Էռնստ Ռուսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էռնստ Ռուսկա
գերմ.՝ Ernst August Friedrich Ruska
Ծնվել էդեկտեմբերի 25, 1906(1906-12-25)[1][2][3][4]
Հայդելբերգ, Grand Duchy of Baden, Գերմանական կայսրություն[5]
Մահացել էմայիսի 27, 1988(1988-05-27)[1][3][4] (81 տարեկանում)
Արևմտյան Բեռլին[5]
ԳերեզմանWaldfriedhof Zehlendorf
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Բեռլինի ազատ համալսարան, Բեռլինի տեխնիկական համալսարան և Մաքս Պլանկի գիտական ընկերություն
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԼեոպոլդինա
Ալմա մատերԲեռլինի տեխնիկական համալսարան և Մյունխենի տեխնիկական համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Գիտական ղեկավարMax Knoll?
ՊարգևներԱլբերտ Լասկերի մրցանակ բժշկական հիմնավոր հետազոտությունների համար[6] Մեծ Խաչ աստղով և ուսի ժապավենով Էրնստ Ռյոյտերի մեդալ ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[7][8] Ռուդոլֆ Դիզելի մեդալ Ռոբերտ Կոխի ոսկե մեդալ[9][10] Պաուլ Էրլիխի և Լյուդվիգ Դամշտեդտերի մրցանակ Քոթենիուսի մեդալ և Լեյբնիցի արծաթե մեդալ
ՀայրJulius Ruska?
Ernst Ruska Վիքիպահեստում

Էռնստ Ավգուստ Ֆրիդրիխ Ռուսկա (գերմ.՝ Ernst August Friedrich Ruska, դեկտեմբերի 25, 1906(1906-12-25)[1][2][3][4], Հայդելբերգ, Grand Duchy of Baden, Գերմանական կայսրություն[5] - մայիսի 27, 1988(1988-05-27)[1][3][4], Արևմտյան Բեռլին[5]), գերմանացի ֆիզիկոս, էլեկտրոնային մանրադիտակի ստեղծողը, աշխատել է Բեռլինի ազատ համալսարանում։ 1986 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր: Մրցանակը կիսվել է Էռնստ Ռուսկայի («էլեկտրոնային մանրադիտակի վրա աշխատանքի համար») և Հենրիխ Ռորերի և Գերդ Բինինգի («Սկանավորող թունելային մանրադիտակի հայտնաբերման համար») միջև:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցական տարկներին Էռնստը ստացել է ֆիզիկայի հիմնավոր գիտելիքներ, իր ֆիզիկայի ուսուցիչ Կառլ Ռեյնինգի շնորհիվ: Նույն դպրոցում Ռուսկայից երկու տարի անց սովորել է մեկ այլ հայտնի ֆիզիկոս Վալտեր Էլզասերը:

Առաջին էլեկտրոնային մանրադիտակի նախատիպը, որը բաղկացած էր երկու հաջորդական տեղադրված մագնիսական ոսպնյակներից, ներկայացվել է Ռուսկայի և Մ. Նոլլի կողմից 1931 թվականի մարտի 9-ին: 400-անգամյա խոշորացում ունեցող այդ գործիքը զգալիորեն զիջում էր այժմյան օպտիկական մանրադիտակներին, սակայն այն ցույց տվեց մագնիսական ոսպնյակի փոխարեն սոլենոիդի օգտագործման սկզբունքային հնարավորությունը: 1933 թվականին Ռուսկան կառուցեց էլեկտրոնային մանրադիտակի տարբերակ, որի թողտվությունը թույլ էր տալիս դիտարկել մարմիններ, որոնց չափերը կազմում էին 500 անգստրեմ, որը գերազանցում էր օպտիկական մանրադիտակների հնարավորությունները:

Դոկտորական աշխատության պաշտպանելուց հետո, 1933 թվականին Ռուսկան սկսում է աշխատել հեռուստատեսային ընկերությունում Բեռլինում և զբաղվում է հեռուստատեսային խողովակների արտադրության տեխնոլոգիայի բարելավմամբ: 1937 թվականին նա աշխատելով Siemens ընկերությունում մասնակցում է աշխարհում առաջին կոմերցիոն էլեկտրոնային մանրադիտակի նախագծմանը: Այդ գործիքը, ունենալով 100 անգստրեմ թողտվություն առաջին անգամ շուկա է հանվել 1939 թվականին:

1955 թվականին Siemens-ում աշխատանքը թողնելուց հետո Ռուսկան դարձավ Ֆրից Հաբերի ինստիտուտին պատկանող Էլեկտրոնային միկրոսկոպիայի ինստիտուտի տնօրեն, և աշխատել է այս պաշտոնում մինչև 1974 թվականը: Միաժամանակ նա աշխատում է Բեռլինի տեխնիկական համալսարանու որպես պրոֆեսոր 1957-ից 1974 թվականը:

1960 թվականին նրան շնորհվեց Լասկերի մրցանակ[11]:

1986 թվականին նա դարձավ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, կիսելով այն Հենրիխ Ռորերի և Գերդ Բինինգի հետ:

Էռնստ Ռուսկան մահացել է Արևմտյան Բեռլինում 1988 թվականին:

Նրա կնոջ պատվին է անվանվել Մաքս Վոլֆի կողմից հայտնաբերված (1178) Իրմելա աստերոիդը [12]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]