Գերդ Բինինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերդ Բինինգ
գերմ.՝ Gerd Binnig
Gerd Binnig sw.jpg
Ծնվել էհուլիսի 20, 1947(1947-07-20)[1][2][3] (75 տարեկան)
Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա[1]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)IBM և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[4]
Ալմա մատերԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Պարգևներ
Commons-logo.svg Gerd Binnig Վիքիպահեստում

Գերդ Կառլ Բինինգ (գերմ.՝ Gerd Karl Binnig, հուլիսի 20, 1947(1947-07-20)[1][2][3], Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա[1]), գերմանացի ֆիզիկոս, աշխատել է Մյունխենի համալսարանում։ 1986 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մրցանակը կիսվել է Հենրիխ Ռորերի, Գերդ Բինինգի («Սկանավորող թունելային մանրադիտակի հայտնաբերման համար») և Էռնստ Ռուսկայի («էլեկտրոնային մանրադիտակի վրա աշխատանքի համար») միջև։ Բինինգի հետազոտությունները ընդլայնեցին նանոտեխնոլոգիաների հնարավորությունները, թույլ տալով, ոչ միայն վիզուալիզացնել առանձին ատոմներ, այլ նաև դրանց հետ գործողություններ անել[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բինինգ ուսանել է Գյոթեի անվան համալսարանում Ֆրանկֆուրտում, և ավարտել է այդ համալսարանի ասպիրանտուրան «Գերհաղորդիչ (SN)-ների թունելային սպեկտրոսկոպիան» թեմայով աշխատանքով։ Նույն տարին ընդունել է IBM ընկերության առաջարկությունը և անցել աշխատանքի ընկերության հետազոտական կենտրոնում Ցյուրիխ քաղաքում։ Այստեղ Բինինգը հանդիպեց Հենրիխ Ռորերին։ Միասին աշխատելով գիտնականները արմատապես բարելավեցին Սկանավորող թունելային մանրադիտակի կառուցվածքը, այդ թվում ստեղծեցին զոնդ, որն ուներ մեկ ատոմ սայրին։ 1981 թվականին ստեղծված գործիքի միջոցով Բինինգը և Ռորերը ցույց տվեցին բյուրեղի մակերեսի և ԴՆԹ-ի շղթայի կառուցվածքը, ինչպես նաև առաջին անգամ դիտարկեցին վիրուսի անջատումը կրող բջջից[8]։

1983 թվականին Բինինգը ստացավ Օտտո Կլունգի մրցանակ, որպես Գերմանիայի լավագույն երիտասարդ գիտանական։

Գտնվելով Սթենֆորդում (ԱՄՆ), իր ցյուրիխյան հետազոտական կենտրոնի գործընկեր Քրիստոֆոր Գերբերի (գերմ.՝ Christoph Gerber) և Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Քելվին Կվեյտի (անգլ.՝ Calvin Quate) հետ ստեղծեցին ատոմա-ուժային մանրադիտակ։ Ի տարբերություն թունելային սկանավորող մանրադիտակի, որը թույլ էր տալիս հետազոտել միայն մետաղների և կիսահաղորդիչների մակերեսները, ատոմա-ուժային մանրադիտակ թույլ է տալիս հետազոտել դիէլեկտրիկ նյութերը[8]։

1994 թվականին Բինինգը հիմնեց Delphi Creative Technologies GmbH ընկերությունը, որը մասնագիտանում էր տարբեր մասշտաբի պատկերների վերլուծության վրա, միկրոլուսնկարներից մինչև արբանյակային քարտեզները։ Ավելի ուշ ընկերությունը վերանվանվեց սկզբում Definiens GmbH, իսկ 2006 թվականին դարձավ Definiens AG: Այժմ Բինինգը ղեկավարում է ընկերության հետազոտական աշխատանքները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]