IBM

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Crystal Clear action bookmark doubt.svg Այս հոդվածը թեկնածու է ներկայացվել Լավ հոդված դառնալու համար։ Գրանցված մասնակիցները կարող են քվեարկել մեկ ամսվա ընթացքում։
Այ-Բի-Էմ
Այ-Բի-Էմի լոգոն
Տեսակը Բաց բաժնետիրական ընկերություն (Public)
Հիմնադրվել է 1911 թ․ հունիսի 16
Հիմնադիր(ներ) Հերման Հոլերիթ
Գլխամասերը Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու-Յորք,ԱՄՆ, Նոր Օրհանդ 1, Արմոնկ[1]
Գլխավոր անձինք Վիրջինիա Ռոմետի (գործադիր տնօրեն),
Սամուել Պալմիզանո (տնօրենների խորհրդի նախագահ)
Սպասարկվող տարածքը Ամբողջ աշխարհ
Արդյունաբերություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Արտադրանք Հաշվիչ մեքենաներ, ՏՏ և այլ բարձր տեխնոլոգիական արտադրանք,
տես ամբողջական ցանկը
Ծառայություններ ՏՏ և խորհրդատվական ծառայություններ
Հասույթ decrease 99,751 միլիարդ ԱՄՆ դոլար (2013 թ.)[2]
Գործառնական շահույթ decrease 19,524 միլիարդ ԱՄՆ դոլար (2013 թ.)[2]
Զուտ շահույթ decrease 16,483 միլիարդ դոլար (2013 թ.)[2]
Աշխատողների թիվը 434,246 (2013 թ.)[3]
Դուստր ընկերություններ Lotus Software
Rational Software
Tivoli
Sterling Commerce
Lombardi
Վեբ-կայքը ibm.com

Այ-Բի-Էմ (անգլ.՝ IBM (International Business Machines), թարգմանաբար «Միջազգային Գործարար Մեքենաներ»), միջազգային ընկերություն, որի գլխամասը գտնվում է ԱՄՆ–ի Նյու Յորք նահանգի Արմոնկ քաղաքում։ Այ-Բի-Էմը արտադրում և շուկայում իրացնում է համակարգչային սարքավորումներ և ծրագրային ապահովում, տրամադրում է հոսթինգի ու խորհրդատվական ծառայություններ բազմաթիվ ոլորտներում՝ մեծ համակարգիչներից (մեյնֆրեյմերից) մինչև նանոտեխնոլոգիաներ։[4]

1911 թ.-ին երեք ընկերություններ` Tabulating Machine Company-ն, International Time Recording Company-ն և Computing Scale Company-ն միավորվել են և կոչվել CTR (անգլ.՝ Computing Tabulating Recording)[5][6][7]։ Այն ստացել է «IBM» անվանումը 1924 թ.-ին, օգտագործելով CTR-ի Կանադայի և Հարավային Աֆրիկայի մասնաճյուղերի համար նախատեսված անվանումը։ Արժեթղթերի վերլուծաբանները Այ-Բի-Էմին կոչեցին «Կապույտ Հսկա» («Big Blue»)` ընկերության արտադրանքում, պատկերանիշում և փաթեթավորման մեջ հաճախ օգտագործվող կապույտ գույնի պատճառով։[8]

2012 թ.–ին Fortune ամսագիրը Այ-Բի-Էմին նշեց որպես ԱՄՆ-ում երկրորդ ամենամեծ ընկերություն` աշխատակիցների քանակով (435.000 ամբողջ աշխարհում[9], մոտ 100.000 ԱՄՆ-ում[10]), չորրորդ ամենամեծը` ըստ շուկայի կապիտալիզացիայի[11], իններորդը` շահութաբերությամբ[12] և տասնիններորդը` ըստ եկամտի։[13] Ամբողջ աշխարհում ընկերությունը եկամտաբերությամբ դասակարգվել է որպես երեսունմեկերորդը` ըստ Ֆորբս ամսագրի` 2011 թ.-ին։[14][15]2011-2012 թթ.-ի այլ վարկանշային աղյուսակներում Այ-Բի-Էմը առաջինն է որպես առաջատարների համար ընկերություն (ըստ Fortune-ի) և կանաչ ընկերություն (ըստ Newsweek-ի), երկրորդ ամենալավ միջազգային բրենդն է (ըստ Interbrand-ի) և ամենահարգված ընկերությունը (ըստ Barron's-ի), հինգերորդ ամենաշատ հիացմունք առաջացնող ընկերությունը (ըստ Fortune-ի) ու տասնութերորդը` ըստ նորարարույթան (ըստ Fast Company-ի)։[16]

Այ–Բի–Էմը ունի 12 հետազոտական լաբորատորիա ամբողջ աշխարհում և 2014 թ.-ի դրությամբ այն շարունակում է մնալ ռեկորդակիր՝ հանդիսանալով 21 տարի անընդմեջ ամենաշատ պատենտ գրանցած ընկերությունը։ Ընկերության գոյության ընթացքում նրա աշխատակիցները արժանացել են հինգ Ազգային գիտական մրցանակի, հինգ Նոբելյան մրցանակի, հինգ Թյուրինգի մրցանակի և տասը Ազգային տեխնոլոգիական մեդալի։ [17][18] Այ-Բի-Էմի նշանավոր հայտնագործություններից են բանկոմատը, ճկուն և կոշտ սկավառակները, մագնիսային շերտով քարտերը, ռելյացիոն տվյալների բազան, արտադրանքի ունիվերսալ կոդը (UPC), ֆինանսական փոխանակումը (swap), «SABRE» ավիատոմսերի ամրագրման համակարգը, դինամիկ օպերատիվ հիշողությունը (DRAM) և Այ–Բի–Էմ Վաթսոն (IBM Watson) արհեստական բանականությամբ գերհամակարգիչը։

Ընկերությունը անցել է կազմակերպչական փոփոխությունների փուլերով 2002 թ․–ին «ՓռայսվոթեռհաուսՔուփերս» [19] կազմակերպության խորհրդատվական բաժինը, 2009 թ․–ին SPSS, 2012 թ․–ին Կենեքսա (անգլ.՝ Kenexa) ընկերությունները գնելուց հետո, ինչպես նաև նաև 1991 թ․–ին Լեքսմարկ ընկերության առանձնացումից և ThinkPad ապրանքների ընտանիքը 2005 թ․–ին Լենովո ընկերության վաճառքից հետո։[20]

Բովանդակություն

Պատմություն[խմբագրել]

1888-96՝ Հոլերիթի հաշվիչ մեքենան[խմբագրել]

Հերման Հոլերիթ

1890 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցավ մարդահամար։ Այն ժամանակ՝ արդյունքների մշակման համար առաջին անգամ օգտագործվեց էլեկտրամեխանիկական հաշվիչ մեքենա, որը ստեղծել էր Հերման Հոլերիթը։ Այդ մեքենայի շնորհիվ մշակումը տևեց ընդամենը 1 տարի, նախորդ ութի փոխարեն։[21] Հաջողությամբ քաջալերված՝ Հոլերիթը 1896 թվականին ստեղծեց TMC-ը (Tabulating Machine Company)։ 1986 թ.-ին ընկերությունը որոշ սարքեր թողարկեց` երկաթուղային ընկերության համար[22], սակայն հետո կենտրոնացավ 1900 թ.-ին ԱՄՆ-ում մարդահամարի վրա:

1900-11՝ Միավորում[խմբագրել]

1911 թվականին, Հոլերիթը, արդեն 51 տարեկան և վատառողջ, վաճառեց իր ընկերությունը Չառլի Ֆլինթին 2,3 միլիոն ԱՄՆ դոլլարով, որից միայն 1,2 միլիոն-ը հասավ նրան։ 1911 թվականի հունիսի 16-ին ստեղծվեց CTR-ը (Computing Tabulating Recording), որն իր մեջ էր ներառում 3 ընկերություն, Computing Scale Company of America, Tabulating Machine Company (TMC, Հոլերիթի ստեղծած ընկերությունը), International Time Recording Company։[23] Չնայած, որ ընկերությունները միավորվել էին, նրանք գործում էին առանձին, իրար հետ կապ չունենալով։ Միավորված ընկերության տեսականու մեջ էին մտնում տարատեսակ էլեկտրական սարքավորումները՝ կշեռքները, աշխատանքային ժամանակի վերահսկման մեքենաներ և այլն։ CTR-ը գլխավորում էր Չառլի Ֆլինթը։ Ընկերության գլխամասը գտնվում էր Նյու Յորքում։ Այն ուներ ավելի քան 1300 աշխատող ու գրասենյակներ ԱՄՆ-ի տարբեր նահանգներում՝ Էդինկոտ, Բինգհամթոն, Դայթոն, Օհայո, Դետրոյտ, Միչիգան, Վաշինգտոն, և Կանադայում՝ Տոռոնտո ու Օնտարիո։ [24]

1914-24՝ Այ-Բի-Էմի ծնունդը[խմբագրել]

Թոմաս Վաթսոն

Տարատեսակ արտադրությունների կառավառրման խնդիրներ ունենալու պատճառով 1914 թվականին գլխավոր տնօրենի պաշտոնին հրավիրվեց Թոմաս Վաթսոնը։[23] Նրա գալստից հետո ընկերությունը սկսեց մասնագիտանալ հաշվիչ մեքենաների մեջ։ Վաթսոնի շնորհիվ Այ-Բի-Էմը կրկնապատկում է իր եկամուտը, դարձնելով այն 2 միլիոն դոլար։ Նրա օգնությամբ ընկերությունը ընդլայնեց իր շուկան՝ մուտք գործելով Եվրոպա, Հարավային Ամերիկա, Ասիա և Ավստրալիա։ Նա հասավ դրան, օգտագործելով որոշ նոր բիզնես-ռազմավարություններ[25], որոնցից են ` մեծահոգի վաճառքի մոտիվացիան, սպասարկման վրա շեշտադրությունը, լավ հագնված ու մուգ համազգեստով վաճառողները և ամեն աշխատակցի մեջ հպարտության ու հավատարմության արմատավորումը։

Վաթսոնի աշխատանքի և իր ժամանակաշրջանում կատարվածի այլ արդյունքներից է 1914 թ.-ին առաջին հաշմանդամ աշխատողին աշխատանքի ընդունելը։ [26] Դրանից մեկ տարի անց ստեղծվում է նոր հռչակավոր կարգախոսը` «Մտածի՜ր» (անգլ.՝ THINK!)[27]։ 1916 թ.-ին ստեղծվում է ընկերության առաջին աշխատակիցներին ուսուցանող դպրոցը[28], իսկ 1920-ին` ընկերության աշխատակիցների համար նախատեսված օրաթերթը, որը կոչվում էր Business Machines։[29]

1924 թվականին՝ կանադական շուկա մուտք գործելու և տեսականու ընդլայնման հետ մեկտեղ CTR-ը փոխում է իր անվանումը, դառնալով IBM։ [16] [30] [31] [32]

1930-40՝ Ճգնաժամ[խմբագրել]

Մեծ Ճգնաժամի տարիներին ընկերության բազմամիլիոն շահույթը թույլ տվեց նրան չսնանկանալ։ Չնայած ճգնաժամին, Վաթսոնը միևնույն է շարունակում է ֆինանսավորել հետազոտությունները և բոլոր աշխատակիցներին աշխատավարձ տալ։ Նա նույնիսկ բարձրացրեց որոշ աշխատակիցների աշխատավարձը և նոր աշխատողներ վարձեց։ Այ-Բի-Էմը նաև առաջինը սկսեց վճարվող արձակուրդ տրամադրել` 1936 թ.-ին[33]։ Վաթսոնի կարգադրանքով Այ-Բի-Էմը սկսեց ավելի շատ ապրանք արտդրել՝ սպառելով բոլոր առկա ռեսուրսները, չնայած որ չկար սպառման շուկա։ Այս ռազմավարության դեմ բողոքելու պատճառով, 1933 թվականին Hobart Manufacturing-ին վաճառվեց Այ-Բի-Էմի մի բաժին՝ Dayton Scale Division-ը։[34][35] Չնայած դրան, Վաթսոնի ռազմավարությունը շուտով բերեց իր արդյունքները։ 1935 թվականին ԱՄՆ-ի կառավարությունը Հասարակության Պաշտպանության մրցույթ հայտարարեց[36], որին պատրաստ էր միայն Այ-Բի-Էմը. մնացած ընկերությունները պարզապես չունեին արտադրանք։ Ոգեշնչվելով Այ-Բի-Էմի անթերի ծառայություններից, ԱՄՆ-ի կառավարությունը սկսեց մեծ պատվերներ կատարել, ինչի շնորհիվ Այ-Բի-Էմը ո՛չ միայն դուրս եկավ ճգնաժամից, այլև դարձավ շուկայի առաջատարը։

M1 Carbine

1939-45՝ Պատերազմի տարիներ[խմբագրել]

Այ-Բի-Էմը հաջողությամբ դուրս եկավ ճգնաժամից և պատրաստակամություն ուներ պատվերներ ընդունելու, սակայն սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Այդ ժամանակաշրջանում Այ-Բի-Էմը մասնագիտացավ նաև զինամթերքի շուկայում[37]։[38] Ընկերությունը արտադրում էր հրաձգային զենք՝ М1 Carbine ու Browning Automatic Rifle։

1945-մեր օրեր՝ Համակարգիչների դարաշրջան[խմբագրել]

1943 թ.-ին սկսվեց Այ-Բի-Էմի համակարգչային դարաշրջանը՝ ստեղծվեց «Մարկ I» համակարգիչը, որի քաշն էր 4,5 տոննա։[39] 1946 թ.-ին ներկայացվեց IBM 603-ը, որն աշխատում էր վակուումային խողովակների միջոցով։[40] Այն ստեղծվել էր «Գերհաշվիչ» նախագծի շրջանակներում։ Նույն թվականին ներկայացվեց առաջին գրամեքենան, որը տպում էր չինարենով։ [41] Այն հնարավորություն էր տալիս տպել 40-45 բառ մեկ րոպեում։ Այդ ժամանակ Այ-Բի-Էմը աշխատանքի է վերցնում առաջին սևամորթ վաճառողին, չնայած որ դեռ 18 տարի կար՝ մինչև ռասաների հավասարության մասին օրենքի ընդունումը։[42]

Թոմաս Վաթսոն կրտսեր
Այ-Բի-Էմի լոգոների պատմությունը

1950 թ.-ին ստեղծվում է մեծ համակարգչային հակահրթիռային համակարգ՝ SAGE (հապ.՝ Semi Automatic Ground Environment), որը վերլուծում էր ռադառներից ստացած տվյալները և թիրախ էր դնում թշնամու ուղղությամբ[43]։ Այն օգտագործվում էր մինչև 1980 թ.-ը։ Երկու տարի անց ստեղծվում է ընկերության մեկ այլ արտադրանք՝ «IBM 701»-ը՝ լամպերի միջոցով աշխատող առաջին մեծ համակարգիչը[44]։ Դրանից հետո Այ-Բի-Էմը հետազոտական լաբորատորիա է բացում Սան Խոսեում, Կալիֆորնիա, որը տարիներ անց դառնալու է Սիլիցումային հովիտ[44]։ Իր առաջին հետազոտական լաբորատիրան` ԱՄՆ-ից դուրս՝ Ցյուրիխում, Այ-Բի-Էմը բացում է 1956 թ.-ին[45]։ Նույն թվականին Թոմաս Վաթսոնը՝ 82 տարեկան հասակում, գլխավոր տնօրենի պաշտոնը հանձնում է իր որդուն՝ Թոմաս Վաթսոն կրտսերին։[46] Նրա ղեկավարության ներքո սկսվում է տնային համակարգիչների դարաշրջանը, ընկերության շահույթը հասնում է 8 մլրդ. դոլլարի, իսկ աշխատակիցների քանակը՝ 270 հազարի։ Մեկ տարի անց Այ-Բի-Էմը ներկայացնում է նոր ծրագրավորման լեզու՝ FORTRAN-ը (հապ.՝ Formula Translator), որը այնուհետև տարածվում է աշխարհով մեկ և մինչ այժմ էլ ընկած է որոշ ծրագրավորման լեզուների հիմքում։[47][48] 1959 թ.-ին Այ-Բի-Էմը ներկայացնում է IBM 1401 տպիչը[49]։ Այն մնում է անգերազանցելի՝ իր որակի մեջ, մինչև 1970-ականները, երբ ստեղծվում է լազերային տպիչը։[50]

1960-ականներին համակարգիչների ոլորտում մեծ զարգացում է տեղի ունենում: 1964 թ.-ին ներկայացվեց IBM System/360-ը, որը առաջին նախագծված համակարգիչների ընտանիքն էր[51]: Դրա բաղադրիչները հանդիսանում էին՝ առաջին ունիվերսալ համակարգիչները, առաջին համակարգիչները՝ բայթ-հասցեական հիշողությամբ և այլն։ System/360-ի հետ համատեղվող IBM System Z համակարգիչները թողարկվում են մինչև հիմա, ինչը համատեղության բացարձակ ռեկորդ է։ Դրանից չորս տարի հետո Այ-Բի-Էմի համակարգիչների շնորհիվ ՆԱՍԱ–ն Լուսնի վրա իջեցնում է առաջին մարդուն։ [52] [53]

1970 թ.-ին ընկերությունը ներկայացնում է իր առաջին պատճենահանող սարքը։ Դրանից մեկ տարի հետո այն ստեղծում է առաջին ձայն ճանաչող ծրագիրը։ Համակարգիչը կարողանում էր ճանաչել 5000 բառ։ Հիմա այդ ծրագիրը կարողանում է ճանաչել 64,000 բառ և ունի 260,000 բառանոց պահեստ։ [54][55] Նույն տարում ներկայացվում է առաջին դիսկետը (ֆլոպպի-սկավառակը), որն այնուհետև դարձավ տվյալների պահպանման ստանդարտ` մինչև 2011 թ.։[56] 1976 թ.-ին ՆԱՍԱ-ն կրկին համագործակցում է Այ-Բի-Էմի հետ: Տիեզերք է ուղարկվում առաջին տիեզերական մաքոքը Սփեյս Շաթլը, «IBM AP-101» բորտ համակարգչով։ Նույն թվականին Այ-Բի-Էմը թողարկում է իր առաջին լազերային տպիչը և ներկայացնում տպիչի ու պատճենահանող մեքենայի առաջին միաձուլված տարբերակը՝ «IBM 6670-ը»։

1981 թ.-ին ստեղծվում է ըկերության առաջին անձնական համակարգիչը՝ «IBM PC»-ին։[57][58] Այն ուներ 64 կիլոբայթ գործառնական հիշողություն և մեկ-երկու դիսկետ, ինչը բավականացնում էր DOS օպերացիոն համակարգի և մի քանի ծրագրերի իրականացման համար։ Չնայած, որ անձնական համակարգիչերը մեծ հաջողություն ունեցան, ի սկզբանե Այ-Բի-Էմի ղեկավարությունը այդ նախագծին ուշադրություն չէր դարձնում։ Դրա վրա աշխատում էին ընդամենը 4 հոգի։ Չնայած մտավոր սեփականության պահպանման իր կոշտ սկզբունքներին, Այ-Բի-Էմը չպատենտավորեց ո՛չ DOS-ը` իր Basic թարգմանչով, ո՛չ էլ մեկ այլ գյուտ՝ BIOS-ը։ Այդ պատճառով՝ շուտով ստեղծվեցին «IBM PC»-ի նմանակները, որոնք գրավեցին նոր ստեղծված շուկայի մեծ մասը։

IBM PC՝ առաջին անձնական համակարգիչ

1984 թ.-ին ստեղծվեց AS/400 մինի-համակարգիչների շարքը, որը նախատեսված էր բիզնես խնդիրների լուծման համար։ AS/400-ը համատեղելի էր ավելի վաղ արտադրված S/36 և S/38 համակարգիչների հետ։[59] Օգտագործվել էին Micro-Channel (MCA) տեխնոլոգիայով դողերը և SCSL ինտերֆեյսը, որոնք հիմա էլ օգտագործվում են ժամանակակից սերվեռներում։ Այս մինի-համակարգիչները մինչև հիմա օգտագործվում են և կարող են օգտվել ցանկացած տիպի ԾԱ-ից (հապ.՝ ծրագրային ապահովում)։ 1984 թ.-ին Այ-Բի-Էմը իր քաղաքականության մեջ է ավելացնում նաև սեռական խտրականության մասին կետ:[60] Երկու տարի անց Այ-Բի-Էմը զիջում է առաջին տեղը իր իսկ ստեղծած անձնական համակարգիչների շուկայում: Չնայած դրան` 1987 թ.-ին ընկերությունը մի փոքր հետազոտական խումբ ստեղծում է հակավիրուսային պաշտպանության գործիքներ։

1990 թ.-ին փորձ արվեց վերադարձնել անձնական համակարգիչների շուկայում առաջնորդությունը՝ ստեղծվեց PS/2 համակարգիչը՝ OS/2 օպերացիոն համակարգով, որը ծրագրայնորեն չէր համատեղվում PC-ի ու DOS-ի հետ։ Համակարգչի մեջ օգտագործվել էին առաջատար տեխնոլոգիաներ. օրինակ՝ Micro-Channel դողերը։ Սակայն PS/2 շարքը մեծ հանրաճանաչություն ձեռք չբերեց շուկայում և շուտով թողարկմանը վերջ դրվեց։ Չնայած դրան՝ PS/2-ի ստեղնաշարերի և մկնիկների միակցիչները` հիմնված Mini-DIN վարդակի վրա, օգտագործվում էին մինչև 2000-ական թթ.։ Առաջատարությունը վերականգնելու մեկ այլ փորձ արվեց արդեն անձնական համակարգիչների ԾԱ ոլորտում։ Թողարկվեց OS/2 Warp V3.0 ԾԱ-ն, որն աշխատում էր ստանդարտ PC-ների վրա և պետք է մրցակցեր Մայքրոսոֆթի Վինդոուզ 95–ի հետ։

1990-մեր օրեր՝ Խորհրդատվության դարաշրջան[խմբագրել]

1990-ականներին Այ-Բի-Էմը սկսեց փոխել իր բիզնեսի ուղղությունը դեպի ծառայությունների տրամադրում, իսկ ավելի կոնկրետ՝ խորհրդատվություն։ Այդպես` 2000 թ.-ի Սիդնեյի Օլիմպիական խաղերից հետո Այ-Բի-Էմը վերջ դրեց իր 40-ամյա համագործակցությանը Օլիմպիական կոմիտեի հետ։[61] 2002 թ.-ին կապույտ հսկան ձեռք բերեց «PricewaterhouseCoopers»-ի խորհրդատվական բաժինը՝ 3,5 մլրդ. դոլլարով։[62] Ներկայումս այն մտնում է «IBM Global Services» բաժանմունքի մեջ և Այ-Բի-Էմին բերում իր շահույթի 50 տոկոսից ավելին։[63]

Վիճակագրություն[խմբագրել]

Ստորև ներկայացված է Այ-Բի-Էմի եկամտի ու աշխատակիցների քանակի փոփոխությունները՝ ըստ տարիների։

Ձեռքբերումներն ու վաճառքները[խմբագրել]


Ղեկավարությունը[խմբագրել]

Գործադիր տնօրենների ցուցակ՝ ըստ տարիների

Տնօրենի անուն Ղեկավարման տարիներ
Թոմաս Վաթսոն 1914–1956
Թոմաս Վաթոն կրտսեր 1956–1971
Թոմաս Վինսենտ Լերսոն 1971–1973
Ֆրենկ Տ. Քերի 1973–1981
Ջոն Օպել 1981–1985
Ջոն Ֆ. Ակերս 1985–1993
Լուիս Վ. Գերսթներ կրտսեր 1993–2002
Սամուել Պալմիսանո 2002–2011
Վիրջինիա Ռոմետի 2012-մեր օրեր

Այ-Բի-Էմի ներկա ղեկավարությունը տնօրենների խորհուրդն է, որը կազմված է 13 անդամից և պատասխանատու է ընկերության ընդհանուր կառավարման համար։

Այդ 13 անդամները հետևալն են`

Տնօրենի անուն Միանալու տարին Այլ ընկերություն
Քենեթ Չենալթ 1998 American Express
Սամուել Պալմիսանո 2000 Այ-Բի-Էմի գործադիր տնօրեն
Սիդնի Թաուրել 2001 Eli Lilly
Լորենզո Զամբռանո 2003 Cemex
Ջոան Սփերո 2004 Դորիս Դուքի բարեգործական հիմնադրամ
Մայքլ Էսքյու 2005 UPS
Շիրլի Ան Ջեքսոն 2005 Ռենսելարի տեխնիկական համալսարան
Ջեյմս Օուենս 2006 Caterpillar
Վիլյամ Բրոդի 2007 Սալքի համալսարան, Ջոնս Հոփքինսի համալսարան
Ալան Բելդա 2008 Alcoa
Ջեյմս ՄաքՆերնի 2009 Բոինգ
Անդրյու Լիվերիս 2010 Dow Chemical

Այ-Բի-Էմի կառուցվածքը[խմբագրել]

Այ-Բի-Էմը ունի մի քանի մասնաճյուղ՝

  • IBM Global Services (հապ.՝ IGS), խորհրդատվական բաժին։ Ընկերությանը ունեցել է 62 մլրդ. դոլար շահույթ միայն 2011 թվականի տվյալներով։
  • Systems and Technology Group (հապ.՝ STG), սարքավորումների արտադրության բաժին։ Ընկերությանը բերել է 23,857 մլրդ. դոլլար շահույթ 2005 թվականի տվյալներով։
  • Software Group (հապ.՝ SWG), ԾԱ-ի արտադրման բաժին։ Բերել է ընկերությանը 15,753 մլրդ. դոլլար շահույթ 2005 թ. տվյալներով։

IBM Global Services (IGS)[խմբագրել]

IBM Global Services-ը ՏՏ-խորհրդատվության ամենամեծ մատակարարն է։ Այնտեղ աշխատում են 190,000 աշխատակից ավելի քան 160 երկրներից։ IGS-ը հիմնվել է 1991 թվականին։ Ընկերության նպատակն է օգնել ուրիշ ընկերություններին կարգավորել իրենց ՏՏ գոռծառնությունները և ռեսուրսները։ IGS-ը ունի երկու հիմնական բաժին՝ IBM Global Business Services և IBM Global Technology Services։

IBM Global Business Services (GBS)[խմբագրել]

GBS-ը միջինում բերում է Այ-Բի-Էմին իր եկամտի 19%-ը. 2011 թվականին՝ 20 մլրդ. դոլար, իսկ ստեղծվելուց հետո ընդհանուր 107 մլրդ դոլար [64]։ GBS-ը իր հերթին ունի 7 բաժանմունք՝

  • Ռազմավարություն և Վերափոխում
  • Բիզնես վերլուծություն և Օպտիմիզացում
  • Հայտերի Նորարարացման Ծառայություններ
  • Հայտերի Կառավարման Ծառայություններ
  • MID շուկա
  • SAP հայտեր
  • Մայքրոսոֆթի հայտեր

IBM Global Technology Services (GTS)[խմբագրել]

Հիմնականում տրամադրում է ենթակառուցվացքային ծառայություններ։ Այն ներառում է աութսորսինգի, գործարար աջակցման և ճկունության, ինտեգրված տեխնոլոգիաների ծառայություններ և սպասարկում։ GTS-ը Այ-Բի-Էմին բերում է իր եկամտի շուրջ 39%-ը՝ ամենաբարձրը Այ-Բի-Էմի մնացած 4 մասնաճյուղերի հետ համեմատ։ Ըստ վիճակագրության, այն բերել է 42 մլրդ. դոլար եկամուտ 2011 թվականին և 107 մլրդ. ընդհանուր՝ ստեղծվելուց հետո։ 2012 թվականին, ըստ Vault-ի, GTS-ը ունի հետևալ նվաճումները՝

  • 1-ին տեղ՝ կիբեր անվտանգության և գոռծառնությունների տեխնիկական խորհրդատվության համար։
  • 2-րդ տեղ՝ աութսորսինգի համար։

Systems and Technology Group (STG)[խմբագրել]

STG-ն ներկայացնում է Այ-Բի-Էմի փոքրամասնությունը։ Չնայած դրան, ընկերությունը դեռ միջազգային առաջատար է սեռվերների և մեյնֆրեմների համակարգման մեջ, առաջարկելով Լինուքսի վրա հիմնված արտադրանք [65]։ STG-ի միկրոէլեկտրոնիկայով զբաղված աշխատակիցները ստեղծում են միկրոպրոցեսորներ և հիշողության սարքավորումներ։ STG-ի արտադրանքը հիմնականում ուղղված է վերջնական սպառողներին, սակայն արտադրանքի կեսը գնում են գործընկերները։

Software Group (SWG)[խմբագրել]

SWG-ն Այ-Բի-Էմի գլխավոր բաժիններից է։ 2010 թվականից սկսած այն բաժանված է 2 խմբի՝ «Midleware» և «Solutions»։

Midleware բաժին[խմբագրել]

Midleware բաժնի աշխատակիցնրը իրենց հերթին բաժանված են խմբերի՝

  • Information Management Software՝ տվյալների բազայի սեռվերներ և գործիքներ, տեքստի վերլուծում, բովանդակության կառավարում։
  • Rational Software՝ ծրագրային ապահովման մշակում և կիրառման կառավարում։
  • Tivoli Software՝ համակարգերի կառավարում։ Ձեռք է բերվել 1995 թ.։
  • WebSphere՝ EJP զարգացման միջավայր, կառավարման ինտերֆեյսի և համացանցային առևտրի նախնական փաթեթով հայտեր։

Solutions բաժին[խմբագրել]

Solutions բաժնի աշխատակիցնրը իրենց հերթին բաժանված են խմբերի՝

  • Lotus Software՝ համագործակցության և բիզնեսի ծրագրային ապահովում։ Ձեռք է բերվել 1995 թ.։
  • Business Analytics՝ Cognos և SPSS։
  • Industry Solutions՝ բովանդակության և ձեռնարկությունների մարքեթինգի կառավարում։

Արտադրանքը[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Այ-Բի-Էմի արտադրանքի ցանկ

Ծրագրային ապահովման շրջանակներում Այ-Բի-Էմը ներկայումս արտադրում է՝

  • z/OS, z/VM, z/VSE, IBM i (նախկինում՝ OS/400), AIX (UNIX), PC DOS, OS/2 օպերացիոն համակարգեր, ինչպես նաև ակտիվ աջակցում է GNU/Linux-ի զարգացմանը
  • GPFS, HPFS, CFS, JFS ֆայլային համակարգեր
  • DB2, Informix, IMS տվյալների բազայի կառավարման համակարգեր
  • Lotus Notes/Domino խմբային աշխատանքի միջոցներ
  • Lotus SmartSuite գրասենյակային փաթեթներ
  • IBM Rational ծրագրային ապահովման նախագծման միջոցների շարք
  • WebSphere ծրագրային ապահովման ժամանակավոր փաթեթ
  • Tivoli կառավարման համակարգեր
  • Կոմպիլյատորներ և ծրագրավորման միջավայրեր VisualAge: Օրինակ՝ VisualAge C++, VisualAge Smalltalk և այլն, ինչպես նաև ակտիվ աջակցում է Eclipse-ին՝ այդ միջավայրերի ժառանգորդին:

Համակարգիչների ու այլ սարքերի ոլորտում ընկերությունը արտադրում է՝

  • Power: Power Systems, PureApplication, PureData պրոցեսորների հիման վրա սերվերներ
  • IBM System z մեյնֆրեյմներ
  • Power կամ Xeon: IBM IntelliStation պրոցեսորների վրա հիմնված աշխատող կայաններ
  • IBM System Storage տվյալների պահպանման համակարգեր
  • Blue Gene, Deep Blue, IBM Watson և այլ գերհամակարգիչներ[66] [67]

Ընկերության գիտական և տեխնիկական ոլորտների ձեռքբերումներն հետևալն են՝

  • 2006 թ.-ի նոր սերնդի Sony PlayStation 3 (Cell), Nintendo Wii (Broadway) և Microsoft Xbox 360 (Xenon) խաղային կոնսոլների համար կենտրոնական պրոցեսորների ճարտարապետություն։
  • Սիլիցիումը մեկուսչի վրա (անգլ.՝ Silicon on insulator, SOI): Կիսահաղորդչային սարքերի արտադրման տեխնոլոգիա, որը հիմնված է սիլիցիում-դիէլեկտրիկ-սիլիցիում եռաշերտ կառուցվածքի օգտագործման վրա՝ միաշերտ սիլիցիումային թիթեղների օգտագործման փոխարեն:
  • DES (Data Encryption Standard)՝ ծածկագրման սիմետրիկ ալգորիթմ, որում մի բանալին օգտագործվում է որպես տեղեկության ծածկագրման ու դեկոդավորման համար: Այ-Բի-Էմը ստեղծել է այս ալգորիթմը 1977 թ.-ին և ԱՄՆ-ի կառավարության կողմից հաստատվել է նույն թվականին որպես FIPS 46-3 պաշտոնական չափանիշ:[68]
  • Fortran-ը՝ առաջին բարձր մակարդակի ծրագրավորման լեզուն: Ստեղծվել է 1954-ից 1957 թթ.-ի ընթացքում՝ Ջոն Բեկուսի գլխավորած ծրագրավորողների խմբի միջոցով:[69]
  • Ֆրակտալ: Ֆրակտալային երկրաչափությունը թույլ է տալիս մաթեմատիկորեն նկարագրել բնության մեջ հանդիպող տարբեր ձևերի անհամասեռությունները: Առաջին անգամ ներկայացրել է Բենուա Մենդելբրոտը՝ 1967 թ.-ին՝ Science ամսագրում:
  • Մագնիսական դիմադրության էֆեկտի հիման վրա՝ մագնիսական գլխիկ, ինչը բերեց տվյալների պահպանման տեխնոլոգիաների հեղափոխության:
  • Բարձր ջերմաստիճանների գերհաղորդչություն, ինչի համար Այ-Բի-Էմի երկու աշխատակից՝ Յոհանես Գեորգ Բեդնորցը և Կարլ Ալեկսանդր Մյուլլերը 1987 թ.-ին ստացան ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ:[70]
  • Կոշտ մագնիսային սկավառակի վրա տվյալների պահպանում: 1956 թ.-ին Այ-Բի-Էմը ներկայացրեց աշխարհում առաջին կոշտ մագնիսական սկավառակի վրա տվյալների պահպանման համակարգը:
  • DRAM (Dynamic Random Access Memory)՝ համակարգչային տվյալների պահպանման տեսակներից մեկը՝ պատահական մուտքով (RAM), որը ներկայումս ամենատարածվածն հիշողության տեսակն է համակարգիչներում։ Այն առաջին անգամ առաջարկվել է Ռոբերտ Դենարդի կողմից՝ 1966 թ.-ին, և արտոնագրվել 1968 թ.-ին:
  • RISC (Reduced Instruction Set Computing) ճարտարապետությունը՝ հրամանների կրճատված շարքով հաշվարկներ: Առաջին աշխատանքները սկսվել էին 1975 թ.-ին, իսկ նախատիպը ձևավորվել էր 1980 թ.-ին:[71]
  • Տվյալների ռելացիոն բազա: Առաջին անգամ հրապարակել է Էդգար Ֆրանկ Կոդը 1970 թ.-ին:
  • Սկանավորող թունելային մանրադիտակ: Հայտնագործել են Գերդ Բինինգը ու Հենրիխ Ռոշերը՝ 1981 թ.-ին: Հայտնագործությունը ստացել է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ՝ 1986 թ.-ին:[72]
  • Բարակ թաղանթային մագնիսական գլխիկներ: 1979 թ.-ին մշակվել է մագնիսական գլխիկների պատրաստման տեխնոլոգիան՝ ֆոտոլիտոգրաֆիայի միջոցով։

Նախկինում Այ-Բի-Էմը արտադրել է՝

  • x86 կառուցվածքի սերվերներ՝ System x, BladeCenter, Flex System, NeXtScale, iDataPlex: 2014 թ.-ի հունվարին այս մասնաճյուղը վաճառվեց Lenovo Group չինական ընկերությանը:
  • Նոթբուքեր ThinkPad և սեղանադիր համակարգիչներ ThinkCentre։ 2004 թ.-ի դեկտեմբերին այս մասնաճյուղը վաճառվեց Lenovo Group չինական ընկերությանը։[73]
  • Կոշտ սկավառակատարներ, օրինակ՝ Ultrastar, Deskstar, Travelstar և Microdrive։ 2003 թ.-ին այս մասնաճյուղը վաճառվեց Hitachi ընկերությանը։
  • Տպիչներ։ 1991 թ.-ին այս մասնաճյուղը վաճառվեց Lexmark ընկերությանը։
  • IBM System/360, S/370, S/390 մեյնֆրեյմները։ Այժմ հանվել են արտադրությունից։

Նախագծերը[խմբագրել]

Այ-Բի-Էմը ունի բազմազան նախագծեր և կրթական, և կենսաբանական ոլորտներում: Այն նաև տրամադրում է դրամաշնորհներ, սակայն որոշ սահմանափակումներով: Բոլոր նախագծերը հիմնականում ուղղված են տեխնոլոգիաների զարգացմանը և դրանց տարածմանը ամբողջ աշխարհով: Ընկերության ղեկավարներից մեկը` Թոմաս Վաթսոն կրտսերը ասել է`

Aquote1.png «Մի հին ասացվածք կա. երբ դու խոսում ես` դու սովորեցնում ես, երբ լսում ես` սովորում ես: Շատ մտքեր կան այս ընկերությունում, որոնց պետք է լսել: Եկեք համոզվենք, որ մենք դրանց ուշադրություն դարձնում ենք: Մենք երբեք այնքան հարուստ չենք մտքերով, որ կարող ենք թույլ տալ չլինել:»
— Թոմաս Վաթսոն կրտսեր, 1969 թ. [74]
Aquote2.png


Կրթություն[խմբագրել]

Այժմ Այ-Բի-Էմին են պատկանում երկու կրթական հաստատություն` տեխնոլոգիական դպրոցն ու բիզնեսի գնահատման համալսարանը:

Տեխնոլոգիական դպրոց[խմբագրել]

Այ-Բի-Էմի տեխնոլոգիական դպրոցը՝ աշակերտուհիներին տեղեկատվական տեխնոլոգիաների դասավանդման միջազգային ծրագիր է, որը մեկնարկել է 1999 թվականին։ Ծրագրի նպատակն է աղջիկների մոտ հետաքրքրություն ստեղծել՝ իրենց կյանքը գիտությանը նվիրելու համար։ Այ-Բի-Էմի կատարած վիճակագրույան արդյունքները ցույց էին տվել, որ աղջիկների միայն 25% է ՏՏ ոլորտն ու մաթեմատիկան են ընտրում՝ որպես մասնագիտություն։ Չնայած սրան, ընկերությունը շուտով հրաժարվեց դասավանդել միայն աղջիկներին և այժմ դպրոցներ է կազմակերպում երկու սեռերի համար էլ։ Դպրոցների ուսուցիչները Այ-Բի-Էմի իրական աշխատողներն են, ովքեր զբաղվում են դրանով իրենց ցանկությամբ։

Բիզնեսի գնահատման համալսարան[խմբագրել]

Այ-Բի-Էմի բիզնեսի գնահատման համալսարանը ստեղծվել է 1999 թվականին։ Այն ուղղված է ընկերությունների և կառավարությունների բիզնես կառավարման խնդիրների լուծման վրա։ Ամեն տարի այն ավարտում են մոտ 50 ուսանողներ։ Բիզնեսի գնահատման համալսարանը գրասենյակներ ունի Չինաստանում, Հնդկաստանում, Իռլանդիաում, Ճապոնիաում, Նիդերլանդներում, Հարավային Աֆրիկաում ու ԱՄՆ-ում։

Այլ նախագծեր[խմբագրել]

«Ավելի խելացի մոլորակ»[խմբագրել]

«Ավելի խելացի մոլորակ» նախագիծը սկսվել է 2008 թվականին [75][76]։ Այս նախագծի նպատակն է լուսաբանել, թե ապագային նայող առաջատարները, կառավարությունը և հասարակությունը ամբողջ աշխարհում ինչպես են օգտագործում ավելի խելացի տեխնոլոգիաներ՝ տնտեսական աճի հասնելու համար։ Խելացի համակարգերի օրինակ են ջրի կառավարման համակարգերը, խցանների լուծման խնդիրները, ավելի կանաչ շենքերը և այլն։ Այս համակարգերը միշտ էլ դժվար է եղել կառավարել, սակայն, ինչպես մտածում են Այ-Բի-Էմում, նոր տեխնոլոգիաների շնորհիվ կարելի է լուծել այս խնդիրները և դարձնել մեր մոլորակը ավելի խելացի։[77]

«Հասարակության ցանկությամբ»[խմբագրել]

Այ-Բի-Էմի «Հասարակության ցանկությամբ» նախագիծը սկսել է 2003 թվականին[78][79]։ Այս նախագծի շրջանակներում Այ-Բի-Էմի աշխատակիցներից կամավորները հաղորդում են իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ հիմնականում շնորհանդեսների շնորհիվ։ Այս պահին ավելի քան 140,000 գրանցվածներ 9 միլիոն ժամից ավելի են լրացրել՝ օգտվելով Այ-Բի-Էմի այս նախագծից։

«Առաջ, քաղաք»[խմբագրել]

Այ-Բի-Էմի «Առաջ, քաղաք» նախագիծը օգնում է մարդկանց ավելի շատ տեղեկություն իմանալ իրենց քաղաքի մասին[80][81]։ Դրա հետ մեկտեղ, քաղաքի բնակիչները իրենք են ավելացնում տեղեկությունը։ Այ-Բի-Էմը 50 միլիոն դոլար է տալիս ավելի քան 100 քաղաքի՝ տալով որոշ թեմաներ՝ սկսած քաղաքային գյուղատնտեսությունից մինչև հասարակական անվտանգություն։

Դրամաշնորհներ[խմբագրել]

Այ-Բի-Էմը չի տրամադրում դրամաշնորհներ (գրանտներ) հետևալ կարգերին[82]՝

  • Անհատներին
  • Քաղաքական, աշխատանքային, սպորտային կամ կրոնական կազմակերպություններին
  • Կառուցման կամ վերանորոգման նախաձեռնություններին
  • Հատուկ միջոցառումներին, ինչպիսիք են՝ կոնֆերանսները, գիտաժողովները կամ սպորտային մրցույթները
  • Բոլոր կազմակերպություններին, որոնք գործում են օրենքից դուրս։

«Այ-Բի-Էմի հասարակական դրամաշնորհներ»[խմբագրել]

«Այ-Բի-Էմի հասարակական գրանտները» օգնում են աշխատակիցներին կամ կենսաթոշակառուներին, ովքեր պարբերաբար կամավորական աշխատանքներ են կատարում [83][84]։ 2011 թվականին հասարակական կազմակերպությունները ստացան 10 միլիոնԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ՝ Այ-Բի-Էմի հասարակական դրամաշնորհների շնորհիվ։

«Համապատասխանող դրամաշնորհներ»[խմբագրել]

«Համապատասխանող դրամաշնորհներ» աշխատակիցներին և կենսաթոշակառուներին դրդում է ավելի շատ նվիրատվություններ կատարել կրթական հիմնադրամներին, հիվանդանոցներին ու միջավայրի մասին հոգացող կազմակերպություններին և ի դեմս ստանալ համապատասխան նվեր Այ-Բի-Էմից[85]։ 2010 թվականին 5703 կազմակերպություն ստացան ավելի քան 14,5 միլիոնԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ՝ «Համապատասխանող դրամաշնորհներ»-ի շնորհիվ։

Ընկերության լոգոն ու մականուն[խմբագրել]

Այ–Բի–Էմը օգտագործեց այս լոգոն մինչը 1947 թ.–ը

Այ–Բի–Էմի ներկայիս ութ շարքերով լոգոն մշակել է դիզայներ Փոլ Ռենդը՝ 1972 թ.–ին։[86] Այն փոխարինեց 13 շարքերով լոգոյին, որը հրապարակվել էր 1966 թ.–ին։ 1970–ականներին ստեղծված լոգոները հիմնականում ձգտում էին այն ժամանակ զարգացող տպիչների տեխնիկական սահմանափակումներին համապատասխանել։ Լոգոները, որոնք ունեին մեծ հաստ մակերես, վատ էին պատճենահանվում։ 1972 թ.–ի Այ–Բի–Էմի լոգոները այս ամենի հետևանքն են։ 1980–ականներին թվային տպիչների ժամանումով այս տեխնիկական խնդիրը անհայտացավ, սակայն 13 շարքերով լոգոյից հրաժաարվեցին գրեթե հակառակ պատճառով՝ դժվար էր այն լավ պատճենահանել քիչ կետայնությամբ թվային տպիչների վրա(240 DPI): [87]

Այ-Բի-Էմը հայտնի է շատերին նաև իր մականունով՝ «Big Blue»՝ Կապույտ հսկա կամ Մեծ կապույտ։ Գոյություն ունի դրա ծագման մի քանի վարկած։ Ըստ առաջինի՝ այն ծագել է Այ-Բի-Էմ-ի 1960–ականներին թողարկված մեյնֆրեյմների պատճառով, որոնք ունեին կապույտ երանգ։[88][89] «True Blue» անվանումն ունեին ընկերությանը հավատարիմ ու մշտական հաճախորդները, և բիզնեսի մասին գրողները այդ անվանումը սկսեցին օգտագործել։ Համաձայն այլ վարկածի իր մականունը Այ-Բի-Էմ-ը ստացել է իր պատկերանիշից, որը ստացել է կապույտ երանգ դեռ 1947 թ.–ից։ Կա նաև այլ վարկած, համաձայն որի մականունը առաջացել է Այ-Բի-Էմ-ի վաղ համազգեստից, ըստ որի աշխատակիցները պետք է հագնեին սպիտակ վերնաշապիկներ ու կապույտ կոստյումներ։[88][90]

Տարածվածությունը[խմբագրել]

Այժմ Այ-Բի-Էմը ներկա է աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Ըստ 2010 թվականի տվյալների ամենաշատ աշխատակիցներ ընկերությունը ունի ԱՄՆ-ում և Հնդկաստանում՝ 105 հազար աշխատող (27%) և 75 հազ. աշխ. (19%) համապատասխանաբար։[91]

Այ-Բի-Էմը Հայաստանում[խմբագրել]

ՀՀ կառավարության և Այ-Բի-Էմի միջև կա պայմանավորվածություն, ըստ որի՝ Այ-Բի-Էմի ներկայացուցիչները կայցելեն Հայաստան և կծանոթանան ՏՏ ոլորտում գործող ընկերություններին ու ֆունդամենտալ գիտությամբ զբաղվող հաստատությունների գործունեությանը։ Մինչև 2013 թվականի վերջը պետք է կնքվի համաձայնագիր՝ հետագա համատեղ ծրագրի իրականացման մասին։ [92][93][94]

Տեղաբաշխում[խմբագրել]

Ընկերության Չիկագոյի գրասենյակը, «330 North Wabash» հայտնի էր նաև որպես «ԱյԲիԷմ Պլազա», «ԱյԲիԷմի շենք», «ԱՄԱ Պլազա»։ Գլխավոր ճարտարապետ Լյուդվիգ Միս վան դեռ Ռոհ
Այ-Բի-Էմի Հակոձակիի շինությունը

Ընկերության գլխամասերը 1964 թ․–ից ի վեր գտնվում են ԱՄՆ–ի Նյու Յորք նահանգի Արմոնկ քաղաքում։ 26300 մ2 ընդհանուր մակերես ունեցող այս շինությունը բաղկացած է թափանցիկ ճակատներով 3 հարկից։ Շենքը կառուցվել է 10 հա տարածքում։

Ընկերությունը ողջ աշխարհում ունի 12 հետազոտական լաբորատորիա՝[95]

Վաթսոնի լաբորատորիան ծառայում է որպես հետազոտական բաժնի գլխամաս և ամենամյա հանդիպումների վայր։

Կան նաև Այ-Բի-Էմի այլ շինություններ։ Օրինակ` աշտարակները Մոնրեալում, Տոկիոյում և Ատլանտայում, ծրագրային ապահովման լաբորատորիաները Հռոմում, Կրակովում և Տորոնտոյում, Չիկագոյի, Յոհաննեսբուրգի, Յամատոյի, Հակոձակիի, Սիեթլի շենքերը: Ընկերությունը օգտագործում է նաև IBM Scientific Center-ը, Hursley House-ը, Կանադայի շենք-գլխամասը, IBM Rochester-ը և Somers Office Complex-ը։ Ընկերությունը պարգևատրվել է Պատվո շքանշանով` ԱՄՆ Ազգային շինարարության թանգարանի կողմից` ճարտարապետության ու դիզայնի մեջ իր ներդրման համար։

Նվաճումներ[խմբագրել]

2014 թ.-ի տվյալներով, այն դեռ պահում է իր ռեկորդը որպես 21 անընդհատ տարի շարունակ ամենաշատ արտոնագիր թողարկած ընկերությունը` 6,809 արտոնագրով։ Երկրորդ տեղն է գրավում Samsung ընկերությունը` 4,676 արտոնագրով:[108]

Այ-Բի-Էմի ամբողջ պատմության ընթացքում իր աշխատակիցները ստացել են՝[109][110]

Վարկանիշը[խմբագրել]

2012 թ., ըստ Fortune ամսագրի, Այ-Բի-Էմը ուներ հետևալ նվաճումները ԱՄՆ-ում՝

  • 2-րդ տեղ՝ ըստ աշխատակիցների քանակի (433,362)
  • 4-րդ տեղ՝ ըստ շուկայի կապիտալիզացիայի
  • 9-րդ տեղ՝ ըստ եկամտի
  • 19-րդ տեղ՝ ըստ շահույթի (ամբողջ աշխարհում՝ 31րդ տեղ, ըստ Ֆորբս ամսագրի)

2013 թ.-ի մայիսի դրությամբ Այ-Բի-Էմը գրավում էր հետևալ տեղերը վարկանշային աղյուսակներում`[111]

  • 4-րդ` ամենաարժեքավոր բրենդը
  • 8-րդը` շուկայական արժեքով
  • 17-րդը` ըստ եկամտի
  • 34-րդը` Forbes 2000 ցանկում
  • 55-րդը` ըստ վաճառքի
  • 215-րդը` ակտիվներով

Այլ վարկանշային աղյուսակներում Այ-Բի-Էմը ունի հետևալ նվաճումները՝

  • 1-ին տեղ՝ առաջնորդների համար, ըստ Fortune
  • 1-ին «Կանաչ» ընկերությունը, ըստ Newsweek
  • 2-րդ ամենահարգված ընկերություն, ըստ Barron's
  • 2-րդ ամենալավ միջազգային բրենդ, ըստ Interbrand
  • 5-րդ ամենաշատ հիացմունք առաջացնող ընկերություն, ըստ Fortune
  • 18-րդ ամենանորարական ընկերություն, ըստ Fast Company

Այ-Բի-Էմը հայտնվել է Գինեսի ռեկորդ նաև ամենափոքր շարժապատկերը (մուլտիպլիկացիոն կինոնկարը) ստեղծելու համար։ Դա «Տղան և իր ատոմը» (անգլ.՝ «The Boy and His atom») մուլտֆիլմն է, որը ստեղծվել է ածխածնի մոնօքսիդի ատոմների շարժման միջոցով: [112]

Նշանավոր հայտնագործությունները ՏՏ ոլորտում[խմբագրել]

Blue Gene՝ 20 պետաֆլոպս արագությամբ գերհամակարգիչ

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

IBM System Z9՝ Այ-Բի-Էմի մեյնֆրեյմներից մեկը
  • Այ-Բի-Էմ-ի տվյալների–կենտրոնը Ուիտիկոնում (Շվեյցարիա) տաքացնում է տեղական լողավազանի ջուրը՝ սեռվերների տաքությունը հեռացնելով [120]։
  • Աշխարհում առաջին գովազդը՝ լիովին համակարգչի վրա ստեղծված, պատրաստվել է Այ-Բի-Էմ-ի պատվերով, և իրենից ներկայացրել է ընկերության պտտվող լոգոն [121]։
  • Մայքրոսոֆթ ընկերությունը հարստացել է 1981-1986 թթ. հենց Այ-Բի-Էմ-ի հետ պայմանագիր կնքելու շնորհիվ։ Ըստ դրա՝ Այ-Բի-Էմ-ը պետք է Մայքրոսոֆին վճարեր որոշ գումար (ըստ նախորոք պայմանավորված տոկոսադրույքի) ամեն վաճառված անձնական համակարգչի վրա, որում օգտագործվում էր MS-DOS։ Մինչև հիմա էլ դեռ պարզ չէ, թե ինչու էր Այ-Բի-Էմ-ը այդպիսի ոչ եկամտաբեր պայմանագիր կնքել այն ժամանակ դեռ փոքր ու անհայտ ընկերության հետ[121]։
  • Այ-Բի-Էմը ամեն տարի հրապարակում է 5 տեխնոլոգիաների ցուցակ, որոնք կդառնան ամենակարևորը հաջորդ 5 տարվա ընթացքում։ Ըստ վիճակագրության, այդ կանխատեսումների 80%-ը ճիշտ են լինում[121]։
  • Բոլորին հայտնի «Ctrl+Alt+Delete» հրամանը ստեղծվել է հենց Այ-Բի-Էմ-ում[122]։
  • Այ-Բի-Էմը մոնոպոլիա ունի Մարսի վրա, որտեղ այն կառավարում է շուկայի 100%-ը։ ՆԱՍԱ-յի բոլոր համակարգչային տեխնոլոգիաները մշակվում են Այ-Բի-Էմ-ում։

Գրականություն[խմբագրել]

  • Ջոն Հարդվուդ՝ The Interface։ IBM and the Transformation of Corporate Design, 1945-1976.
  • Էդվին Բլեք՝ IBM and the Holocaust։ The Strategic Alliance Between Nazi Germany and America's Most Powerful Corporation.
  • Ուլրիչ Ստեյնհիլփեր՝ Don't Talk – Do It! From Flying To Word Processing.
  • Սեմ Չիտում "In an I.B.M. Village, Pollution Fears Taint Relations With Neighbors". New York Times.
  • Լուիս Վ. Գերթսներ կրտ.՝ Who Says Elephants can't Dance?. HarperCollins.
  • Դոգ Գար՝ IBM Redux։ Lou Gerstner & The Business Turnaround of the Decade. Harper Business.
  • Ռոբերտ Սլաթեր՝ Saving Big Blue։ IBM's Lou Gerstner. McGraw Hill.
  • Էմեռսոն Փուխ՝ Building IBM։ Shaping an Industry. MIT Press.
  • Ռոբերտ Հելլեր՝ The Fate of IBM. Little Brown.
  • Փոլ Քեռոլ՝ Big Blues։ The Unmaking of IBM. Crown Publishers.
  • Թոմաս Վաթսոն կրտ.՝ Father, Son & Co։ My Life at IBM and Beyond.
  • Դավիթ Մեռսեր՝ The Global IBM։ Leadership in Multinational Management.
  • Դավիթ Մեռսեր՝ IBM։ How the World's Most Successful Corporation is Managed. Kogan Page.
  • Բաք Ռոջերս՝ The IBM Way. Harper & Row.
  • Ռոբերտ Սոբել՝ IBM vs. Japan։ The Struggle for the Future.
  • Ռոբերտ Սոբել՝ IBM։ Colossus in Transition.
  • Ռոբերտ Սոբել՝ Thomas Watson, Sr.։ IBM and the Computer Revolution (biography of Thomas J. Watson).
  • Վիլյամ Ռոջերս՝ THINK։ A Biography of the Watsons and IBM.

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. http://www.ibm.com/contact/us/en/
  2. 2,0 2,1 2,2 «Այ-Բի-Էմի ֆինանսների ձևակերպումը»։ http://www.google.com/finance?q=NYSE%3AIBM&fstype=ii&ei=jDT6UOj7A4WQkAXViQE։ 
  3. «2012 թ.-ի Այ-Բի-Էմի ամենամյա զեկույց»։ IBM.com։ http://www.ibm.com/annualreport/2012/bin/assets/2012_ibm_annual.pdf։ 
  4. «Նանոտեխնոլոգիաներ և նանոգիտություն»։ http://domino.research.ibm.com/comm/research.nsf/pages/r.nanotech.html։ 
  5. «Այ-Բի-Էմի պահոց` հաճախ տրվող հարցեր»։ http://www-03.ibm.com/ibm/history/documents/pdf/faq.pdf։ 
  6. «Այ-Բի-Էմի առաջին հարյուր տարին»։ http://www.theatlantic.com/technology/archive/2011/06/ibms-first-100-years-a-heavily-illustrated-timeline/240502/։ 
  7. IBM Archives / FAQ / Predecessor Companies
  8. Սիմոնս, Վիլյամ (1988)։ Այ-Բի-Էմի ներսում, Վաթսոնի ժամանակաշրջան, անձնական հուշեր։ Dorrance & Co., 137։ 
  9. «Fortune 500: IBM employees». Fortune. 2012. http://money.cnn.com/magazines/fortune/fortune500/2012/performers/companies/biggest/։ Վերցված է 2012 թ.-ի մայիսի 7-ին. 
  10. Thibodeau, Patrick։ «Այ-Բի-Էմը այլևս չի հրապարակում ԱՄՆ-ի մարդահամարի տվյալները»։ Computer World։ Computer World։ http://www.computerworld.com/s/article/9169678/IBM_stops_disclosing_U.S._headcount_data։ Վերցված է 2010 թ.-ի մարտի 22-ին։ 
  11. «Fortune 500: Այ-Բի-Էմի աշխատակիցները». Fortune. 2012. http://money.cnn.com/magazines/fortune/fortune500/2012/performers/companies/biggest/marketvalue.html։ Վերցված է 2012 թ.-ի մայիսի 7-ին. 
  12. «Fortune-ի քսան ամենաշահութաբեր ընկերությունները. Այ-Բի-Էմ». Fortune. 2012. http://money.cnn.com/magazines/fortune/fortune500/2012/performers/companies/profits/։ Վերցված է 2012 թ.-ի մայիսի 7-ին. 
  13. «Fortune 500: IBM». Fortune. 2012. http://money.cnn.com/magazines/fortune/fortune500/2012/full_list/։ Վերցված է 2012 թ.-ի մայիսի 7-ին. 
  14. «Աշխարհի ամենամեծ հասարակական ընկերությունները». Forbes. http://www.forbes.com/global2000/։ Վերցված է 2011 թ.-ի հունիսի 7-ին. 
  15. «Այ-Բի-Էմը ֆորբսում». Forbes. http://www.forbes.com/companies/ibm/։ Վերցված է 2011 թ.-ի հունիսի 7-ին. 
  16. 16,0 16,1 «Այ-Բի-Էմի վարկանիշը»։ Ranking the Brands։ http://rankingthebrands.com/Brand-detail.aspx?brandID=6։ Վերցված է 2010 թ.-ի դեկտեմբերի 17։ 
  17. «Այ-Բի-Էմի նվաճումները»։ IBM։ http://www.research.ibm.com/resources/awards.shtml։ Վերցված է 2012 թ.-ի մայիսի 23։ 
  18. «Էսակի»։ NobelPrize.org։ http://nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1973/esaki-bio.html։ Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24։ 
  19. անգլ.՝ PricewaterhouseCoopers (PwC)
  20. ThinkPad-ների վաճառք
  21. Լեոնարդ Բրունո։ «Plate, punch card, and instructions for Herman Hollerith's Electric Sorting and Tabulating Machine, ca. 1895»։ Արխիվացված օրիգինալից 2011-08-22-ին։ http://www.webcitation.org/6182QQukh։ 
  22. Ավստրիան, Ջեֆրի Դ. (1982)։ Herman Hollerith: Forgotten Giant of Information Processing։ Columbia University Press, 138։ ISBN 0-231-05146-8։ 
  23. 23,0 23,1 Լի, Քենեթ (1998)։ Trouncing the Dow: A value-based method for making huge profits։ McGraw-Hill։ ISBN 0-07-136834-5։ Վերցված է՝ 2011 թ.-ի հունվարի 1։ 
  24. Փուխ, Էմերսոն Վ. (1995)։ Building IBM: Shaping and Industry and Its Technology։ MIT Press, 24–27։ ISBN 978-0-262-16147-3։ 
  25. Մեթյուս, Ռայան; Վաթս Վաքեր (2008)։ What's your story?: Storytelling to move markets, audiences, people, and brands։ Pearson Education, 138։ ISBN 0-13-227742-5։ Վերցված է՝ 2011 թ.-ի հունվարի 1։ 
  26. «Ջո Մուլիչ; ''Hiring Without Limits'' Workforce Management June 2004, pp. 53–58»։ Workforce.com։ http://www.workforce.com/section/09/feature/23/74/24/index.html։ Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24։ 
  27. Ռոջեր Վիլիամ; THINK: A Biography of the Watsons and IBM Stein and Day, NY NY, էջ 52
  28. Փուխ (1995), էջ 57
  29. «IBM Archives: 1924»։ IBM։ http://www-03.ibm.com/ibm/history/history/year_1924.html։ Վերցված է 2011 թ.-ի մայիսի 29։ 
  30. «1920-ականներ»։ IBM։ http://www-03.ibm.com/ibm/history/history/decade_1920.html։ Վերցված է 2010 թ., դեկտեմբերի 30։ 
  31. Ավստրիան (1982), էջ 69
  32. Փուխ (1995), էջ 28
  33. «IBM Archives: 1937»։ 03.ibm.com։ http://www-03.ibm.com/ibm/history/history/year_1937.html։ Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24։ 
  34. Ռոջերս, Վիլյամ (1969)։ THINK: A Biography of the Watsons and IBM։ Stein and Day, 108։ 
  35. Մանի, Քեվին (2003)։ The Maverick and His Machine։ Wiley, 154։ ISBN 0-471-41463-8։ 
  36. «IBM Archives: 1930s»։ 03.ibm.com։ http://www-03.ibm.com/ibm/history/history/decade_1930.html։ Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24։ 
  37. IBM 1940 product brochure(չաշխատող հղում)
  38. «IBM Archives: 1940s»։ 03.ibm.com։ http://www-03.ibm.com/ibm/history/history/decade_1940.html։ Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24։ 
  39. Փուխ (1995), էջեր` 72–76
  40. Փուխ (1995), էջ 124
  41. «IBM Archives: 1946»։ 03.ibm.com։ http://www-03.ibm.com/ibm/history/history/year_1946.html։ Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24։ 
  42. «IBM Heritage»։ 03.ibm.com։ http://www-03.ibm.com/employment/us/diverse/heritage_ibm_1940.shtml։ Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24։ 
  43. Փուխ (1995), էջեր` 207–219
  44. 44,0 44,1 Փուխ (1995), էջեր` 223–224
  45. «ZRL 50th Anniversary»։ Zurich.ibm.com։ http://www.zurich.ibm.com/news/06/anniversary.html։ Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24։ 
  46. Վաթսոն կրտսեր (1990), էջեր` 271, 274–278
  47. Փուխ(1995), էջեր` 194–197
  48. Fortran ծրագրավորման լեզուն
  49. Փուխ (1995), էջեր` 265–268
  50. «Columbia University Computing History»։ Columbia.edu։ 2002 թ.-ի սեպտեմբերի 26։ http://www.columbia.edu/cu/computinghistory/1403.html։ Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24։ 
  51. Վաթսոն կրտսեր (1990), էջեր` 346–360
  52. http://www-03.ibm.com/ibm/history/ibm100/us/en/icons/apollo/ Apollo Missions
  53. IBM Gemini Guidance Computer, Fact Sheet at Johnson Space Center History Office, February 17, 1966.
  54. B.H. Juang & Lawrence R. Rabiner; Automatic Speech Recognition: A Brief History of the Technology Development, Georgia Institute of Technology, Atlanta Rutgers University and the University of California, Santa Barbara
  55. Ձայնի ճանաչումը
  56. Մերի Բելիս, About.com: The Invention of the Floppy Disk Drive
  57. Մերի Բելիս, About.com: The History of the IBM PC
  58. Անհատական համակարգիչների առաջխաղացումը
  59. «Search400.com Quiz: iSeries»։ Search400.techtarget.com։ http://search400.techtarget.com/sDefinition/0,,sid3_gci901105,00.html#։ Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24։ 
  60. «Meeting the Needs of the GLBT Business Community» (PDF)։ http://home.earthlink.net/~eagleibm/Images/glbtflyer.pdf։ Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24։ 
  61. Lisa DiCarlo, 08.23.00, 12:00 am ET (2000 թ.-ի օգոստոսի 23). «DiCarlo, Lisa; ''IBM, Olympics Part Ways After 40 Years'' Forbes. com August 23, 2000». Forbes. http://www.forbes.com/2000/08/23/feat.html։ Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24. 
  62. Shankland, Stephen (2002 թ.-ի հուլիսի 30). «IBM grabs consulting giant for $3.5 billion». cnet.com. http://news.cnet.com/2100-1001-947283.html։ Վերցված է 2010 թ.-ի ապրիլի 24. 
  63. IBM Annual archives index
  64. IBM Business consulting-management consulting services- United States
  65. IBM Systems and Technology
  66. Blue Gene գերհամակարգիչը
  67. Deep Blue շախմատային գերհամակարգիչը
  68. FIPS 46-3
  69. Fortran
  70. «Nobel Prize 1987»։ Nobelprize.org։ 1987 թ.-ի հոկտեմբերի 14։ http://nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1987/press.html։ Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24։ 
  71. RISC-ի ճարտարապետությունը
  72. «Nobel Prize 1986»։ Nobelprize.org։ http://nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1986/։ Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24։ 
  73. ThinkPad-ների վաճառք
  74. [1], էջ 8: IBM Archives, Quintessential quotes:
  75. IBM Smarter Planet - United States
  76. IBM Smarter Cities Challenge - Overview
  77. Smarter Planet
  78. IBM Community Demand Brochure
  79. IBM Community Demand
  80. About IBM City Forward
  81. IBM City Forward FAQ
  82. http://www.ibm.com/ibm/responsibility/initiatives/grant_programs.shtml IBM Grant Programs; Grant guidelines]
  83. IBM Citizenship initiatives
  84. IBM Grant Programs; IBM Community Grants
  85. IBM Grant Programs; IBM Matching Grants
  86. Փոլ Ռենդի աշխատանքը
  87. Լոգոյի պատմությունը
  88. 88,0 88,1 (2006) Postphenomenology: A Critical Companion to Ihde։ State University of New York Press, 228։ ISBN 0-7914-6787-2։ 
  89. (2004) Logos, Letterheads & Business Cards: Design for Profit։ Rotovision, 15։ ISBN 2-88046-750-0։ 
  90. The Essential Guide to Computing: The Story of Information Technology։ Publisher: Prentice Hall PTR, 55։ ISBN 0-13-019469-7։ 
  91. Ֆրիլենդ, Քրիստիա (2010 թ.-ի հոկտեմբերի 22)։ «The Mumbai consensus»։ Reuters։ Արխիվացված օրիգինալից 2011 թ.-ի օգոստոսի 22-ին։ http://www.webcitation.org/61835jPz0։ Վերցված է 2011 թ.-ի մայիսի 28։ 
  92. ՀՀ կառավարության կայք
  93. Համագործակցության պայմանավորվածություն
  94. [2]
  95. 12 հետազոտական լաբորատորիա 6 մայրցամաքում
  96. Ալմադենի հետազոտական լաբորատորիան
  97. Օստինի հետազոտական լաբորատորիան
  98. Մելբուրնի հետազոտական լաբորատորիան
  99. Բրազիլիայի հետազոտական լաբորատորիաները
  100. Չինաստանի հետազոտական լաբորատորիաները
  101. Դուբլինի հետազոտական լաբորատորիան
  102. Հաիֆայի հետազոտական լաբորատորիան
  103. Հնդկաստանի հետազոտական լաբորատորիաները
  104. Ճապոնիայի հետազոտական լաբորատորիան
  105. Վաթսոնի հետազոտական լաբորատորիան
  106. Ցյուրիխի հետազոտական լաբորատորիան
  107. Նայրոբիի հետազոտական լաբորատորիան
  108. IBM Sets U.S. Patent Record
  109. «Այ-Բի-Էմի նվաճումները»։ IBM։ http://www.research.ibm.com/resources/awards.shtml։ Վերցված է 2012 թ.-ի մայիսի 23։ 
  110. «Էսակի»։ NobelPrize.org։ http://nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1973/esaki-bio.html։ Վերցված է 2012 թ.-ի ապրիլի 24։ 
  111. IBM-ի վարկանիշը` ըստ Ֆորբս ամսագրի
  112. The Boy and His atom. Գինեսի ռեկորդ
  113. SABRE համակարգ
  114. Չեմբերլին, Դոնալդ; Բոյս, Ռայմոնդ (1974). «SEQUEL: A Structured English Query Language» (PDF). Proceedings of the 1974 ACM SIGFIDET Workshop on Data Description, Access and Control (Association for Computing Machinery): 249–64. http://www.almaden.ibm.com/cs/people/chamberlin/sequel-1974.pdf։ Վերցված է 2007 թ.-ի հունիսի 9. 
  115. RISC-ի ճարտարապետությունը
  116. Անհատական համակարգիչների առաջխաղացումը
  117. Deep Blue շախմատային գերհամակարգիչը
  118. Blue Gene գերհամակարգիչը
  119. Watson գերհամակարգիչը
  120. Հետաքրքիր փաստեր IBM-ի մասին. Փաստերի թանգարան
  121. 121,0 121,1 121,2 Հետաքրքիր փաստեր IBM-ի մասին
  122. Հետաքրքիր փաստեր IBM-ի մասին - Ֆակտոպեդիա

Արտաքին հղումներ[խմբագրել]