Իրեն Կյուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրեն Կյուրի
Joliot-Curie Harcour
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 12, 1897(1897-09-12)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 13-րդ շրջան, Փարիզ[4]
Մահացել էմարտի 17, 1956(1956-03-17)[5][1][2][…] (58 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ԳերեզմանCemetery Sceaux
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի գիտությունների ֆակուլտետ (1925)[6], Collège Sévigné? և Փարիզի համալսարան
Մասնագիտությունֆիզիկոս, քիմիկոս, պրոֆեսոր, քաղաքական գործիչ, միջուկային ֆիզիկոս և հետազոտող
ԱշխատավայրՓարիզի գիտությունների ֆակուլտետ
ԱմուսինՖրեդերիկ Ժոլիո-Կյուրի
Ծնողներհայր՝ Պյեռ Կյուրի, մայր՝ Մարի Կյուրի
Զբաղեցրած պաշտոններundersecretary?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲեռլինի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Լեհական գիտությունների ակադեմիա
ԵրեխաներՊիեռ Ժոլիո և Հելեն Լանգևին-Ժոլիո
 Irène Joliot-Curie Վիքիպահեստում

Իրեն Կյուրի (սեպտեմբերի 12, 1897(1897-09-12)[1][2][3][…], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[4] - մարտի 17, 1956(1956-03-17)[5][1][2][…], Փարիզ), ֆրանսիացի ֆիզիկոս, աստղաֆիզիկոս։

Մ. Սկլոդովսկայա-Կյուրիի դուստրն է։

Ավարտել է Փարիզի համալսարանը, որտեղ մոր մահից հետո զբաղեցրել է նրա ամբիոնը։ Աշխատանքները վերաբերվում են ատոմի միջուկի ռադիոքիմիային և ֆիզիկային։ Ամուսնու՝ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիի հետ հայտնագործել է արհեստական ռադիոակտիվության երևույթը, ստացել արհեստական ռադիոակտիվ իզոտոպներ, բացահայտել պոզիտրոնային ռադիոակտիվությունը։ Հետազոտել է նաև զույգերի առաջացման և անհիլացման պրոցեսները։ 1935 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։ Մահացել է 1956 թվականի մարտի 17-ին, Փարիզում։

Ընտանիքի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Սկլոդովսկա և Պիեռ Կյուրիները ճառագայթաակտիվության ուսմունքի հիմնադիրներն են, հայտնագործել են պոլոնիում և ռադիում տարրերը և ներմուծել ճառագայթաակտիվություն հասկացությունը։ Իրեն և Ֆրեդերիկ Ժոլիո–Կյուրիները բացահայտել են արհեստական ճառագայթաակտիվության երևույթը։

Մարիա Սկլոդովսկայան 1883 թվականին ավարտել է Վարշավայի գիմնազիան, 1895 թվականին՝ Փարիզի Սորբոնի համալսարանը և անմիջապես ձեռնամուխ է եղել ճառագայթաակտիվության ուսումնասիրությանը, որը 1896 թվականին հայտնաբերել էր Անրի Բեքերելը։ Մարիան բացահայտեց, որ ուրանից բացի, ճառագայթներ արձակում է նաև թորիումը, և այդ հատկությունն ընդհանրական է։ Երևույթն անվանեցին ճառագայթաակտիվություն, իսկ նյութերը՝ ճառագայթաակտիվ լատին․՝ («ռադիուս» լատիներեն բառից, որը նշանակում է ճառագայթ)։ Մարիան իր հետազոտությունների հիմնական մասը կատարել է ամուսնու՝ Պիեռ Կյուրիի հետ։ Պիեռը պյեզոէլեկտրականության և մագնետիզմի բնագավառի գիտնական էր. բացահայտել է իր անունով հայտնի մի օրենք՝ մագնիսական ընկալունակության կախումը ջերմաստիճանից, և 2-րդ կարգի ֆազային փոխարկման ջերմաստիճանը (Կյուրիի կետ)։ 1898 թվականին Կյուրիները հայտնագործեցին ճառագայթաակտիվ 2 տարր ևս, առաջինն անվանեցին պոլոնիում՝ ի պատիվ Մարիայի հայրենիք Լեհաստանի (լատիներեն՝ Պոլոնիա), երկրորդը՝ ռադիում։ 1902 թվականին Մարիա Կյուրին ստացավ ռադիումի մաքուր աղ և ճշտեց ռադիումի ֆիզիկական ու քիմիական հատկությունները։ Կյուրի ամուսինները 1903 թվականին Բեքերելի հետ արժանացան Նոբելյան մրցանակի։ Ամուսնու մահվանից հետո Մարիա Կյուրին դարձավ Սորբոնի համալսարանի լաբորատորիայի ղեկավարը և առաջին կին պրոֆեսորը։ 1910 թվականին ֆրանսիացի ֆիզիկոս Ա. Դեբյեռնի հետ Մարիան ստացավ մաքուր ռադիում, որի համար 1911 թվականին նրան երկրորդ անգամ շնորհվեց Նոբելյան մրցանակ։ Նա Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ էր։ Ծնողների գործը շարունակեցին նրանց դուստր Իրեն և նրա ամուսին Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիները։ Մոր մահվանից հետո Իրենը ղեկավարեց նաև Սորբոնի համալսարանի՝ նրա լաբորատորիան։ Իրեն և Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիներիը միջուկային ռեակցիաների արգասիքներում հայտնաբերեցին նոր ճառագայթաակտիվ իզոտոպներ։ Այդ երևույթը կոչեցին արհեստական ճառագայթաակտիվություն, իսկ հայտնագործության համար Իրեն և Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիները 1935 թվականին արժանացան Նոբելյան մրցանակի։ Արհեստական ճառագայթաակտիվության բացահայտումով նոր շրջափուլ սկսվեց միջուկային ֆիզիկայի զարգացման մեջ։ Կարևոր արդյունքներ ստացան նաև տարրական մասնիկների ֆիզիկայում՝ զույգերի անիհիլացման (ոչնչացումն) և ծնման շարժընթացներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրեդերիկը ամեն ջանք գործադրեց ատոմային ռումբի ստացման գաղտնիքը չտարածելու համար։ Նա Խաղաղության կողմնակիցների համաշխարհային շարժման հիմնադիրներից էր և Խաղաղության համաշխարհային խորհրդի առաջին նախագահը։ Նրա անունով է կոչվել Խաղաղության ոսկե մեդալը։ Ամուսիններ Ժոլիո-Կյուրիները ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ էին։ Մարիա Կյուրին, նրա դուստրը՝ Իրենը, և փեսան՝ Ֆրեդերիկը, մահացան ճառագայթային հիվանդությունից, որը ճառագայթաակտիվ նյութերի հետ նրանց տևական աշխատանքի հետևանք էր։

Պիեռ և Մարիա Կյուրիների անունով՝ Տարրերի պարբերական համակարգի 96-րդ տարրն անվանվել է Կյուրիում։

Նրանց անունով կոչվել է նաև ճառագայթաակտիվության արտահամակարգային միավոր՝ Կյուրի (Կի). 1 Կի = 3,7x1010Բ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 289