Jump to content

Հյու Դեյվիդ Փոլիտցեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյու Դեյվիդ Փոլիտցեր
Hugh David Politzer
Ծնվել էօգոստոսի 31, 1949(1949-08-31)[1][2][3] (75 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք[4][5][6]
Բնակության վայր(եր)Կալիֆոռնիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, միջուկային ֆիզիկոս, համալսարանի դասախոս և ֆիզիկոս-տեսաբան
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[7]
Ալմա մատերԲրոնքսի գիտությունների ավագ դպրոց (1966), Միչիգանի համալսարան (1969) և Հարվարդի համալսարան (1974)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[8]
Գիտական ղեկավարՍիդնի Կոուլման
Պարգևներ

Հյու Դեյվիդ Փոլիտցեր (անգլ.՝ Hugh David Politzer, օգոստոսի 31, 1949(1949-08-31)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք[4][5][6]), ամերիկացի ֆիզիկոս-տեսաբան, աշխատել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։ 2004 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է համատեղ Դեյվիդ Գրոսի և Ֆրենկ Վիլչեկի հետ, «ուժեղ փոխազդեցությունների տեսության մեջ ասիմպտոտիկ ազատության հայտնագործման համար»։

Ծնվել է հրեա բժիշկների ընտանիքում, ծնողները ԱՄՆ են տեղափոխվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[15]։ Ավարտել է Բրոնքսի գիտական բարձրագույն դպրոցը 1966 թվականին։ Բակալավրի աստիճան ստացել է Միչիգանի համալսարանում 1969 թվականին։ Գիտությունների դոկտորի կոչում ստացել է Հարվարդի համալսարանում 1974 թվականին, որտեղ նրա գիտական ղեկավարն է եղել Սիդնի Կոուլմանը։ Իր առաջին հրապարակված աշխատությունում, որը լույս է տեսել 1973 թվականին[16], Փոլիտցերը նկարագրել է ասիմպտոտիկ ազատության երևույթը - քվարկերի միմյանց մոտենալու դեպքում ուժեղ փոխազդեցությունը թուլանում է։ Երբ քվարկերը գտնվում են միմյանց չափազանց մոտ նրանց փոխազդեցության ուժերը այնքան են փոքրանում, որ նրանք սկսում են իրենց պահել որպես ազատ մասնիկներ։ Այս երևույթը, որը նրանից անկախ հայտնաբերել են նաև Գրոսը և Վիլչեկը Փրինսթոնի համալսարանում, կարևորագույն դեր ունեցավ քվանտային քրոմոդինամիկայի զարգացման մեջ։

Դեյվիդ Փոլիտցերը և Թոմաս Ապելկվիստը կարևոր դեր ունեցան նաև չորմոնիումի հայտնաբերման կանխագուշակման մեջ — տարրական մասնիկի, որը բաղկացած է հմայված քվարկից և նրա հակամասնիկից։ Փորձարարները անվանեցին այս մասնիկը J/ψ-մեզոն։

1974-ից 1977 թվականները Փոլիտցերը եղել է Հարվարդի միության կրթաթոշակի դափնեկիր։ Դրանից հետո նա անցավ աշխատանքի Կալտեխ, որտեղ և մինչ այսօր աշխատում է տեսական ֆիզիկայի պրոֆեսոր։ 1989 թվականին նա հանդես եկավ ֆիզիկոս Ռոբերտ Սերբերի (Մանհեթենյան նախագծի մասնակից) դերում «Գեր մարդը և փոքրիկ տղան» ֆիլմում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Array of Contemporary American PhysicistsAIP.
  5. 5,0 5,1 5,2 http://www.debate.org/reference/california-institute-of-technology
  6. 6,0 6,1 6,2 http://www.intelius.com/people/Shirley-Politzer/0639n7q9mj6
  7. Notable Names Database — 2002.
  8. (not translated to mul), (not translated to mul), (not translated to mul) ՅուԹյուբ(բազմ․) — 2005.
  9. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  10. The Nobel Prize in Physics 2004Nobel Foundation.
  11. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  12. https://eps-hepp.web.cern.ch/hepp-prize-awards.php
  13. J. J. Sakurai Prize for Theoretical Particle PhysicsAPS.
  14. https://www.aps.org/programs/honors/prizes/sakurai.cfm
  15. Ալան Փոլիտցեր - մահախոսական
  16. Politzer, H. David (1973). «Reliable Perturbative Results for Strong Interactions?». Physical Review Letters. 30 (26): 1346–1349. doi:10.1103/PhysRevLett.30.1346.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]