Վալտեր Բոթե
Վալտեր Բոթե գերմ.՝ Walther Wilhelm Georg Bothe | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 8, 1891[1][2][3][…] Օրանիենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] |
Մահացել է | փետրվարի 8, 1957[4][1][3][…] (66 տարեկան) Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | լյութերականություն |
Մասնագիտություն | ֆիզիկոս, գյուտարար, համալսարանի դասախոս, քիմիկոս, մաթեմատիկոս և միջուկային ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Գիսենի համալսարան, Հայդելբերգի համալսարան, HU Berlin և Ֆիզիկական և տեխնիկական դաշնային գերատեսչություն |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բեռլինի գիտությունների ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Հայդելբերգի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | HU Berlin (1913) և Գիսենի համալսարան[5] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Գիտական ղեկավար | Մաքս Պլանկ |
Եղել է գիտական ղեկավար | Հանս Ռիթեր ֆոն Բայեր և Hans Jakob Ritter von Baeyer?[5] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Բարբարա Բելոու |
![]() |
Վոլտեր Վիլհելմ Գեորգ Բոթե (գերմ.՝ Walther Wilhelm Georg Bothe) (հունվարի 8, 1891[1][2][3][…], Օրանիենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - փետրվարի 8, 1957[4][1][3][…], Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի միջուկային ֆիզիկոս, ով 1954 թվականին կիսել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակը Մաքս Բորնի հետ։
1913 թ.-ից 1930 թվականներին միացել է Ռեյխի ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտում գործող ռադիոակտիվության լաբորատորիային, աշխատանքի վերջին տարիներին ղեկավարել է լաբորատորիան։ Առաջին համաշխարհային պատերազմում՝ 1914 թվականից, ծառայել է բանակում, ռուսների մոտ գերեվարվելուց հետո Գերմանիա է վերադարձել 1920 թվականին։ Վերադառնալով լաբորատորիա՝ նա մշակել և փորձարկել է Քոմփթոնի էֆեկտը, տիեզերական ճառագայթները, միջուկային ռեակցիաներն ուսումնասիրող համընկման մեթոդներ, և ճառագայթման մասնիկ-ալիքային երկվությունը, ինչի համար ստացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակ։
1930 թվականին դարձել է Գիսենի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի տնօրեն։ 1932 թվականին դարձել է Հայդելբերգի համալսարանի ֆիզիկական և ռադիոլոգիական ինստիտուտի տնօրեն, սակայն «deutsche Physik» շարժման տարրերի պատճառով կորցրերել է պաշտոնը։ Գերմանիայից իր գաղթը կանխելու համար նրան նշանակել են Հայդելբերգում գտնվող բժշկական հետազոտությունների Կեյսեր Վիլհելմի ինստիտուտի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։ Այստեղ Բոթեն կառուցում է Գերմանիայում առաջին գործող ցիկլատրոնը։ Բացի այդ, նա ղեկավարում է գերմանական միջուկային նախագիծը (Uranium Club), որը սկսել է գործել 1939 թվականից՝ բանակի հրետանային գերատեսչության վերահսկողության ներքո։
1946 թվականին նրա Հայդելբերգի համալսարանի պրոֆեսորի կոչումը վերականգնվել է։ 1956 թ.-ից 1957 թվականներին անդամակցել է Գերմանիայում միջուկային ֆիզիկայի աշխատանքային խմբին։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոթեի ծնողներն էն՝ Ֆրիդրիխ Բոթեն և Շարլոտ Հարտունգը։ 1908-1912 թվականներին Բոթեն սովորել է Ֆրիդրիխ Վիլհելմի անվան համալսարանում (այժմ՝ Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարան)։ Դոկտորի աստիճանը ստացել է1914 թվականին, գիտական ղեկավար՝ Մաքս Պլանկ[8][9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Боте Вальтер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Nobel Prize in Physics 1954 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Hentschel and Hentschel, 1996, Appendix F; see the entry for Bothe.
- ↑ Mehra and Rechenberg, Volume 1, Part 2, 2001, pp. 608.
|
- Հունվարի 8 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Փետրվարի 8 մահեր
- 1957 մահեր
- Հայդելբերգ քաղաքում մահացածներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Մաքս Պլանկի անվան մեդալի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Օրանիենբուրգ կոմունայում ծնվածներ
- Գերմանացի ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Գերմանացի նոբելյան մրցանակակիրներ
- Գերմանացի գյուտարարներ
- Գերմանացի մաթեմատիկոսներ