորհրդից, որն իրականացնում է ֆինանսական քաղաքականության նկատմամբ բացառիկ վերահսկողություն և պաշտոնական լիազորություն ունի բոլոր այլ հարցերում: Խորհրդայի կողմից նշանակված նախագահը պետք է ծառայի որպես երկու մարմինների միջև կապող օղակ և ղեկավարի հաստատությունը[7]:306:

20-րդ դարի սկզբին բարձրագույն կրթության անհրաժեշտությունը ընդլայնվեց աստվածաբանության, իրավունքի և բժշկության դասական ոլորտներից դուրս և համալսարանում ներկայացվեցին գիտության և սոցիալական գիտությունների բաժիններ, ինչպիսիք են անտառտնտեսությունը և տնային տնտեսությունը[7]:1904: Բացի այդ, ներկայացվել է մասնագիտացված դասընթացների գերմանացիներից ոգեշնչված ամերիկյան մոդելի հիման վրա շրջանավարտների վերապատրաստումը և հետազոտական թեզի կատարումը[5]:

1938 թվականին համալսարանը բացել է իր սոցիալական, քաղաքական և տնտեսական գիտությունների բաժինը, ազդարարելով 1960-ական թվականներին շարունակվող մոտեցման փոփոխությունը` հիմնված բարձրագույն կրթության՝ որպես անհատների ու հասարակության համար սոցիալական արդարության և տնտեսական արտադրողականության գաղափարի վրա[8]:

Ֆրանսիացի-կանադացի կոմպոզիտոր Վիլֆրիդ Բոդրիի «Լավալ» վալսը նվիրվել է Լավալի համալսարանի և Մոնրեալի համալսարանի ուսանողներին: Դաշնամուրային երաժշտությունը լույս է տեսել 1906 թվականին Քվեբեկում Ջ. Բոդրիի կողմից[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.scom.ulaval.ca/Presentation/francais/heraldique.html
  2. http://old.arl.org/arl/membership/members.shtml
  3. Université Laval. "Université Laval at a Glance". (accessed 17 April 2007)
  4. «The Project Gutenberg eBook of The Makers of Canada: Index and Dictionary of Canadian History, Edited by Lawrence Johnstone Burpee and Arthur G. Doughty.»։ Վերցված է 28 August 2015 
  5. 5,0 5,1 5,2 Laval University/Université Laval Archived 2007-08-16 at the Wayback Machine.
  6. The Project Gutenberg EBook #6466 of 'The Intellectual Development of the Canadian People, A historical review' by John George Bourinot, House of Commons, Ottawa, February 17th, 1881
  7. 7,0 7,1 Langton Hugh Hornby, Macallum Archibald Byron (1906)։ The University of Toronto and its colleges, 1827-1906։ The University Library, pub. by the librarian 
  8. Behiels, Michael, "Le père Georges-Henri Lévesque et l'établissement des sciences sociales à Laval: 1938–1955", Revue de l'Université d'Ottawa 52, no. 3 (juil.-sept. 1982). Appears in English translation in "Youth, University, and Canadian Society", edited by Paul Axelrod and John G. Reid. Kingston and Montreal: McGill-Queen's University of Press, 1989.
  9. Wilfrid Beaudry (1906)։ «Laval»։ Amicus.collectionscanada.gc.ca։ Վերցված է July 1, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]