Նոբելյան մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոբելյան մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբել (1833–1896)

Նոբելյան Մրցանակը (շվեդ.՝ Nobelpriset) շվեդական ամենամյա բարձրակարգ մրցանակ է, որը հիմնվել է 1895 թվականին, Ալֆրեդ Նոբելի շնորհիվ։ Այն շնորհվում է հեղինակավոր գիտական հայտնագործությունների, մշակույթի մեջ արված ներդրումների, հասարակության զարգացմանը նպաստելու համար։ Մրցանակը կազմում է 1,3 միլիոն դոլար և սահմանվում է հետևյալ բնագավառներում՝ ըստ Ալֆրեդ Նոբելի կտակի՝

1969 թվականից Շվեդական բանկի միջնորդությամբ և հովանավորությամբ մրցանակ է տրվում նաև տնտեսագիտության ոլորտում ներդրումների համար։

Պատմություն

Ալֆրեդ Նոբելը ծնվել է 1833թ. հոկտեմբերի 21-ին Շվեցարիայի Ստոկհոլմ քաղաքում, ինժեներների ընտանիքում:Նա դարձավ հայտնի ինժեներ, քիմիկոս և գյուտարար: 1894թ-ին Նոբելը ձեռք բերեց մետալուրգիական Բոֆորս կոնցերնը, որը դարձավ խոշոր ռազմամթերք արտադրող: Նոբելը իր կյանքում հավաքեց բավականին մեծ կարողություն: Եկամուտների մեծ մասը նա ստացավ իր 335 գյուտերի շնորհիվ, որոնցից ամենահայտնին նրա կողմից ստեղծված <<դինամիտն>> էր: 1888թ-ին Ալֆրեդ Նոբելին <<կենդանի թաղեցին>>:Ռուսաստանում մահացել էր նրա եղբայրը՝ Լյուդվիգը, և ժուռնալիստները սխալմամբ իրենց հրապարակումներում հայտարարել էին հենց Ալֆրեդ Նոբելի մահվան մասին: Կարդալով ֆրանսիական թերթերում <<Մահ վաճառողը մահացել է>> վերնագրով հոդվածը, Նոբելը մտածեց, թե ինչպես է հիշելու իրեն մարդկությունը,որից հետո նա որոշեց փոխել իրեն կտակի բովանդակությունը: Այն պատրաստվել է իր կողմից 1895թ-ի նոյեմբերի 27-ին, և հրապարակվել է նրա մահից հետո 1897թ-ի հունվար ամսին: Ալֆրեդ Նոբելը մահացել է 1896թ-ի դեկտեմբերի 10-ին, Իտալիայի Սան Ռեմո քաղաքում, ուղեղի արյունազեղումից:

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]