Jump to content

Մարի Կյուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կյուրի (այլ կիրառումներ)
Մարի Կյուրի
ֆր.՝ Marie Curie
լեհ.՝ Maria Skłodowska-Curie
Ծնվել էնոյեմբերի 7, 1867(1867-11-07)[1][2][3][…]
Վարշավա, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[1][2][3][…]
Մահացել էհուլիսի 4, 1934(1934-07-04)[1][2][3][…] (66 տարեկան)
Սանսելմոզ, Passy[1][3]
բնական մահով
ԳերեզմանՊանթեոն (Փարիզ)
Բնակության վայր(եր)Վարշավա և Փարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա,  Ռուսական կայսրություն և  Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Ազգությունլեհեր
Դավանանքագնոստիցիզմ[4]
Մասնագիտությունֆիզիկոս, քիմիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան, Սորբոն և Կյուրի ինստիտուտ
Գործունեության ոլորտՌադիոակտիվություն[5], քիմիա[5] և ֆիզիկա[5]
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԼեոպոլդինա[6], Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա[6], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Ազգային բժշկական ակադեմիա, Լվովի գիտական ընկերություն[6], Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, International Committee on Intellectual Cooperation?[7], Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[6], Թագավորական չեխական գիտությունների ընկերություն և Commission on Isotopic Abundances and Atomic Weights?
Ալմա մատերՓարիզի գիտությունների ֆակուլտետ, Flying University?, Փարիզի համալսարան (1893), X LO im. Królowej Jadwigi in Warsaw?, Փարիզի համալսարան և Փարիզի համալսարան (1894)
Գիտական աստիճանլիցենցիատ (1893) և դոկտորի աստիճան (հունիսի 23, 1903)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[8], լեհերեն, ֆրանսերեն[9][10], գերմաներեն և անգլերեն
Գիտական ղեկավարԳաբրիել Լիպման
Եղել է գիտական ղեկավարԱնդրե Դեբյերն, Օսկար Մորենո, Մարգարիտա Պերեյ, Branca Edmée Marques?, Zheng Dazhang?, Shi Shiyuan?, Emile Henriot?[11] և Ștefania Mărăcineanu?
Պարգևներ
Ամուսին(ներ)Պյեռ Կյուրի[23][24]
Երեխա(ներ)Իրեն Կյուրի[24] և Էվա Կյուրի[24]
ՀայրՎլադիսլավ Սկլոդովսկի
ՄայրBronisława Skłodowska?
Ստորագրություն
Изображение автографа
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Marie Curie Վիքիպահեստում

Մարիա Սկլոդովսկա-Կյուրի (ֆր.՝ Marie Curie[25], լեհ.՝ Maria Salomea Skłodowska-Curie, նոյեմբերի 7, 1867(1867-11-07)[1][2][3][…], Վարշավա, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[1][2][3][…] - հուլիսի 4, 1934(1934-07-04)[1][2][3][…], Սանսելմոզ, Passy[1][3]), լեհ ֆիզիկոս, որն ապրել և գործել է Ֆրանսիայում, ֆիզիկայից (1903) և քիմիայից (1911) Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր, Փարիզում և Վարշավայում Կյուրիի ինստիտուտների հիմնադիր։

Ականավոր ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Պիեռ Կյուրիի կինը։

Ամուսնու հետ ուսումնասիրել են ռադիոակտիվության երևույթը, հայտնաբերել են ռադիում (լատին․՝ radium - ճառագայթող) և պոլոնիում (լատին․՝ polonium (Polonia - «Լեհաստան») քիմիական տարրերը։ Մարի Կյուրին առաջարկել է ուրանի հանքաքարի մշակման և զտման դասական մեթոդ, երկար տարիներ ուսումնասիրել է ռադիոակտիվ ճառագայթման հատկությունները, նրա ազդեցությունը կենդանական բջիջների վրա։ Առաջին կինն է, որ ստացել է Նոբելյան մրցանակ, առաջինը և միակ կինը, որ ստացել է կրկնակի Նոբելյան մրցանակ և միակ մարդը, որ Նոբելյան մրցանակ է ստացել երկու տարբեր գիտական բնագավառներից։

Նա նաև եղել է Փարիզի համալսարանի առաջին կին պրոֆեսորը, իսկ 1995 թվականին, երբ նրա աճյունն ամփոփվել է Փարիզի Պանթեոնում, դարձել է առաջին կինը, որն այնտեղ թաղված է սեփական արժանիքների և գիտական ձեռքբերումների համար։

Մարի Կյուրին ծնվել է Վարշավայում, Լեհական թագավորությունում, որն այն ժամանակ Ռուսական կայսրության մի մասն էր կազմում։ Նախնական կրթությունը ստացել է Վարշավայի «Թռիչք» համալսարանում (գաղտնի գործող ուսումնական հաստատություն, որը պահպանում էր լեհական ավանդույթները), ապա սկսել է զբաղվել բնագիտության գործնական ուսումնասիրմամբ։ 1891 թվականին, 24 տարեկան հասակում նա հետևում է ավագ քրոջը՝ Բրոնիսլավային և մեկնում Փարիզ՝ ուսումը շարունակելու։ Այնտեղ նա բարձրագույն կրթություն է ստանում և շարունակում իր հետագա գիտական ուսումնասիրությունները։ 1894 թվականին Մարիան հանդիպում է Պիեռ Կյուրիին, իսկ 1895 թվականին նրանք ամուսնանում են։ Միասին սկսում են ուսումնասիրել ուրանի աղերի արձակած անսովոր ճառագայթները։ 1903 թվականին ամուսնու՝ Պիեռ Կյուրիի և ֆիզիկոս Անրի Բեքերելի հետ մեկտեղ ստանում է Նոբելյան մրցանակ ֆիզիկայի բնագավառում։ 1911 թվականին Նոբելյան մրցանակ է ստանում քիմիայի բնագավառում։ Նրա ձեռքբերումները ներառում են «ռադիոակտիվության» տեսության զարգացումը (տեսություն, որի անունը ինքն էր հորինել[26][27][28]), ռադիոակտիվ իզոտոպերի մեկուսացման տեխնիկան և երկու քիմիական տարրերի՝ ռադիումի և պոլոնիումի հայտնագործումը։ Նրա ղեկավարությամբ աշխարհում առաջին անգամ սկսվեցին ուսումնասիրություններ կատարվել նորագոյացությունները ռադիոակտիվ իզոտոպերով բուժելու ուղղությամբ։ Նա հիմնադրել է Փարիզի և Վարշավայի Կյուրիի անվան ինստիտուտները, որոնք մինչև օրս հանդիսանում են բժշկական հետազոտությունների գլխավոր կենտրոններ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա մշակեց ռենտգենյան ճառագայթներով զինված շարժական ռադիոգրության միավորներ՝ դաշտային հիվանդանոցների համար։

Լինելով Ֆրանսիայի քաղաքացի՝ Մարիա Սկլոդովսկա Կյուրին, որն օգտագործում էր երկու ազգանուններն էլ[29][30], երբեք չի մոռացել իր ազգային ինքնության մասին։ Նա իր դուստրերին լեհերեն էր սովորեցնում և նրանց հետ այցելում էր Լեհաստան[31]։ 1898 թվականին նրա հայտնաբերած պոլոնիում քիմիական տարրը այդպես է կոչվել ի պատիվ նրա հայրենի Լեհաստանի։ Մարի Կյուրին մահացել է 1934 թվականին Ֆրանսիայում, Վերին Սավոյի առողջարաններից մեկում, ապլաստիկ անեմիայից։ Նրա մահվան պատճառը երկար տարիներ ռադիացիայից չպաշտպանված կենսակերպ վարելն էր և առաջին համաշխարհայինի տարիներին դաշտային հիվանդանոցներում ռադիոգրության սարքերով աշխատելը[32]։ Աշխատելով ռադիոակտիվ նյութերի հետ՝ Մարի Կյուրին զգուշություն չէր ցուցաբերում և նույնիսկ որպես կախազարդ օգտագործում էր ռադիումով անոթ։ Մարի և Պիեռ Կյուրիների գործը շարունակել են նրանց դուստր Իրեն Կյուրին և նրա ամուսինը՝ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրին։

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիսլավ Սկլոդովսկին իր երեք դստրերի՝ Մարիայի, Բրոնիսլավայի (Բրոնա) և Հելենայի հետ 1890 թվականին
Մարի Կյուրիի ծննդավայրը Վարշավայում

Մարիա Սկլադովսկան ծնվել է Վարշավայում, Լեհաստանի ռուսական մասում, 1867 թվականի նոյեմբերի 7-ին։ Նա Բրոնիսլավա և Վլադիսլավ Սկլոդովսկիների հինգ երեխաներից ամենաերիտասարդն էր[33]։ Մարիայի ավագ քույրերն էին Սոֆյան (ծնված 1862 թվականին), Բրոնիսլավան (ծնված 1865 թվականին) և Հելենան (ծնված 1866 թվականին), իսկ միակ եղբայրը Յոզեֆ Սկլոդովսկին էր (ծնված 1863 թվականին)[34][35]։ Թե՛ հայրական և թե՛ մայրական կողմերը իրենց ունեցվածքը կորցրել էին լեհական ապստամբությունների ժամանակ, որոնք նպատակ ունեին պահպանել Լեհաստանի անկախությունը Ռուսաստանից[36]։ Սա հետագա սերունդներին, ներառյալ Մարիային և նրա ավագ քույրերին ու եղբորը, դատապարտեց դժվարին պայքար մղելու ապրուստի և կրթության համար[36]։ Մարիայի հայրական պապը՝ Յոզեֆ Սկլոդովսկին, Լյուբլինում հարգված ուսուցիչ էր եղել և դասավանդել էր երիտասարդ Բոլեսլավ Պրուսին[37], որը հետագայում առաջատար գրական գործիչ դարձավ Լեհաստանում։ Մարիայի ծնողները սերում էին Սցլախտայից և համարվում էին լեհ մտավորականներ։ Վլադիսլավը մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ էր, սովորել էր Սանկտ Պետերբուրգի համալսարանում, դասավանդել էր տարբեր պետական և ոչ պետական դպրոցներում և եղել էր Վարշավայի երկու արական գիմնազիաների տնօրենը։ Երբ ռուսական իշխանությունները լեհական դպրոցներից վերացրեցին լաբորատոր սարքակազմը, Վլադիսլավը իր դպրոցների լաբորատոր սարքերի և նյութերի մեծ մասը բերեց տուն և իր երեխաներին ծանոթացրեց դրանց գործածությանը[34]։ Բրոնիսլավան՝ Կյուրիի մայրը, կրթությունն ստացել էր Վարշավայի միակ օրիորդաց դպրոցում՝ (Ulica Freta), որտեղ էլ սկզբում աշխատել է որպես ուսուցչուհի և ապա տնօրեն։ Մինչև Մարիայի ծնունդը նրա ընտանիքն ապրում էր հենց այս դպրոցում։ 1868 թվականին Մարիայի հայրը նշանակվում է հասարակական մի դպրոցի տնօրենի օգնական, որից հետո ընտանիքը տեղափոխվում է Նովոլիպկի փողոց (Ulica Nowolipki)։ Մոտավորապես հենց այս ժամանակ Մարիայի մայրը հիվանդանում է տուբերկուլյոզով և ստիպված հրաժարվում իր պաշտոնից։ Եվ քանի որ Մարիայի հայրը 1873 թվականին նույնպես լքում է իր պաշտոնը, ընտանիքի ֆինանսական վատ դրության պատճառով նրանք բացում են մասնավոր ուսումնարան, որտեղ սկզբում 2 և ապա մինչև 10 երեխաներ էին սովորում[38]։ Մարիան 6 տարեկանից հաճախել է նույն դպրոցը, ինչ իր մայրը։ Երկու տարի անց նա փոխում է դպրոցը և հաճախում՝ Յադվիգա Սիվորսկա մասնավոր դպրոցը։ Անհաջողության մատնված հունվարյան ապստամբությունից հետո 1863 թվականից սկսած Լեհաստանի ռուսների կողմից կառավարվող հատվածում սկսում է մեծանալ ռուսերենի ազդեցությունը։ Ուսուցումը պետք է անցկացվեր միայն ռուսերենով, միայն լեհական պատմությունը և մշակույթն էր թույլատրված դասավանդել մայրենի լեզվով։ 1878 թվականի մայիսին, երբ Մարիան ընդամենը տասը տարեկան էր, տուբերկուլյոզից մահանում է նրա մայրը[34]։ Մոտ երեք տարի դրանից առաջ տիֆից մահացել էր ընտանիքի ավագ դուստրը՝ Սոֆյան[34]։ Մարիայի հայրը աթեիստ էր, մայրը՝ կաթոլիկուհի[39]։ Քրոջ, ապա մոր մահը ստիպում է Մարիային հրաժարվել կաթոլիկություն դավանելուց և դառնալ ագնոստիկ[40]։ Մոր մահից կարճ ժամանակ անց Մարիան կրկին փոխում է դպրոցը։ 1883 թվականին, 15 տարեկան հասակում Մարիան ավագ դպրոցի լավագույն աշակերտներից էր։ 1884 թվականին ազգականները տանում են նրան գյուղ, քանի որ Մարիայի մոտ դրսևորվում էին գերհոգնածության ախտանիշներ[41]։

Երիտասարդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիա Սկլոդովսկան (ձախից) քրոջ՝ Բրոնիսլավայի հետ, 1886 թվականին

Լեհաստանում Մարիան չէր կարող շարունակել կրթությունը, քանի որ կանայք չէին կարող հաճախել համալսարան, իսկ արտասահմանում սովորելու համար չկային բավարար ֆինանսական միջոցներ։ 1884 թվականի ուշ ամռանը իր հոր բնակարանում Մարիան սկսում է մասնավոր դասեր տալ։ Միաժամանակ Մարիան քրոջ՝ Բրոնիայի հետ հաճախում էր Յադվիգա Դավիդովայի կողմից «Թռիչք» համալսարանում կազմակերպված դասերին, որը ակադեմիական կրթություն էր տալիս նաև կանանց և աղջիկներին[42]։ Մարիան շատ էր աշխատում, նույնիսկ քնի և սննդի հաշվին։ Այդ գերծանրաբեռնված աշխատանքի պատճառով, դպրոցն ավարտելուց հետո նա նույնիսկ ստիպված էր բուժվել։ Մարիան ուզում էր շարունակել իր ուսումը, սակայն այդ ժամանակ քույրերի ֆինանսական հնարավորությունները սահմանափակ էին, և Մարիան ու իր քույրը պայմանավորվեցին, որ սկզբում Մարիան կաշխատի և միջոցներ կտրամադրի քրոջը՝ Փարիզում բժշկական կրթություն ստանալու համար, իսկ երկու տարի անց քույրը կաջակցի Մարիայի ուսմանը[33][43]։ 1885 թվականի սեպտեմբերից Մարիան իրավաբանների մի ընտանիքում սկսում է աշխատել որպես տնային ուսուցչուհի։ 1885 թվականի վերջից սկսած երեքուկես տարի Մարիան դասավանդում է Զորավսկի ընտանիքի ավագ դստրերին։ Զորավսկիները Սկլոդովսկիների հեռավոր ազգականներն էին[33][43]։ Ազատ ժամանակ նա կարդում էր գրքեր ֆիզիկայի, սոցիոլոգիայի, անատոմիայի և ֆիզիոլոգիայի մասին, հետաքրքրությունները բավարարելու և բարձրագույն կրթությանը նախապատրաստվելու նպատակով։ Տանտերերի համաձայնությամբ և ավագ քրոջ հովանավորությամբ Մարիան ամեն օր գրել և կարդալ է սովորեցնում 12 գյուղացիների երեխաների։ Մարիան նույն տարվա ամռանը սիրահարվում է Զորավսկի ընտանիքի ավագ տղային՝ Կազիմիր Զորավսկուն, ապագա նշանավոր մաթեմատիկոսին[43], երբ վերջինս համալսարանից վերադառնում է տուն։ Տղայի ծնողները կտրականապես դեմ էին նրա և աղքատ ազգականուհու ամուսնությանը, իսկ Կազիմիրն անկարող էր հակառակվել նրանց կամքին[43]։ Հարաբերությունների խզումը ողբերգական էր երկուսի համար էլ։ Շուտով Կազիմիրը դոկտորական աստիճան է ստանում և որպես մաթեմատիկոս սկսում է զբաղվել ակադեմիական գործունեությամբ, Կրակովի համալսարանում ստանձնելով նախ պրոֆեսորի, ապա համալսարանի ռեկտորի պաշտոնը։ Մինչդեռ, ծեր տարիքում, Վարշավայի պոլիտեխնիկական համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսորը երկար նստում էր Մարի Կյուրիի արձանի առաջ, որ տեղադրվել էր 1935 թվականին, Վարշավայի Կյուրիի անվան Ռադիումի ինստիտուտի առջև։ Այդ ուսումնական հաստատությունը հիմնադրել էր Մարի Կյուրին 1932 թվականին[36][44]։ 1889 թվականի սկզբում Մարիան ավարտում է իր աշխատանքը Զորավսկիների մոտ։ Նույն տարում նա գտնում է այլ տնային ուսուցչուհու աշխատանք Բալթիկ ծովի ափերի առողջարաններից մեկում։ Աղջկան ֆինանսապես ավելի լավ ապահովելու նպատակով Մարիայի հայրը 1888 թվականի ապրիլին թոշակի անցնելուց հետո երկու տարով վարձում է և սկսում աշխատացնել Վարշավայի մոտ գտնվող Ստուդցիենիեցի գյուղատնտեսական ուսումնարանը։

Վարշավայի այս շենքի լաբորատորիայում 1890-1891 թվականներին Մարիա Սկլոդովսկան կատարել է իր առաջին գիտահետազոտական փորձերը:

1890 թվականի սկզբին Բրոնիսլավան, որը մի քանի ամիս առաջ ամուսնացել էր, հրավիրում է Մարիային իրենց միանալ Փարիզում։ Մարիան մերժում է, քանի որ բավարար միջոցներ չուներ համալսարանական կրթության համար. նրանից մեկ և կես տարի է պահանջվում համապատասխան միջոցներ հավաքելու համար[33]։ Նրան օգնում էր հայրը, որը կրկին կարողացել էր մի փոքր ավելի շահութաբեր պաշտոն զբաղեցնել[43]։ Այդ ամբողջ ժամանակ նա զբաղվում էր ինքնակրթությամբ՝ գիրք էր կարդում և նամակագրական կապ էր պահպանում քրոջ հետ[43]։ 1889 թվականից սկսած Մարիան նորից ապրում է հոր հետ միասին՝ Վարշավայում[33]։ Նա շարունակում էր տնային դաստիարակչուհի աշխատել և Վարշավայում է մնում մինչև 1891 թվականի վերջը[43]։ Մարիայի զարմիկ Ժոզեֆ Բոգուսկին (1853–1933), որը Սանկտ Պետերբուրգում եղել էր Դմիտրի Մենդելեևի ասիստենտը[33][43][45], նույն թվականին զբաղեցնում էր Վարշավայի արդյունաբերական և գյուղատնտեսական թանգարանի տնօրենի պաշտոնը։ Թանգարանն ուներ սեփական լաբորատոր սենյակը, որտեղ Մարիան առաջին անգամ հնարավորություն ստացավ իրականացնել քիմիական և ֆիզիկական փորձերը[33][34][43][46], որոնց ընթացքում ամրապնդվեց Փարիզում բարձրագույն բնագիտական կրթություն ստանալու ցանկությունը։

Առաջին տարիները Փարիզում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիեռ, Իրեն և Մարի Կյուրիները

1891 թվականին Մարիա Սկլոդովսկան ճանապարհորդում է դեպի Ֆրանսիա[47] և ապրում քրոջ՝ Բրոնիայի և քրոջ ամուսնու Կազիմիր Դլուսկիի հետ Rue d'Allemagne փողոցի վրա։ Նոյեմբերի 3-ին նա գրանցվում է Սորբոնի համալսարանում ֆիզիկայի բարձրագույն կրթություն ստանալու համար։ Այդ տարվա համալսարանի 9000 ուսանողներից միայն 250-ն էին կանայք, գիտությունների ֆակուլտետի Faculté des sciences 1825 ուսանողներից՝ միայն 23-ը[48]։ Գիտություններ սովորող կանայք հիմնականում արտասահմանից էին, քանի որ այդ ժամանակվա ֆրանսիական օրիորդական դպրոցներում չէին սովորում ֆիզիկա, կենսաբանություն, լատիներեն, գերմաներեն կարևոր առարկաները[49]։ Մարիան նախնական քիչ գիտելիքներ ուներ, իսկ նրա ֆրանսիացի համակուրսեցիներն ու լեզվական խնդիրները ավելի էին դժվարացնում ուսուցման գործընթացը։ 1891-1892 թվականների ձմռանը Մարիան խաղում է հակառուսական թատերական մի ներկայացման մեջ, որի պատճառով նրա հայրը շատ է զայրանում[50]։ Սովորելուն զուգընթաց Մարիան երեկոյան մասնավոր դասեր էր տալիս՝ ապրուստը վաստակելու համար։ Խնայողության համար չջեռուցվող սենյակում ապրելով նա հաճախ էր տառապում ձմռան ցրտից, իսկ երբեմն էլ թուլանում էր քաղցից[51]։

1892 թվականի մարտին Մարիա Սկլոդովսկան տեղափոխվում է Rue Flatters փողոցի վրա գտնվող մի փոքրիկ սենյակ, որտեղ նա ավելի հանգիստ է կարողանում սովորել և ավելի մոտ է լինում համալսարանի սարքերին։ Առաջին ուսումնական տարում Մարիայի դասախոսներն էին մաթեմատիկոս Պոլ Ապելը, ֆիզիկոս Գաբրիել Լիպմանն ու Էդմոնդ Բուտին։ 1893 թվականի հուլիսին ֆիզիկայի հավաստագրի քննությանը Մարիան ցուցաբերում է լավագույն արդյունքները։ Ամռանը նա ստանում է Ալեքսանդրովիչի կրթաթոշակ՝ ավելի քան 600 ռուբլու չափով, որը հնարավորություն է տալիս շարունակել կրթությունը Փարիզում[51][52]։ 1894 թվականի հուլիսին մաթեմատիկայի հավաստագրի քննություններում նա ստանում է երկրորդ աստիճանը[33][51][53]։

«Ազգային արդյունաբերության աջակցության ընկերությունը» 1894 թվականի սկզբում Մարիա Սկլոդովսկային վարձում է, որ իրականացնի պողպատի տարբեր տեսակների մագնիսական հատկությունների ուսումնասիրությունը[51]։ Նա աշխատում է իր դասախոս Գաբրիել Լիպմանի լաբորատորիայում, որտեղ սակայն ունենում է դժվարություններ և սկսում է փնտրել մեկ այլ վայր իր փորձերի իրականացման համար։ Մարիան դիմում է Ժոզեֆ Կովալսկուն՝ իր ֆիզիկայի պրոֆեսորին, որ վերջինս օգնի նրան այդ հարցում։ Կովալսկին Մարիային ծանոթացնում է Պիեռ Կյուրիի հետ, որը դասավանդում էր Փարիզի արդյունաբերական քիմիայի և ֆիզիկայի բարձրագույն դպրոցում և ուներ սեփական լաբորատորիա[33][51]։ Լաբորատորիան թեև ընդարձակ չէր, սակայն Պիեռը Մարիային տարածք է տրամադրում, որտեղ նա կարող էր աշխատել[51]։ Մարիան սկսում է աշխատել Պիեռ Կյուրիի հետ և բնագիտության նկատմամբ նրանց ընդհանուր հետաքրքրությունները մտերմացնում են նրանց[54]։ Հետզհետե նրանց հարաբերությունները լրջանում են[33][51] և ի վերջո Պիեռը նրան ամուսնության առաջարկ է անում, որը, սակայն, Մարիան մերժում է, քանի որ դեռ ծրագրում էր հայրենիք վերադառնալ։ Պիեռը հայտարարում է, որ պատրաստ է նրա հետ Լեհաստան մեկնել[33]։ Այդ ընթացքում, 1894 թվականի ամառային արձակուրդներին Մարիան վերադառնում է Վարշավա՝ ընտանիքին այցելելու[51]։ Նա դեռ հույս ուներ, որ հայրենիքում կարող էր իր ընտրած բնագավառում աշխատել, սակայն նրան մերժում են ընդունել Կրակովի համալսարան, քանի որ կին էր[36]։ Պիեռի նամակը համոզում է նրան վերադառնալ Փարիզ և հետամուտ լինել դոկտորական թեզի պաշտպանությանը[51]։ 1895 թվականի մարտին, Մարիայի պնդմամբ Պիեռը գրել էր մագնիսականության մասին ուսումնասիրություն և ստացել էր սեփական դոկտորական աստիճանը։ Նրան նաև պրոֆեսորի աշխատանք էր առաջարկվել[51]։ 1895 թվականի գարնան վերջին Մարիան, «Պիեռի մեծագույն գյուտը» վերադառնում է Փարիզ[36]։ 1895 թվականի հուլիսի 26-ին Մարիա Սկլոդովսկան և Պիեռ Կյուրին ամուսնանում են Սեոյի քաղաքապետարանում[55]։ Նրանցից ոչ մեկը եկեղեցական արարողություն չցանկացավ ունենալ[33][51]։ Հարսանեկան զգեստի փոխարեն Մարիան կրում էր մուգ կապույտ շրջազգեստ, որը դեռ երկար էր ծառայելու որպես լաբորատոր համազգեստ[51]։ Զույգը տեղափոխվում է և սկսում է ապրել Rue de la Glacière փողոցի վրա գտնվող երեք սենյականոց բնակարանում։ Նրանք ունեին ազատ ժամանակի երկու ընդհանուր հետաքրքրություն՝ հեծանիվով երկար ճանապարհորդություններ և ուղևորություններ արտասահման, որոնք նրանց ավելի էին մտերմացնում։ Հանձին Պիեռի Մարիան գտնում է նոր սեր, ընկեր և գիտահետազոտական աշխատանքների գործընկեր, որին կարող էր վստահել[36]։

Ամուսնության առաջին տարիներին Մարի Կյուրին պատրաստվում է աշխատել ավագ օրիորդաց դպրոցում, սեփական գումարը վաստակելու նպատակով։ 1896 թվականի ամռան քննություններում Մարիան իր կուրսում ցուցաբերում է լավագույն արդյունքները։ Մարին սկսում է հետազոտություններ կատարել ֆիզիկայի բնագավառում։ Նա այցելում է Մարսել Բրիլուենի դասախոսություններին և ուսումնասիրում վերջինիս հետազոտությունները պողպատի տեսակների մագնիսականության մասին։ Սրանք եղել են նրա առաջին գիտական հետազոտությունները։ 1897 թվականի սեպտեմբերի 12-ին Մարի Կյուրին ունենում է իր առաջնեկին՝ Իրենին։

Գիտական հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականին Վիլհելմ Ռենտգենը հայտնագործեց կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթումը՝ ռենտգենյան ճառագայթները, թեև դրանց առաջացման մեխանիզմը դեռ պարզ չէր[56]։ 1896 թվականին Անրի Բեքերելը հայտնագործեց, որ ուրանի աղերը արձակում են ճառագայթներ, որոնք իրենց ներթափանցման ուժով նման են ռենտգենյան ճառագայթներին[56]։ Նա ցույց տվեց, որ ուրանի աղերի ճառագայթները, ի տարբերություն ֆոսֆորեսցիայի, կախված չեն էներգիայի արտաքին աղբյուրից, այլ բխում են հենց ուրանից։ Այս երկու հայտնագործություններից ոգևորված Մարի Կյուրին որոշում է ուրանի աղերի արձակած ճառագայթները ընտրել որպես իր ապագա թեզի թեմա[33][56]։ Նա փորձանմուշները ուսումնասիրելու մի նոր տեխնիկա է օգտագործում։ Տասնհինգ տարի առաջ նրա ամուսինը և ամուսնու եղբայրը մշակել էին էլեկտրական լիցքավորումը չափող սարքի՝ էլեկտրոմետրի մի տարբերակ[56]։ Օգտագործելով Պիեռի էլեկտրոմետրը, նա հայտնագործեց, որ ուրանի ճառագայթները փորձանմուշի շրջապատի օդին էլեկտրականություն են հաղորդում։ Այս տեխնիկան օգտագործելով նրա ստացած առաջին արդյունքը ցույց տվեց, որ ուրանի բաղադրության ակտիվությունը կախված է միայն ներկա գտնվող ուրանի քանակից[56]։ Նա առաջ քաշեց մի հիպոթեզ, որ ճառագայթումը ոչ թե որոշ մոլեկուլների փոխազդեցության արդյունք է, այլ մեծ մասամբ հենց ատոմների[56]։ Այս հիպոթեզը կարևոր քայլ էր հերքելու համար նախկինում գոյություն ունեցող ենթադրությունը, թե ատոմներն անշարժ են[56][57]։ 1897 թվականին ծնվում է Պիեռի և Մարիի առաջնեկը՝ Իրեն Կյուրին։ Ընտանիքի կարիքները հոգալու համար նա աշխատանքի է անցնում Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցում (ֆր.՝ École Normale Supérieure)[47]: Կյուրիները մասնագիտացված լաբորատորիա չունեին. գիտահետազոտական աշխատանքների մեծ մասը նրանք իրականացնում էին ֆիզիկայի և քիմիայի բարձրագույն դպրոցին կից մի նկուղային տարածքում, որը ձևափոխել և դարձրել էին լաբորատորիա[47]։ Այդ տարածքը, որը նախկինում եղել էր բժշկական դպրոցի դիահերձարանը, շատ վատ էր օդափոխվում և անգամ տեղումներից պաշտպանված չէր[58]։ Նրանք անտեղյակ էին ճառագայթման վնասակար հետևանքների մասին, որոնք կարող էին ունենալ ռադիոակտիվ նյութերի հետ շարունակ առանց պաշտպանության աշխատելու պատճառով։ Դպրոցը որևէ կերպ չէր հովանավորում նրա ուսումնասիրությունները, սակայն նա սուբսիդիաներ էր ստանում տարբեր մետալուրգիական և հանքային ընկերություններից, զանազան կազմակերպություններից և երկրների կառավարություններից[47][58][59]։ Կյուրիի համակարգային ուսումնասիրությունները ներառում են ուրանի երկու միներալների՝ ուրանինիտի և տորբերնիտի հետազոտությունները[58]։ Նրա էլեկտրոմետրը ցույց է տալիս, որ ուրանինիտը չորս անգամ, իսկ տորբերնիտը կրկնակի անգամ ավելի ակտիվ են, քան ուրանը։ Նա եզրակացրեց, որ եթե իր նախկին արդյունքները ուրանի քանակի հետ կապված ճիշտ են, ապա այս երկու միներալները պետք է որ պարունակեն քիչ քանակությամբ ինչ-որ մի ուրիշ նյութ, որը ուրանից շատ ավելի ակտիվ է[58][60]։ Նա սկսեց համակարգային ձևով որոնել այլ նյութեր ևս, որոնք ճառագայթներ են արձակում և մինչև 1898 թվականը հայտնագործեց, որ թորիում տարրը նույնպես ռադիոակտիվ է[56]։ Պիեռն ավելի ու ավելի էր հետաքրքրվում նրա հայտնագործություններով։ 1898 թվականի կեսերին նա նույնիսկ որոշում է թողնել բյուրեղների հետազոտության հետ կապված իր աշխատանքը և միանալ կնոջ ուսումնասիրություններին[47][58]։

Հետազոտական գաղափարը բացառապես Մարիինն էր, ոչ ոք չէր օգնել նրան ձևակերպել այն և չնայած նա հաճախ էր հարցնում ամուսնու կարծիքը դրա մասին, նա հստակ սահմանում էր, որ ինքն է այդ գաղափարի հեղինակը։ Հետագայում նա երկու անգամ իր կենսագրության մեջ գրի է առել այն փաստը, որ ամուսինը վստահաբար պնդել է, որ անկախ որևէ անորոշությունից, այդպիսի բան գոյություն ունենալ չի կարող։ Կարծես նա, իր կարիերայի այդ վաղ փուլում արդեն իսկ գիտակցում էր, որ … շատ գիտնականներ դժվարությամբ կհավատան, որ մի կին ի վիճակի է իրականացնել այն աշխատանքը, որին նա ձեռնամուխ էր եղել[61]։

Մարին շատ լավ էր հասկանում իր հետազոտությունները շտապ հրապարակելու և այդպիսով իր գիտական հեղինակությունը հաստատելու կարևորությունը։ Եթե Բեքերելը երկու տարի դրանից առաջ իր հայտնագործությունը մեկ օր ուշ ներկայացներ Ֆրանսիայի գիտությունների ակադեմիային, ռադիոակտիվության գյուտի հեղինակությունը, անգամ Նոբելյան մրցանակը կստանար Սիլվանուս Թոմսոնը։ Կյուրին նույնպես որոշեց շտապ հրատարակել իր աշխատությունը։ Այն գիտությունների ակադեմիային ներկայացրեց նրա նախկին պրոֆեսորը՝ Գաբրիել Լիպմանը, 1898 թվականի ապրիլի 12-ին[62]։ Անգամ այդքան շտապելով նա չկարողացավ ձեռք բերել թորիումի՝ ուրանի նման ճառագայթներ արձակելու ունակության մասին իր գյուտի հեղինակությունը, քանի որ երկու ամիս առաջ Գերհարդ Կարլ Շմիդտը Բեռլինում արդեն իսկ հրատարակել էր իր հեղինակած նույն հետազոտությունը[63]։

Պիեռ և Մարի Կյուրիներն Rue Cuvier փողոցում գտնվող իրենց լաբորատորիայում
Ուրանի հանքաքարի նմուշ Սանկտ Յոախիմսթալից

Այդ ժամանակ ֆիզիկայի աշխարհում ոչ-ոք չէր նկատել, որ իր աշխատության մեջ Կյուրին ինչպես էր նկարագրել ուրանի միներալների առավել ակտիվությունը ուրանի համեմատությամբ. «Փաստն այն էր, որ հնարավոր է, որ ուրանի միներալները պարունակում են մի տարր, որը շատ ավելի ակտիվ է, քան ուրանն ինքը»։ Հետագայում նա հիշելու էր, թե ինչպես էր փափագում որքան հնարավոր էր արագ ապացուցել այդ հիպոթեզը[63]։ 1898 թվականի ապրիլի 14-ին Կյուրիները կշռում են ուրանինիտի 100 գրամանոց մի փորձանմուշ և մանրացնում ու փոշիացնում այն։ Այդ ժամանակ նրանք չէին պատկերացնում, որ իրենց փնտրածը այդտեղ այնքան փոքր քանակությամբ է, որ նրանք ի վերջո ստիպված էին լինելու տոննաներով հանքանյութ մշակել[63]։ 1898 թվականի հուլիսին Կյուրին և ամուսինը գիտական զեկույց համահեղինակեցին հայտարարելով իրենց հայտնաբերած նոր տարրի մասին, որն անվանեցին պոլոնիում՝ ի պատիվ Կյուրիի հայրենի Լեհաստանի (Պոլոնիա), որը դեռ երկու տասնամյակ շարունակելու էր բաժանված մնալ երեք կայսրությունների՝ Ռուսաստանի, Ավստիայի և Գերմանիայի միջև[33]։ 1898 թվականի դեկտեմբերի 26-ին Կյուրիները հայտարարեցին երկրորդ տարրի գոյության մասին, որոնք նրանք անվանել էին ռադիում, լատիներեն ռադիում՝ «ճառագայթ» բառից[47][58][64]։ Իրենց հետազոտությունների ընթացքում նրանք նաև ստեղծեցին «ռադիոակտիվություն» տերմինը[33]։ Իրենց հայտնագործությունները որևէ կասկածից դուրս ապացուցելու համար Կյուրիները փնտրում էին զուտ պոլոնիում և ռադիում՝ մաքուր ձևով[58]։ Ուրանինիտը բարդ միներալ է, դրա քիմիական բաղադրիչների տարանջատումը ծանր խնդիր էր։ Պոլոնիումի հայտնագործումը համեմատաբար հեշտ խնդիր էր եղել. քիմիական առումով այն նման էր բիսմութ տարրին և պոլոնիումը բիսմութին նման միակ տարրն է, որ գոյություն ունի հանքաքարի ձևով[58]։ Մինչդեռ ռադիումը քիմիապես ավելի նման է բարիումին և ուրանինիտի բաղադրության մեջ մտնում են այդ երկու տարրերն էլ։ Մինչև 1898 թվականը Կյուրիները ստացել էին ռադիումի աննշան քանակություն, բայց դեռ չէին կարողանում ստանալ զգալի քանակությամբ բարիումին չխառնված ռադիում[65]։ Կյուրիները ձեռնամուխ եղան մի դժվարին առաջադրանքի իրականացմանը՝ ռադիումի աղը առանձնացնել դիֆերենցիալ բյուրեղացման եղանակով։ 1902 թվականին մեկ տոննա ուրանինիտից նրանք կարողացան կորզել մեկ տասներորդ գրամ ռադիումի քլորիդ։ 1910 թվականին Կյուրին կարողացավ ստանալ մաքուր մետաղ ռադիում[58][66]։ Նրան երբեք չհաջողվեց ստանալ մաքուր պոլոնիում, որը կես-կյանք ունի ընդամենը 138 օր[58]։ 1898-1902 թվականներին Կյուրները համահեղինակությամբ, կամ առանձին հրատարակեցին ընդհանուր առմամբ 32 գիտական հետազոտություն, ներառյալ մեկը, որը հայտնում էր, որ ռադիումի ազդեցությամբ ուռուցքաստեղծ բջիջները ավելի արագ են քայքայվում, քան առողջ բջիջները[67]։

Պիեռ և Մարի Կյուրիներ, 1903 թվական

1900 թվականին Կյուրին դարձավ Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցի ամբիոնի առաջին կին անդամը, իսկ նրա ամուսինը գլխավորեց Փարիզի համալսարանի ամբիոնը[68][69]։ 1902 թվականին մահանում է Կյուրիի հայրը և նա մեկնում է Լեհաստան[47]։ 1903 թվականի հունիսին Գաբրիել Լիպմանի ղեկավարությամբ Մարի Կյուրիին շնորհվում է Փարիզի համալսարանի դոկտորի աստիճան[47][70]։ Այդ ամիս զույգը հրավիրվում է Լոնդոնի թագավորական ակադեմիա՝ ճառագայթման թեմայով ելույթ ունենալու։ Որպես կին, Մարի Կյուրիին չեն թույլատրում ելույթ ունենալ և միայն Պիեռն է խոսում[71]։ Միևնույն ժամանակ սկսում է զարգանալ նոր արդյունաբերություն՝ հիմնված ռադիումի վրա[68]։ Կյուրիներն իրենց հայտնագործությունը չեն արտոնագրում և շարունակ ավելի շահութաբեր դարձող բիզնեսից շատ քիչ օգուտ են կարողանում ստանալ[58][68]։

Նոբելյան մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
1903 թվական, Նոբելյան մրցանակի դիմանկար

1903 թվականի դեկտեմբերին Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան Պիեռ և Մարի Կյուրիներին և Անրի Բեքերելին շնորհեց Նոբելյան մրցանակ ֆիզիկայի բնագավառում՝ «Այն արտասովոր ծառայությունների համար, որ նրանց միասնական հետազոտությամբ ներդրվել են ճառագայթման ֆենոմենի բացահայտման մեջ, ֆենոմեն, որն առաջարկել էր պրոֆեսոր Անրի Բեքերելը»[47]։ Սկզբում կոմիտեն մտադիր էր մրցանակը շնորհել միայն Պիեռ Կյուրիին և Անրի Բեքերելին, սակայն կոմիտեի անդամներից մեկը և կին գիտնականների իրավապաշտպան, շվեդ մաթեմատիկոս Մագնուս Միտտագ-Լեֆլերը բացատրեց իրավիճակը Պիեռին և նրա բողոքից հետո Մարիի անունը ևս ներառվեց մրցանակային անվանակարգում[72]։ Մարին առաջին կինն էր, որ Նոբելյան մրցանակ էր ստանում[47]։ Կյուրին և նրա ամուսինը հրաժարվեցին գնալ Շվեդիա մրցանակը ստանալու համար, նրանք չափազանց զբաղված էին իրենց փորձերով, իսկ Պիեռը, որը չէր սիրում հրապարակային արարողություններ, ավելի ու ավելի վատ էր զգում իրեն[71][72]։ Այնուամենայնիվ, 1905 թվականին Կյուրիները ուղևորվեցին Շվեդիա, քանի որ Նոբելյան մրցանակակիրներից ակնկալվում է, որ նրանք ելույթ-դասախոսություն կարդան մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ[72]։ մրցանակային գումարը հնարավորություն տվեց, որ Կյուրիները վարձեն լաբորատորիայի իրենց առաջին օգնականին[72]։ Նոբելյան մրցանակի և Ժնևի համալսարանից Պիեռին արված առաջարկից հետո Փարիզի համալսարանը նրան ֆիզիկայի պրոֆեսորի աստիճան շնորհեց, թեև Կյուրիները դեռևս պատշաճ լաբորատորիա չունեին[47][68][69]։ Պիեռի բողոքի ազդեցությամբ, Փարիզի համալսարանը նրանց նոր լաբորատորիա հատկացրեց և խոստացավ կահավորել այն, բայց մինչև 1906 թվականը լաբորատորիան դեռ պատրաստ չէր[72]։ 1904 թվականի դեկտեմբերին Մարի Կյուրին ունեցավ իր երկրորդ դստերը՝ Էվային[72]։ Մարին լեհուհի տնային դաստիարակչուհի վարձեց, որ դստրերին լեհերեն սովորեցնի և նրանց հաճախ կամ ճանապարհում, կամ ինքն էր տանում Լեհաստան[31]։ 1906 թվականի ապրիլի 19-ին Պիեռը դժբախտ պատահարի զոհ է դառնում։ Ռուի Դոֆին փողոցով հորդ անձրևի տակ քայլելիս նրան հարվածում է կառքը։ Նա ընկնում է կառքի անիվների տակ և մահանում[47][73]։ Կյուրին ցնցված էր ամուսնու մահվան պատճառած վշտից[74]։ 1906 թվականին Փարիզի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը որոշում է Պիեռի համար նախատեսված ամբիոնի ղեկավարությունն առաջարկել Մարի Կյուրիին։ Վերջինս ընդունում է առաջարկը, հույս ունենալով ի հիշատակ Պիեռի ստեղծել համաշխարհային դասի լաբորատորիա[74][75]։ Մարի Կյուրին դառնում է Փարիզի համալսարանի առաջին կին պրոֆեսորը[47]։ Կյուրիի փնտրտուքները նոր լաբորատորիա ստեղծելու համար, այնուամենայնիվ, միայն Փարիզի համալսարանով չեն սահմանափակվում։ Կյանքի վերջին տարիներին նա հիմնում է ռադիումի ինստիտուտը (այժմ՝ Կյուրիի ինստիտուտ) և ռադիոակտիվություն ուսումնասիրող մի լաբորատորիա, որ նրա համար ստեղծել էին Պաստերի ինստիտուտը և Փարիզի համալսարանը[75]։ Ռադիումի ինստիտուտ ստեղծելու նախաձեռնությունը 1909 թվականին ծնվեց Պաստերի ինստիտուտի տնօրեն Պիեռ Պոլ Էմիլ Ռուի մոտ, որը խիստ հիասթափված, որ Փարիզի համալսարանը Կյուրիի համար պատշաճ լաբորատորիա չի ստեղծում, առաջարկում է նրան տեղափոխվել Պաստերի ինստիտուտ[47][76]։ Միայն այդ ժամանակ, վախենալով, որ Կյուրին կհեռանա, Փարիզի համալսարանը ստեղծեց պատշաճ լաբորատորիա և ի վերջո Կյուրիի տաղավարը դարձավ այդ երկու գիտահետազոտական ուսումնական հաստատությունների միասնական նախաձեռնություն[76]։

Առաջին Սոլվեյի համագումարի ժամանակ (1911), Կյուրին (նստած, աջից երկրորդը) խորհրդակցում է Անրի Պուանկարեի հետ։ Աջից չորրորդ կանգնածը Ռեզերֆորդն է, աջից երկրորդը՝ Այնշտայնը, աջից առաջինը՝ Պոլ Լանժևենը:

1910 թվականին Կյուրին ստանում է մաքուր ռադիում, նա նաև սահմանում է ռադիոակտիվության չափման միավոր, որն ի վերջո նրա և Պիեռի անունով կոչվեց Կյուրի[75]։ Այնուամենայնիվ, 1911 թվականին Ֆրանսիայի գիտությունների ակադեմիան նրան մեկ[47] կամ երկու պակաս քվեի պատճառով չի ընտրում ակադեմիայի անդամ[77]։ Փոխարենն ընտրվում է Էդուար Բրանլին, գիտնական, որն օգնել էր Գուլիելմո Մարկոնիին ստեղծելու անթել հեռագիր[78]։ Ավելի քան կես դար անց, 1962 թվականին Կյուրիի ուսանողուհի Մարգարիտ Պերեյը դարձավ ակադեմիայի առաջին կին անդամը։ Չնայած Կյուրիի հռչակին որպես Ֆրանսիայի համար աշխատած գիտնական, հասարակության վերաբերմունքը նրա նկատմամբ քսենոֆոբիական էր, նույն կերպ, ինչպես Դրեյֆուսի գործում, որտեղ նույնպես կեղծ շահարկումներ էին առաջարկվել, թե իբր Կյուրին հրեա է[47][77]։ Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի ընտրությունների ընթացքում նա շարունակ վատաբանվում էր աջ թևին հարող մամուլի կողմից՝ օտարերկրացի և աթեիստ լինելու համար[77]։ Նրա դուստրը հետագայում մատնանշելու էր հասարակության կեղծավորությունը, քանի որ, երբ նրան ուզում էին ֆրանսիական պարգևների արժանացնել, ֆրանսիական մամուլը նրան ներկայացնում էր որպես անարժան օտարերկրացի, մինչդեռ, երբ նա ստացավ Նոբելյան մրցանակներ, այդ նույն մամուլը նրան որպես Ֆրանսիայի հերոս էր ներկայացնում[47]։ 1911 թվականին, բացահայտվեց, թե իբր 1910-1911 թվականներին Մարի Կյուրին մոտ մեկ տարի շարունակ սիրային կապի մեջ է եղել ֆիզիկոս Պոլ Լանժևենի, Պիեռի նախկին ուսանողի հետ՝ ամուսնացած տղամարդու, որը հեռացել էր կնոջից[77]։ Սա հանգեցրեց մամուլի սկանդալի, որը հրահրում էին նրա ակադեմիական հակառակորդները։ Կյուրին, որն այդ ժամանակ քառասունչորս տարեկան էր և հինգ տարով մեծ էր Լանժևենից, մամուլում ներկայացվում էր որպես «օտարերկրացի հրեա տուն քանդող»[79]։ Երբ սկանդալը բռնկվել էր, Կյուրին գտնվում էր Բելգիայում, ուր գնացել էր համաժողովի, իսկ երբ վերադարձավ, տան մոտ գտավ գազազած մարդկանց բազմություն և հազիվ կարողացավ դստրերի հետ փախչել և պատսպարվել ընկերուհու՝ Կամիլ Մարբոյի տանը[77]։

1911 թվականի Նոբելյան մրցանակի հավաստագիրը

Կյուրիի աշխատությունների նկատմամբ միջազգային ճանաչումն աստիճանաբար հասնում էր ավելի մեծ բարձունքների և Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան, հաղթահարելով ընդդիմադիրների սադրած «Լանժևենի սկանդալը», 1911 թվականին Կյուրիին շնորհում է երկրորդ Նոբելյան մրցանակը, այս անգամ՝ քիմիայի բնագավառում[36]։ Մրցանակը շնորհվեց «քիմիայի բնագավառում առաջընթացի համար, որ տեղի ունեցավ երկու քիմիական տարրերի՝ ռադիումի և պոլոնիումի հայտնագործմամբ, ինչպես նաև մաքուր ռադիումի հայտնագործմամբ և այդ կարևոր տարրի բնույթի և բաղադրության ուսումնասիրմամբ»[80]։ Նա առաջին մարդն էր, որ Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր դարձավ և շարունակում է մնալ այդպիսին՝ Լայնուս Կարլ Փոլինգի հետ, որը նույնպես Նոբելյան կրկնակի դափնեկիր է։ Լեհաստանի նշանավոր մտավորականների պատվիրակությունը վիպասան Հենրիկ Սենկևիչի գլխավորությամբ խնդրում էին Կյուրիին վերադառնալ հայրենիք և այնտեղ շարունակել իր գիտահետազոտական գործունեությունը[36]։ Կյուրիի երկրորդ Նոբելյան մրցանակը նրան հնարավորություն տվեց համոզել Ֆրանսիայի կառավարությանը միջոցներ տրամադրել Ռադիումի ինստիտուտի զարգացմանը, որը կառուցվել էր 1914 թվականին և որտեղ հետազոտություններ էին կատարվում քիմիայի, ֆիզիկայի և բժշկության բնագավառներում[76]։ 1911 թվականի Նոբելյան մրցանակը ստանալուց մեկ ամիս անց Կյուրին հիվանդանոց է ընկնում՝ ընկճախտի և երիկամների անբավարարության ախտանիշերով։ 1912 թվական մեծ մասը Կյուրին խուսափում էր հասարակական կյանքից և Ժամանակը անցկացնում էր Անգլիայում՝ ընկերուհու և ֆիզիկոս գործընկերուհու՝ Հերտա Այրտոնի հետ։ Միայն դեկտեմբերին է վերադառնում իր լաբորատորիան՝ 14 ամսվա բացակայությունից հետո[80]։ 1912 թվականին Վարշավայի գիտական ընկերությունը Կյուրիին առաջարկում է Վարշավայում հիմնված նոր լաբորատորիայի ղեկավարությունը, սակայն Կյուրին մերժում է, նպատակ ունենալով մինչև 1914 թվականի օգոստոսը ավարտին հասցնել Ռադիումի ինստիտուտի կազմավորումը և իրականացնելու փարիզյան մի փողոցի անվանակոչումը ի պատիվ ամուսնու՝ Ռուի Պիեռ-Կյուրի[76][80]։ 1914 թվականին Մարի Կյուրին նշանակվում է Փարիզի համալսարանի Ռադիումի ինստիտուտի Կյուրիի լաբորատորիայի գլխավոր տնօրենի պաշտոնում[81]։ 1913 թվականին նա այցելում է Վարշավա, ջերմ ընդունելության արժանանում հայրենակիցների կողմից, մինչդեռ ռուսական իշխանությունները նրան բավականին սառն են ընդունում։ Ինստիտուտի գործունեությունն ընդհատվում է առաջին համաշխարհային պատերազմի բռնկմամբ՝ աշխատակիցների մեծ մասը զինակոչվել էր ֆրանսիական բանակ։ Միայն 1919 թվականին է ինստիտուտը ամբողջովին վերսկսում գործունեությունը[76][80][82]։

Առաջին համաշխարհայինի տարիներին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կյուրին ռենտգենյան ճառագայթների սարքակազմով զինված փոխադրամիջոցում

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Կյուրին հասկացավ, որ վիրավոր զինվորներին ամենից լավ կարելի է օգնություն ցուցաբերել հնարավորինս շտապ գործելով[83]։ Նա գիտակցում էր ռազմաճակատի գծի մոտ դաշտային ռադիոլոգիական կենտրոնների անհրաժեշտությունը, որոնք պետք էին տեղում վիրահատություններ կատարելու համար[82]։ Արագ ուսումնասիրելով ճառագայթաբանություն, անատոմիա և փոխադրային մեխանիզմներ, նա ձեռք է բերում ռենտգենյան ճառագայթման սարքեր, փոխադրամիջոցներ, օժանդակ գեներատորներ և ստեղծեց շարժական ռադիոլոգիական միավորներ, որոնք հայտնի դարձան որպես «փոքրիկ Կյուրիներ» (ֆր.՝ petites Curies)[82]: Նա դառնում է Կարմիր խաչի ռադիոլոգիայի ծառայության տնօրենը և հիմնում է Ֆրանսիայի առաջին ռազմական ռադիոլոգիական կենտրոնը, որը սկսում է գործել 1914 թվականի վերջից[82]։ Պատերազմի առաջին տարում, նախ մի զինվորական բժշկի, ապա իր 17-ամյա դստեր՝ Իրենի օգնությամբ, Կյուրին ղեկավարում է 20 շարժական ռադիոլոգիական միավորների և 200 ռազմադաշտային միավորների գործունեությունը[76][82]։ Ավելի ուշ նա ուրիշ կանանց ևս ընդգրկում է այդ գործում՝ սովորեցնելով և պատրաստելով նրանց որպես բուժքույրեր[84]։ 1915 թվականին Կյուրին ստեղծում է խոռոչային ասեղներ, որոնք պարունակում էին ռադիումի ճառագայթում՝ անգույն, ռադիոակտիվ գազ, որ արձակում է ռադիումը և որը հետագայում կոչվեց ռադոն։ Այդ ասեղներն օգտագործվում էին ախտահարված հյուսվածքն ստերիլիզացնելու համար։ Ասեղների համար անհրաժեշտ ռադիումը նա տրամադրեց իր ստացած մեկ գրամ ռադիումի պաշարից[84]։ Մոտավորապես հաշվարկել էին, որ մոտ մեկ միլիոն վիրավոր զինվորների օգնություն է ցուցաբերվել Կյուրիի ստեղծած ռենտգենյան միավորների շնորհիվ[40][76]։ Այս ժամանակահատվածում, զբաղված լինելով նման գործունեությամբ, նա շատ քիչ ժամանակ էր տրամադրում գիտական հետազոտություններին[76]։ Չնայած այս ամբողջ մարդասիրական ներդրումներին, որ նա կատարեց ի շահ ֆրանսիական բանակի, Կյուրին երբեք որևէ պաշտոնական պարգևի կամ ճանաչման չարժանացավ ֆրանսիական կառավարության կողմից[82]։ Բացի դրանից, պատերազմն սկսվելուց անմիջապես հետո, նա փորձեց իր Նոբելյան ոսկե մեդալները նվիրաբերել պատերազմական ֆոնդին, սակայն Ֆրանսիայի ազգային բանկը հրաժարվում է ընդունել դրանք[84]։ Այնուամենայնիվ, օգտագործելով Նոբելյան մրցանակների իր գումարը, նա գնում է պատերազմական պարտատոմսեր[84]։ Նա ասել է.

Ես պատրաստվում եմ իմ ունեցած մի քիչ ոսկին հանձնել։ Ես սրան կավելացնեի իմ ունեցած գիտական մեդալները ևս, որոնք միանգամայն անօգուտ են ինձ համար։ Մի բան էլ կա։ Իմ ծուլության պատճառով ես իմ Նոբելյան երկրորդ մրցանակի դրամական պարգևը թողել եմ Ստոկհոլմում՝ Շվեդական թագավորությունում։ Սա իմ ունեցվածքի հիմնական մասն է։ Ես կցանկանայի դա նույնպես բերել և ներդնել պատերազմական վարկերում։ Պետությունը դրա կարիքն ունի։ Միայն թե, ես պատրանքներ չունեմ, այդ գումարը հավանաբար էլ գոյություն չունի[83]

Կյուրին նաև ակտիվորեն անդամակցում էր ֆրանսիայում լեհական կոմիտեներին, որոնք նվիրված էին լեհական հիմնահարցի լուծմանը[85]։ Պատերազմի ավարտից հետո, նա իր պատերազմական տարիների գործունեությունը շարադրում է «Ճառագայթաբանությունը պատերազմում» գրքում (1919 թվական)[84]։

Հետպատերազմական տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին, ռադիումի հայտնագործման 25-րդ տարեդարձին ֆրանսիական կառավարությունը կրթաթոշակ է սահմանում Կյուրիի համար․ նախորդ ստացողը Լուի Պաստյորն էր (1822–95)[76]։ 1921 թվականին նա ցնծագին ընդունելության է արժանանում Միացյալ Նահանգներում, ուր ուղևորվել էր ռադիումի հետազոտման համար ֆոնդ հիմնելու նպատակով։ Մարի Մելոնին, Կյուրիից հարցազրույց վերցնելուց հետո, ստեղծեց «Մարի Կյուրիի ռադիումի ֆոնդը» և նրա ուղևորությունը հրապարակավ լուսաբանելով սկսեց գումար հավաքել ռադիում գնելու համար[76][86]։ 1921 թվականին Միացյալ Նահանգների նախագահ Ուորեն Հարդինգը ընդունեց նրան Սպիտակ տանը, որպեսզի նվիրի նրան Միացյալ Նահանգներում հավաքված 1 գրամ ռադիումը[87][88]։ Հանդիպումից առաջ, հասկանալով, որ Կյուրիի հռչակը արտասահմանում ավելի ու ավելի է մեծանում և շփոթված այն փաստից, որ վերջինս ֆրանսիական որևէ շքանշան չունի, որ կարող էր պաշտոնապես կրել, ֆրանսիական կառավարությունը նրան Պատվավոր Լեգեոնի շքանշան է առաջարկում, սակայն Կյուրին հրաժարվում է ընդունել այն[88][89]։ 1922 թվականին նա դառնում է Ֆրանսիայի բժշկության ակադեմիայի խորհրդի անդամ[76]։ Նա նաև ճանապարհորդում է արտասահմանում, դասախոսություններ տալիս Բելգիայում, Բրազիլիայում, Իսպանիայում և Չեխոսլովակիայում[90]։ Կյուրիի ղեկավարությամբ ինստիտուտը տալիս է չորս Նոբելյան մրցանակի դափնեկիրներ ևս, ներառյալ դստերը՝ Իրեն Կյուրիին և փեսային՝ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիին[91]։ Ի վերջո Կյուրիի հիմնադրած ինստիտուտը դարձավ ճառագայթաբանության հետազոտական չորս հիմնական լաբորատորիաներից մեկը։ Մյուսներն էին Ռեզերֆորդի Կավենդիշի անվան լաբորատորիան, Վիեննայի «Ռադիումի հետազոտական ինստիտուտը»՝ Ստեֆան Մեյերի ղեկավարությամբ և «Քիմիայի Մաքս Պլանկի ինստիտուտը»՝ Օտտո Հանի և Լիզա Մեյտների ղեկավարությամբ[91][92]։ 1922 թվականի օգոստոսին Կյուրին դառնում է Ազգերի լիգայի այդ ժամանակ նոր հիմնած «Ինտելեկտուալ համագործակցության միջազգային կոմիտեի» անդամ[93][94]։ 1923 թվականին Կյուրին գրում է Պիեռի կենսագրական գիրքը՝ «Պիեռ Կյուրի»[95]։ 1925 թվականին նա այցելում է Լեհաստան, մասնակցելու Վարշավայում «Ռադիումի ինստիտուտի» հիմնարկեքի արարողությանը[76]։ Ամերիկա կատարած նրա երկրորդ ուղևորությունը 1929 թվականին, նշանավորվեց Վարշավայի ռադիումի ինստիտուտի համար ռադիումի պաշարի ձեռք բերմամբ։ Ինստիտուտը բացվեց 1932 թվականին և տնօրեն նշանակվեց Կյուրիի քույրը՝ Բրոնիսլավան[76][88]։ Հետազոտական աշխատանքներից այս հաճախակի շեղումները և հանրաճանաչությունը թեև խանգարում էին նրան երբեմն, սակայն ապահովում էին նաև աշխատանքի համար անհրաժեշտ ռեսուրսներով[88]։ 1930 թվականին նա ընտրվում է «Ատոմական կշռի միջազգային ինստիտուտի» անդամ, որտեղ ծառայում է մինչև իր մահը[96]։

Մարի Կյուրիի արձանը Վարշավայի Ռադիումի ինստիտուտի դիմաց (1935)
Պիեռ և Մարի Կյուրիների շիրմաքարը Փարիզի պանթեոնում

Կյուրին վերջին անգամ Լեհաստան է այցելում 1934 թվականին[36][97]։ Մի քանի ամիս անց, 1934 թվականի հուլիսի 4-ին Մարի Կյուրին մահանում է Սանսելմոզի Վերին Սավոյի առողջարաններից մեկում։ Մահվան պատճառ էր նշվում ապլաստիկ անեմիան, որը հավանաբար ճառագայթումից երկար տարիներ չպաշտպանված լինելու հետևանք էր[76][98]։ Իոնային ճառագայթման վնասակար ազդեցությունը նրա աշխատանքի տարիներին ոչ-ոքի հայտնի չէր։ Հետագայում այդ աշխատանքներն իրականացվում էին անվտանգության միջոցառումներ ապահովելուց հետո, մինչդեռ Մարի Կյուրին տարիներ շարունակ աշխատել էր առանց այդ անվտանգության միջոցների[97]։ Նա գրպանում[99] պահում էր ռադիոակտիվ իզոտոպեր պարունակող փորձանմուշների պարկուճներ, նաև լցնում էր դրանք իր գրասեղանի դարակի մեջ, քանի որ այդ նյութերը մթության մեջ աղոտ լույս էին արձակում[100]։ Պատերազմի ժամանակ, դաշտային հիվանդանոցներում առանց պաշտպանիչ բաճկոնների աշխատելիս, Կյուրին շարունակ ենթարկվում էր Ռենտգենյան ճառագայթների վտանգավոր ազդեցությանը[84]։ Չնայած տասնամյակներ շարունակ ճառագայթումից չպաշտպանվելը առաջացրել էր քրոնիկ հիվանդություններ (ներառյալ գրեթե կուրությունը կատարակտի հետևանքով) և ի վերջո մահը, նա երբեք իրականում չէր գիտակցել ճառագայթումից չպաշտպանված լինելու ռիսկերը[101]։ Մարի Կյուրին թաղվեց Օ-դե-Սենի գերեզմանատանը ամուսնու՝ Պիեռ Կյուրիի կողքին[76]։ Վաթսուն տարի անց, 1995 թվականին ի պատիվ նրանց գիտական ձեռքբերումների, նրանց մասունքները տեղափոխվեցին և ամփոփվեցին Փարիզի պանթեոնում։ Նա առաջին կինն էր, որ այնտեղ թաղվեց սեփական արժանիքների և ձեռքբերումների և ոչ թե ժառանգական տիտղոսների շնորհիվ[94]։ 2015 թվականին ևս երկու կին թաղվեցին այնտեղ սեփական ձեռքբերումների համար[102]։ Նրա թղթերը ռադիոակտիվ աղտոտվածության մակարդակի պատճառով վտանգավոր էր դիպչելու համար[103]։ Անգամ նրա խոհարարական բաղադրատոմսերի գիրքն էր ճառագայթված[104]։ Նրա թղթերը պահվում են կապարով պատված տուփերում և նրանք, ովքեր ցանկանում են ուսումնասիրել դրանք, պետք է կրեն պաշտպանիչ բաճկոններ[104]։ Կյանքի վերջին տարում նա գրում էր ճառագայթման մասին գիրք, որը հրատարակվեց հետմահու՝ 1935 թվականին[97]։

Փոստային նամականիշ թողարկված ԽՍՀՄ-ում,
1987 թվականին
Մարի Կյուրիի արձանը Կյուրիի համալսարանի դիմաց, Լյուբլինում, Լեհաստան

Կյուրիի աշխատությունների ֆիզիկական և հասարակական կողմերը զգալիորեն նպաստեցին 20-րդ և 21-րդ դարերի համաշխարհային ձևավորման համար[105]։ Կորնելի համալսարանի պրոֆեսոր Փիրս Ուիլյամսը գրում է.

Կյուրիի աշխատանքի արդյունքը դարաշրջան է կերտել։ Ռադիումի ճառագայթման հայտնագործությունը այնքան մեծ է, որ չի կարելի այն անտեսել։ Այն կարծես հակադրվում է էներգիայի պահպանման սկզբունքին և հետևաբար ստիպում է վերանայել ֆիզիկայի հիմունքները։ Ռադիումի հայտնաբերումը փորձարարական մակարդակով ապահովեց էռնեստ Ռեզերֆորդի նման մարդկանց ճառագայթման աղբյուրներով, որոնցով նրանք կարողացան ուսումնասիրել ատոմի կառուցվածքը։ Ռեզերֆորդի ալֆա ճառագայթման փորձերի արդյունքում առաջին անգամ առաջ քաշվեց ատոմի միջուկի գաղափարը։ Բժշկության մեջ ռադիումի ճառագայթման հատկությունը մի միջոց է, որով հնարավոր է հաջողությամբ բուժել քաղցկեղը։

Եթե Կյուրիի աշխատանքը օգնել է տապալել ֆիզիկայի և քիմիայի վերաբերյալ սահմանված նախկին գաղափարները, այն նաև հավասարապես խորքային ազդեցություն է ունեցել հասարակական ոլորտում։ Իր գիտական հետազոտություններն իրականացնելու համար նա ստիպված էր զանազան խոչընդոտներ հաղթահարել, թե՛ հայրենիքում և թե՛ այն երկրում, որտեղ մեկնել էր մշտական բնակության, խոչընդոտներ, որոնք փակում էին նրա ճանապարհը, քանի որ նա կին էր։ Նրա կյանքի այդ դրվագները նկարագրվում են Ֆրանսուազ Ժիրուի «Մարի Կյուրի. կյանք, որը շեշտեց Մարիի դերը որպես ֆեմինիզմի նախակարապետ» գրքում[36]։ Նա հայտնի էր իր ազնիվ և համեստ կենսակերպով[47][105]։ 1893 թվականին մի փոքրիկ կրթաթոշակ ստանալով, նա վերադարձնում է այն 1897 թվականին, հենց որ սկսում է իր ապրուստի համար գումար վաստակել[33][59]։ Առաջին Նոբելյան մրցանակի գումարի մեծ մասը նա տվել է ընկերներին, ընտանիքի անդամներին, ուսանողներին և հետազոտական ընկերություններին[36]։ Արտասովոր որոշմամբ Կյուրին հրաժարվում է արտոնագրել ռադիումի ճառագայթման գործընթացի գյուտը, որպեսզի գիտական համայնքը կարողանա հետազոտությունկատարել առանց որևէ խոչընդոտի[106]։ Նա պնդում էր, որ դրամական պարգևները և կրթաթոշակները տրվեն իր հիմնադրած գիտահետազոտական հաստատություններին և ոչ թե իրեն[105]։ Նա և իր ամուսինը հաճախ հրաժարվում էին պարգևներից և մեդալներից[47]։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ամենանշանավոր կին գիտնականներից մեկը, մարի Կյուրի անունը խորհրդանիշ է դարձել գիտական աշխարհում և հարգանքի բազմաթիվ դրսևորումների է արժանացել անգամ փոփ մշակույթում[107]։ 2009 թվականին «New Scientist» անգլալեզու շաբաթաթերթի կազմակերպած հարցման արդյունքում Մարի Կյուրին ճանաչվեց ամենաազդեցիկ կինը գիտության բնագավառում։ Կյուրին հավաքել էր բոլոր քվեների 25.1%-ը, ինչը երկու անգամ ավելին է քան երկրորդ տեղը զբաղեցրած Ռոզալինդ Ֆրանկլինը (14.2%)[108][109]: 2011 թվականը Լեհաստանը և Ֆրանսիան հայտարարել էին Մարի Կյուրիի տարի, իսկ ՄԱԿ-ը հայտարարեց, որ դա կլինի քիմիայի միջազգային տարի[110]։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին Նյու Յորքի գիտությունների ակադեմիան հանդիասավորությամբ նշեց Կյուրիի երկրորդ Նոբելյան մրցանակի ստացման 100-րդ տարեդարձը, որին ներկա գտնվեց Շվեդիայի արքայադուստր Մեդլինը[111]։ Մարի Կյուրին առաջին կինն էր, որ Նոբելյան մրցանակ ստացավ, առաջին մարդը, որ երկու Նոբելյան մրցանակ է ստացել և միակ կինը, որ երկու տարբեր բնագավառներից է Նոբելյան մրցանակ ստացել[112]։ Կյուրիի ստացած մրցանակները ներառում են.

Հարգանքի տուրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Կյուրին դարձավ առաջին կինը, որի աճյունն ամփոփվեց Փարիզի պանթեոնում՝ իր սեփական գիտական նվաճումների և ձեռքբերումների և ոչ ժառանգական տիտղոսների համար[94] : Ռադիոակտիվության աստիճանի չափման միավորը՝ կյուրին (Ci) այդպես է կոչվել նրա և Պիեռի պատվին (թեև միավորի անունը որոշող կոմիտեն այդպես էլ որոշակիորեն չսահմանեց, թե դա Մարիի՞, Պիեռի՞, թե՞ նրանց երկուսի պատվին է կոչվելու)[117]։ Պարբերական աղյուսակի 96 ատոմային թվով տարրը կոչվեց Կյուրիում[118]։ Երեք ռադիոակտիվ միներալներ կոչվել են նրա անունով՝ կյուրիտ, սկլոդովսկիտ և կուպրոսկլոդովսկիտ[119]։ Աշխարհի տարբեր համալսարաններից Կյուրին ստացել է գիտության պատվավոր աստիճաններ[88]։ Եվրոպական Միության սահմանած «Մարիա Սկլոդովսկա-Կյուրիի գործունեություն» կրթաթոշակը նախատեսված է այն երիտասարդ գիտնականների համար, ովքեր ցանկանում են աշխատել արտասահմանում[120]։ Լեհաստանի և Ուկրաինայի մի շարք ուսումնական հաստատություններ նրան պատվավոր դոկտորի աստիճան են շնորհել՝ Լվովի պոլիտեխնիկականը (1912)[121], Պոզնանի համալսարանը (1922), Կրակովի համալսարանը (1924) և Վարշավայի պոլիտեխնիկական համալսարանը(1926)[110]։ 1921 թվականինՄիացյալ Նահանգներում կին գիտնականների «Iota Sigma Pi» ասոցիացիան նրան շնորհեց պատվավոր անդամի աստիճան[122]։ Նրա անունը ներառված է 1936 թվականին Գերմանիայի Համբուրգ քաղաքում կանգնեցված «Ռադիոլոգիայի հուշահամալիրի» անունների ցանկում[123]։ Մարի Կյուրիի անունով են կոչվում տարբեր վայրեր աշխարհի բոլոր կողմերում։

Կյուրիին են նվիրված երկու թանգարաններ՝ Վարշավայի Ուլիցա Ֆրետա փողոցում 1967 թվականին բացված տուն-թանգարանը[36] և Փարիզի Կյուրիի լաբորատորիան, որը վերածել են թանգարանի և հասարակության առաջ բաց է 1992 թվականից[127]։ 1935 թվականին Վարշավայի ռադիումի ինստիտուտի առջև տեղադրվեց Մարի Կյուրիի արձանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, 1944 թվականին, գնդակոծությունից վնասվեց արձանը և պատվանդանը, սակայն պատերազմից հետո որոշվեց գնդակոծության հետքերը թողնել այնպես, ինչպես որ կային[36]։ Կյուրին Լոուրենս Արոնովիչի «Սխալ ենթադրություններ» պիեսի թեման է, որտեղ երեք կին գիտնականների ուրվականներ հետևում են նրա կյանքի իրադարձություններին[128]։ Կյուրիի նկարը հաճախ պատկերվել է նաև աշխարհի շատ երկրների հուշադրամների, թղթադրամների և դրոշմանիշերի վրա[119]։ Նրա երկրորդ Նոբելյան մրցանակի հարյուրամյակի առթիվ, 2011 թվականին Վարշավայի Կյուրիի տուն-թանգարանի ճակատամասին տեղադրվեց խորհրդանշական որմնանկար։ Այնտեղ պատկերված է փոքրիկ Մարիան՝ ձեռքին բռնած փորձանմուշներով սրվակներ, որոնցից դուրս են բխում այն քիմիական տարրերը, որ նա պիտի հայտնագործեր չափահաս դառնալով՝ պոլոնիումը և ռադիումը։ 2011 թվականին Վիսլա գետի կամուրջներից մեկը Վարշավայում կոչվեց նրա անունով[129]։

Գրքեր Կյուրիի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր Կյուրիի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գ. Յա. Մյակիշև, Բ. Բ. Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ, «Լույս» հրատարակչություն
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մարի Կյուրի հոդվածին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Рожанский И. Д. Склодовская-Кюри Мария // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1976. — Т. 23 : Сафлор — Соан. — С. 512.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Կրուգոսվետ (ռուս.) — 2000.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Encyclopædia Britannica
  4. Reid R. W. Marie CurieNew American Library, 1974. — P. 6.
  5. 5,0 5,1 5,2 Notable Names Database — 2002.
  6. 6,0 6,1 6,2 6,3 https://www.leopoldina.org/fileadmin/redaktion/Mitglieder/CV_Curie-Sklodowska_Marie_D.pdf
  7. http://www.nytimes.com/1995/04/21/world/marie-curie-enshrined-in-pantheon.html
  8. http://www.21stcenturysciencetech.com/articles/wint02-03/MarieSklodowskaCurie.html
  9. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  10. CONOR.Sl
  11. Mathematics Genealogy Project — 1997.
  12. http://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/1911/
  13. 13,0 13,1 https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  14. https://www.nobelprize.org/uploads/2018/06/curie_diploma.jpg
  15. The Nobel Prize in Physics 1903Nobel Foundation.
  16. https://chicagoacs.org/Willard_Gibbs_Award
  17. http://www.archiwum.uj.edu.pl/kartki-z-dziejow-uniwersytetu-jagiellonskiego/-/journal_content/56_INSTANCE_25Bq/1445705/136370890
  18. https://thejohnscottaward.github.io/jsc/1901-1950.html
  19. https://www.fi.edu/laureates/marie-curie
  20. Award winners : Davy Medal
  21. https://www.thersa.org/about/albert-medal/past-winners
  22. https://www.royalsociety.org.nz/who-we-are/our-people/our-fellows/all-honorary-fellows/
  23. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  24. 24,0 24,1 24,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  25. Jones, Daniel (2011). Roach, Peter; Setter, Jane; Esling, John (eds.). Cambridge English Pronouncing Dictionary (18th ed.). Cambridge University Press. ISBN 978-0-521-15253-2.
  26. «The Discovery of Radioactivity». Berkeley Lab. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 1-ին. «The term radioactivity was actually coined by Marie Curie […].»
  27. «Marie Curie – Research Breakthroughs (1897–1904)». American Institute of Physics. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. «To describe the behavior of uranium and thorium [Curie] invented the word "radioactivity" --based on the Latin word for ray.»
  28. «Marie Curie and the radioactivity, The 1903 Nobel Prize in Physics». nobelprize.org. «Marie called this radiation radioactivity - "radio" means radiation.»
  29. See her signature, "M. Skłodowska Curie", in the infobox.
  30. Her 1911 Nobel Prize in Chemistry was granted to "Marie Sklodowska Curie" File:Marie Skłodowska-Curie's Nobel Prize in Chemistry 1911.jpg.
  31. 31,0 31,1 Goldsmith, Barbara (2005). Obsessive Genius: The Inner World of Marie Curie. W. W. Norton & Company. էջ 149. ISBN 978-0-393-05137-7. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  32. "The Genius of Marie Curie: The Woman Who Lit Up the World" ՅուԹյուբում (a 2013 BBC documentary).
  33. 33,00 33,01 33,02 33,03 33,04 33,05 33,06 33,07 33,08 33,09 33,10 33,11 33,12 33,13 33,14 33,15 Estreicher, Tadeusz (1938). «Curie, Maria ze Skłodowskich». Polski słownik biograficzny, vol. 4 (Polish). էջ 111.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  34. 34,0 34,1 34,2 34,3 34,4 «Marie Curie – Polish Girlhood (1867–1891) Part 1». American Institute of Physics. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  35. Nelson, Craig (2014). The Age of Radiance: The Epic Rise and Dramatic Fall of the Atomic Era. Simon & Schuster. էջ 18. ISBN 1-4516-6045-6.
  36. 36,00 36,01 36,02 36,03 36,04 36,05 36,06 36,07 36,08 36,09 36,10 36,11 36,12 36,13 Wojciech A. Wierzewski (2008 թ․ հունիսի 21). «Mazowieckie korzenie Marii» [Maria's Mazowsze Roots]. Gwiazda Polarna. 100 (13): 16–17. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
  37. Robert William Reid (1974). Marie Curie. New American Library. էջ 12. ISBN 0-00-211539-5. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  38. Françoise Giroud: „Die Menschheit braucht auch Träumer“ Marie Curie. S. 22.
  39. Barker, Dan (2011). The Good Atheist: Living a Purpose-Filled Life Without God. Ulysses Press. էջ 171. ISBN 978-1-56975-846-5.
  40. 40,0 40,1 Robert William Reid (1974). Marie Curie. New American Library. էջ 6. ISBN 0-00-211539-5. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին. «Unusually at such an early age, she became what T.H. Huxley had just invented a word for: agnostic.»
  41. Marie Skłodowska Curie: Selbstbiographie. S. 15.
  42. Susan Quinn: Marie Curie. Eine Biographie. S. 71.
  43. 43,0 43,1 43,2 43,3 43,4 43,5 43,6 43,7 43,8 «Marie Curie – Polish Girlhood (1867–1891) Part 2». American Institute of Physics. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  44. Robert William Reid (1974). Marie Curie. New American Library. էջ 24. ISBN 0-00-211539-5. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  45. Robert William Reid (1974). Marie Curie. New American Library. էջեր 23–23. ISBN 0-00-211539-5. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  46. Marie Skłodowska Curie: Selbstbiographie. S. 18.
  47. 47,00 47,01 47,02 47,03 47,04 47,05 47,06 47,07 47,08 47,09 47,10 47,11 47,12 47,13 47,14 47,15 47,16 47,17 47,18 47,19 Estreicher, Tadeusz (1938). «Curie, Maria ze Skłodowskich». Polski słownik biograficzny, vol. 4 (Polish). էջ 112.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  48. Susan Quinn: Marie Curie. Eine Biographie. S. 109.
  49. Barbara Czarniawska, Guje Sevón: The Thin End of the Wedge: Foreign Women Professors as Double Strangers in Academia. S. 170.
  50. Ksöll, Vögtler; S. 37–38.
  51. 51,00 51,01 51,02 51,03 51,04 51,05 51,06 51,07 51,08 51,09 51,10 51,11 «Marie Curie – Student in Paris (1891–1897) Part 1». American Institute of Physics. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  52. Robert William Reid (1974). Marie Curie. New American Library. էջ 32. ISBN 0-00-211539-5. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  53. Susan Quinn: Marie Curie. Eine Biographie. S. 116.
  54. L. Pearce Williams (1986). «Curie, Pierre and Marie». Encyclopedia Americana, vol. 8. Danbury, Connecticut: Grolier, Inc. էջ 331.
  55. les Actus DN. «Marie Curie». Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  56. 56,0 56,1 56,2 56,3 56,4 56,5 56,6 56,7 «Marie Curie  – Research Breakthroughs (1807–1904)Part 1». American Institute of Physics. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  57. Robert William Reid (1974). Marie Curie. New American Library. էջեր 61–63. ISBN 0-00-211539-5. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  58. 58,00 58,01 58,02 58,03 58,04 58,05 58,06 58,07 58,08 58,09 58,10 «Marie Curie  – Research Breakthroughs (1807–1904)Part 2». American Institute of Physics. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  59. 59,0 59,1 «Marie Curie – Student in Paris (1891–1897) Part 2». American Institute of Physics. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  60. Robert William Reid (1974). Marie Curie. New American Library. էջեր 63–64. ISBN 0-00-211539-5. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  61. Robert William Reid (1974). Marie Curie. New American Library. էջ 64. ISBN 0-00-211539-5. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  62. Robert William Reid (1974). Marie Curie. New American Library. էջեր 64–65. ISBN 0-00-211539-5. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  63. 63,0 63,1 63,2 Robert William Reid (1974). Marie Curie. New American Library. էջ 65. ISBN 0-00-211539-5. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  64. «The Discovery of Radioactivity». Lawrence Berkeley National Laboratory. 2000 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 2-ին.
  65. L. Pearce Williams (1986). «Curie, Pierre and Marie». Encyclopedia Americana, vol. 8. Danbury, Connecticut: Grolier, Inc. էջեր 331–332.
  66. L. Pearce Williams (1986). «Curie, Pierre and Marie». Encyclopedia Americana, vol. 8. Danbury, Connecticut: Grolier, Inc. էջ 332.
  67. "Marie Sklodowska Curie", Encyclopedia of World Biography, 2nd ed., vol. 4, Detroit, Gale, 2004, pp. 339–41. Gale Virtual Reference Library. Web. 3 June 2013.
  68. 68,0 68,1 68,2 68,3 «Marie Curie  – Research Breakthroughs (1807–1904) Part 3». American Institute of Physics. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  69. 69,0 69,1 Quinn, Susan (1996). Marie Curie: A Life. Da Capo Press. էջեր 176, 203. ISBN 978-0-201-88794-5.(չաշխատող հղում)
  70. Mould, R. F. (1998). «The discovery of radium in 1898 by Maria Sklodowska-Curie (1867–1934) and Pierre Curie (1859–1906) with commentary on their life and times» (PDF). The British Journal of Radiology. 71 (852): 1229–54. doi:10.1259/bjr.71.852.10318996. ISSN 0007-1285. PMID 10318996. Վերցված է 2008 թ․ հուլիսի 31-ին.
  71. 71,0 71,1 «Marie Curie  – Recognition and Disappointment (1903–1905) Part 1». American Institute of Physics. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  72. 72,0 72,1 72,2 72,3 72,4 72,5 «Marie Curie  – Recognition and Disappointment (1903–1905) Part 2». American Institute of Physics. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  73. «Prof. Curie killed in a Paris street» (PDF). The New York Times. 1906 թ․ ապրիլի 20. Վերցված է 2011 թ․ փետրվարի 8-ին.
  74. 74,0 74,1 «Marie Curie  – Tragedy and Adjustment (1906–1910) Part 1». American Institute of Physics. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  75. 75,0 75,1 75,2 «Marie Curie  – Tragedy and Adjustment (1906–1910) Part 2». American Institute of Physics. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  76. 76,00 76,01 76,02 76,03 76,04 76,05 76,06 76,07 76,08 76,09 76,10 76,11 76,12 76,13 76,14 Estreicher, Tadeusz (1938). «Curie, Maria ze Skłodowskich». Polski słownik biograficzny, vol. 4 (Polish). էջ 113.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  77. 77,0 77,1 77,2 77,3 77,4 «Marie Curie  – Scandal and Recovery (1910–1913) Part 1». American Institute of Physics. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  78. Goldsmith, Barbara (2005). Obsessive Genius: The Inner World of Marie Curie. W. W. Norton & Company. էջեր 170–71. ISBN 978-0-393-05137-7. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  79. Goldsmith, Barbara (2005). Obsessive Genius: The Inner World of Marie Curie. W. W. Norton & Company. էջեր 165–76. ISBN 978-0-393-05137-7. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  80. 80,0 80,1 80,2 80,3 «Marie Curie  – Scandal and Recovery (1910–1913) Part 2». American Institute of Physics. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  81. «Marie Curie-biographical». Nobel Prize.org. 2014. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
  82. 82,0 82,1 82,2 82,3 82,4 82,5 «Marie Curie  – War Duty (1914–1919) Part 1». American Institute of Physics. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  83. 83,0 83,1 Coppes-Zantinga, A. R. and Coppes, M. J. (1998), Marie Curie's contributions to radiology during World War I. Med. Pediatr. Oncol., 31: 541–543. doi:10.1002/(SICI)1096-911X(199812)31:6<541::AID-MPO19>3.0.CO;2-0
  84. 84,0 84,1 84,2 84,3 84,4 84,5 «Marie Curie  – War Duty (1914–1919) Part 2». American Institute of Physics. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  85. Śladkowski, Wiesław (1980). Emigracja polska we Francji 1871–1918 (Polish). Wydawnictwo Lubelskie. էջ 274. ISBN 83-222-0147-8. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  86. Ann M. Lewicki (2002). «Marie Sklodowska Curie in America, 1921». Radiology. Radiological Society of North America. 223 (2): 299–303. doi:10.1148/radiol.2232011319. PMID 11997527. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  87. Julie Des Jardins (2011 թ․ հոկտեմբեր). «Madame Curie's Passion». Smithsonian Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.
  88. 88,0 88,1 88,2 88,3 88,4 «Marie Curie – The Radium Institute (1919–1934) Part 1». American Institute of Physics. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  89. Pasachoff, Naomi (1996). Marie Curie:And the Science of Radioactivity: And the Science of Radioactivity. Oxford University Press. էջ 93. ISBN 978-0-19-509214-1.
  90. 90,0 90,1 Zwoliński, Zbigniew. «Science in Poland – Maria Sklodowska-Curie». Uniwersytet im. Adama Mickiewicza w Poznaniu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  91. 91,0 91,1 «Marie Curie – The Radium Institute (1919–1934) Part 2». American Institute of Physics. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  92. «Chemistry International – Newsmagazine for IUPAC». International Union of Pure and Applied Chemistry. 2011 թ․ հունվարի 5. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  93. Grandjean, Martin (2017). «Analisi e visualizzazioni delle reti in storia. L'esempio della cooperazione intellettuale della Società delle Nazioni». Memoria e Ricerca (2): 371–393. doi:10.14647/87204. See also: French version (PDF) and English summary.
  94. 94,0 94,1 94,2 «Marie Curie Enshrined in Pantheon». New York Times. 1995 թ․ ապրիլի 21. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 2-ին.
  95. 95,0 95,1 «Marie Curie and Her Legend». American Institute of Physics. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  96. Norman E. Holden (2004). «Atomic Weights and the International Committee: A Historical Review». Chemistry International.
  97. 97,0 97,1 97,2 «Marie Curie – The Radium Institute (1919–1934) Part 3». American Institute of Physics. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  98. Rollyson, Carl (2004). Marie Curie: Honesty In Science. iUniverse. էջ x. ISBN 978-0-595-34059-0.
  99. James Shipman; Jerry D. Wilson; Aaron Todd (2012). An Introduction to Physical Science. Cengage Learning. էջ 263. ISBN 978-1-133-10409-4.
  100. Blom, Philipp (2008). «1903: A Strange Luminescence». The Vertigo Years: Europe, 1900–1914. Basic Books. էջ 76. ISBN 978-0-465-01116-2. «The glowing tubes looked like faint, fairy lights.»
  101. Denise Grady (6 October 1998), A Glow in the Dark, and a Lesson in Scientific Peril The New York Times; accessed 21 December 2016.
  102. Angelique Chrisafis (27 May 2015), France president François Hollande adds resistance heroines to Panthéon The Guardian; accessed 21 December 2016.
  103. Estes, Adam Clark. «Marie Curie's century-old radioactive notebook still requires lead box».
  104. 104,0 104,1 Bryson, Bill (2012). A Short History of Nearly Everything. Random House Digital, Inc. էջ 74. ISBN 978-0-385-67450-8.
  105. 105,0 105,1 105,2 Estreicher, Tadeusz (1938). «Curie, Maria ze Skłodowskich». Polski słownik biograficzny, vol. 4 (Polish). էջ 114.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  106. Robert William Reid (1974). Marie Curie. New American Library. էջ 265. ISBN 0-00-211539-5. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  107. Borzendowski, Janice (2009). Sterling Biographies: Marie Curie: Mother of Modern Physics. Sterling Publishing Company, Inc. էջ 36. ISBN 978-1-4027-5318-3.
  108. «Most inspirational woman scientist revealed». Newscientist.com. 2009 թ․ հուլիսի 2. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  109. «Marie Curie voted greatest female scientist». The Daily Telegraph. London. 2009 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 10-ին. «Marie Curie, the Nobel Prize-winning nuclear physicist has been voted the greatest woman scientist of all time.»
  110. 110,0 110,1 110,2 «2011 – The Year of Marie Skłodowska-Curie». Cosmopolitanreview.com. 2011 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  111. «Princess Madeleine attends celebrations to mark anniversary of Marie Curie's second Nobel Prize». Sveriges Kungahus. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  112. «Nobel Prize Facts». Nobelprize.org. 2011 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  113. 113,0 113,1 Eve Curie; Vincent Sheean (1999). Madame Curie: A Biography. Turtleback Books. էջ 389. ISBN 978-0-613-18127-3.
  114. «SCIENTIFIC NOTES AND NEWS». Science. 25 (647): 839–840. 1907. Bibcode:1907Sci....25..839.. doi:10.1126/science.25.647.839. ISSN 0036-8075.
  115. «Franklin Laureate Database». The Franklin Institute Awards. The Franklin Institute. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.
  116. «Minutes». Proc. Am. Philos. Soc. 60 (4): xxii. 1921. JSTOR 984523.
  117. Paul W. Frame (October–November 1996). «How the Curie Came to Be». Oak Ridge Associated Universities. Վերցված է 2008 թ․ ապրիլի 30-ին.
  118. «Curium». Chemistry in its element. Royal Society of Chemistry. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  119. 119,0 119,1 119,2 119,3 Borzendowski, Janice (2009). Sterling Biographies: Marie Curie: Mother of Modern Physics. Sterling Publishing Company, Inc. էջ 37. ISBN 978-1-4027-5318-3.
  120. «Marie Curie Actions» (PDF). European Commission. 2012. էջ 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
  121. «Coventry professor's honorary degree takes him in footsteps of Marie Curie». Birmingham Press. 2012 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.
  122. «PROFESSIONAL AWARDS». Iota Stigma Pi: National Honor Society for Women in Chemistry. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  123. «Museum of Modern Imaging». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
  124. «IEA – reaktor Maria». Institute of Atomic Energy, Poland. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  125. «Picture of the McDonnell Douglas MD-11 aircraft». Airliners.net. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  126. Charity Commission. Marie Curie (charity), registered charity no. 207994.
  127. Curie, Institut (2010 թ․ դեկտեմբերի 17). «Curie museum | Institut Curie». Curie.fr. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  128. Mixing Science With Theatre – Ottawa Sun, March 2013
  129. «Most Marii Skłodowskiej-Curie, Polska » Vistal Gdynia». www.vistal.pl. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  130. «Radioactive: Marie and Pierre Curie, a Tale of Love and Fallout». Cosmopolitanreview.com. 2011 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
  131. «Les-Palmes-de-M-Schutz (1997)». Movies. New York Times. 2012 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Կյուրի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Կյուրի» հոդվածին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]