Խաղաղության Նոբելյան կենտրոն
Խաղաղության Նոբելյան կենտրոն | |
---|---|
Տեսակ | թանգարան և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | Նորվեգիա |
Տեղագրություն | Օսլո |
Ղեկավարության նստավայր | Օսլոյի Արևմտյան երկաթուղային կայարան, Օսլո, Նորվեգիա |
Հասցե | Brynjulf Bulls plass? (1) |
Հիմնադրվել է | 2005 |
Տնօրեն | Kjersti Fløgstad? |
Կայք | nobelpeacecenter.org |
Խաղաղության Նոբելյան կենտրոն (նորվ.՝ Nobels Fredssenter), կենտրոն Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, որտեղ ներկայացված են Խաղաղության Նոբելյան մրցանակի գաղափարներն ու մրցանակաբաշխությունները։ Կենտրոնը նաև միջավայր է, ուր մշակութային ու քաղաքական ուժերը կազմակերպում են քննարկումներ խաղաղության, պատերազմի, կոնֆլիկտների հանգուցալուծման թեմաների շուրջ։
Կենտրոնը ներկայացնում է Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուներին, նրանց աշխատանքները։ Այնտեղ ներկայացված են նաև Ալֆրեդ Նոբելի և Նոբելյան մրցանակաբաշխությունների պատմությունը։ Դա կատարվում է ինտերակտիվ տեխնոլոգիաների, մուլտիմեդիայի կիրառմամբ, ցուցահանդեսների, համերգների, բանավեճերի, համաժողովների, ներկայացումների, էքսկուրսիաների կազմակերպմամբ[1]։
Խաղաղության Նոբելյան կենտրոնը Նոբելյան մրցանակաբաշխության համակարգի մի մասն է, որ զարգանում է Նոբելյան հիմնադրամի միջոցներով։ Կենտրոնը բացվել է 2005 թվականին Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի կողմից։ Կենտրոնի բացման արարողությանը ներկա են գտնվել Նորվեգիայի և Շվեդիայի թագավորական ընտանիքները, ինչպես նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, քենիացի քաղաքական ակտիվիստ Վանգարի Մաթայը։ Նույն թվականից կենտրոնի առաջին տնօրենն է դարձել Բենտ Էրիքսենը, խորհրդի քարտուղարը` Ջեյր Լանդեսթադը։ 2009 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալներով կենտրոն է այցելել ավելի քան 400.000 այցելու։
Կենտրոնը գտնվում է Օսլոյի Արևմտյան երկաթուղային կայարանի մոտ, որը կառուցվել է 1872 թվականին և շահագործվել մինչև 1989 թվականը։ Հարևանությամբ գտնվում է Օսլոյի քաղաքային խորհուրդը, որը ամեն տարվա դեկտեմբերի 10-ին` Ալֆրեդ Նոբելի մահվան օրը, զբաղեցնում է Խաղաղության Նոբելյան մրցանակի կենտրոնը[2]։
Խաղաղության Նոբելյան կենտրոնը ֆինանսավորվում է Նորվեգիայի մշակույթի նախարարության կողմից, ինչպես նաև հովանավորների և անդամավճարների միջոցով։ Ժամանակավոր ցուցահանդեսները ամբողջովին ֆինանսավորվում են[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղաղության Նոբելյան կենտրոն» հոդվածին։ |
|