Թյուրինգի մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թյուրինգի մրցանակ (անգլ.՝ Turing Award), ինֆորմատիկայի (կոմպյուտերային գիտության) ամենահեղինակավոր մրցանակն է և այդ ասպարեզում համարժեք է համարվում Նոբելյան մրցանակին[1][2][3][4] ։ Այն շնորհվում է Հաշվողական տեխնիկայի ասոցացիայի կողմից՝ ինֆորմատիկայում նշանակալից ներդրաման համար։

Հաշվողական տեխնիկայի ասոցացիայի կողմից մրցանակը հաստատվել է հռչակավոր անգլիացի գիտնականի՝ Ալան Թյուրինգի պատվին, ով համարվում է համակարգչային տեսության և արհեստական ինտելեկտի գլխավոր հայտնագործողներից մեկը[5]։ Ամեն տարի մրցանակ է շնորհվում մեկ կամ մի քանի գիտնականների, ում աշխատանքը խորը ազդեցություն է թողել կոմպյուտերային գիտության զարգացման վրա։ Թյուրինգի մրցանակն առաջին անգամ շնորհվել է 1966 թվականին՝ Ալան Փերլիսին, կազմարկիչների (կոմպիլյատորների) կառուցման տեխնոլոգիայի զարգացման համար։ Առաջին կին մրցանակակիրն էլ Ֆրենսիս Ալենն է, ում այդ պարգևը շնորհվել է 2006 թվականին[6]:

2000-ական թվականներին մրցանակային հիմնադրամը հովանավորվում էր Ինտել և Գուգլ ընկերությունների կողմից, և ամենամյա մրցանակը կազմում էր 250 հազար ամերիկյան դոլար[7]։ 2014 թվականից Գուգլը դարձել է միակ հովանավորը և ամենամյա մրցանակի գումարի չափը հասցրել է մեկ միլիոն ամերիկյան դոլարի[8][9][10]:

Թյուրինգի մրցանակի դափնեկիրները (1966 - 1987)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Դափնեկիր Մեկնաբանություն
1966 Ալան Փերլիս Ծրագրավորման տեխնիկայում և կազմարկիչների կառուցման մեջ նրա մեծ ներդրման համար[11]։
1967 Մորիս Վինսենթ Ուիլքս Պրոֆեսոր Ուիլքսն առավել հայտնի է որպես EDSAC մեքենայի նախագծող։
1968 Ռիչարդ Հեմմինգ Թվային մեթոդների, ավտոմատ կոդավորման, սխալների բացահայտման ու շտկման կոդերի ոլորտում կատարած աշխատանքների համար[12]։
1969 Մարվին Մինսկի Արհեստական բանականության ոլորտում կատարած առաջատար աշխատանքների համար[13]։
1970 Ջեյմս Հարդի Ուիլքսոն Հաշվողական մաթեմատիկայի (թվային վերլուծություն) ոլորտում կատարած հետազոտությունների համար։
1971 Ջոն ՄակՔարթի Արհեստական բանականության ոլորտում ունեցած հաջողությունների համար[14]։
1972 Էդսգեր Դեյքստրա 1950-ական թվականների Դեյքստրան նշանակալի ներդրում ունեցավ ALGOL ծրագրավորման լեզվի մշակման գործում։
1973 Չարլզ Բախման Տվյալների բազաների տեխնոլոգիայում նրա ունեցած մեծ ներդրման համար[15]։
1974 Դոնալդ Կնուտ Ալգորիթմների վերլուծության, ծրագրավորման լեզուների մշակման ոլորտում ունեցած ներդրման, ինչպես նաև «Համակարգչային ծրագրավորման արվեստը» գրքի համար։
1975 Ալեն Նյուել և Հերբերտ Սայմոն Արհեստական բանականության բնագավառում հիմնարար ուսումնասիրությունների համար[16]։
1976 Մայքլ Ռոբին և Դանա Սքոթ Նրանց համատեղ հեղինակած «Վերջավոր ավտոմատները և իրենց կողմնորոշման խնդիրը» (անգլերեն՝ Finite Automata and Their Decision Problem) հոդվածի համար, որում ներմուծված էր չդետերմինացված ավտոմատի գաղափարը[17]։
1977 Ջոն Բեկուս Բարձրորակ ծրագրային համակարգերի ստեղծման մեջ նրա ունեցած մեծ ու տևական ներդրման, ինչպես նաև FORTRAN ծրագրավորման լեզվի վրա կատարած նրա աշխատանքների համար[18]։
1978 Ռոբերտ Ֆլոյդ Արդյունավետ ու հուսալի ծրագրային ապահովման ստեղծման մեջ ունեցած նրա ներդրման համար[19]։
1979 Քեննեթ Այվերսոն Ծրագրավորման լեզուների մշակման բնագավառում ունեցած մեծ ներդրման համար։
1980 Չարլզ Անտոնի Ռիչարդ Հոար Ծրագրավորման լեզուների սահմանման ու մշակման մեջ ունեցած նրա հիմնարար ներդրման համար։
1981 Էդգար Կոդդ Տվյալների բազաների ղեկավարման համակարգերի տեսության բնագավառում նրա աշխատանքների համար[20]։
1982 Սթիվեն Արթուր Կուկ Բարդության տեսության բնագավառում ունեցած նշանակալից առաջընթացի համար[21]։
1983 Քեն Թոմփսոն և Դենիս Ռիչի Օպերացիոն համակարգերի ընդհանուր տեսության մշակման և հատկապես Յունիքս (UNIX) օպերացիոն համակարգի ստեղծման համար[22][23]։
1984 Նիկլաուս Վիրտ Մի շարք նորարարական ծրագրավորման լեզուների մշակման համար։
1985 Ռիչարդ Կարպ Ալգորիթմների տեսության բնագավառում նրա տևական ներդրման համար։
1986 Ջոն Հոպկրոֆտ և Ռոբերտ Տարյան Ալգորիթմների և տվյալների կառուցվածքների վերլուծության բնագավառում հիմնարար նվաճումների համար։
1987 Ջոն Կոկ Կազմարկիչների տեսության, մեծ համակարգերի ճարտարապետության և RISC-համակարգիպների նախագծման բնագավառում ունեցած նշանակալի ներդրման համար։

Թյուրինգյան դասախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար Թյուրինգի մրցանակի դափնեկիրը մրցանակը ստանալիս ելույթ է ունենում զեկույցով, որը կոչվում է Թյուրինգյան դասախոսություն (լեկցիա)։ Այս ելույթում դափնեկիրն իր մտքերն է արտահայտում համակարգչային գիտության (հաշվողական տեխնիկայի) տեսական ու գործնական կողմերի վերաբերյալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dasgupta Sanjoy, Papadimitriou Christos, Vazirani Umesh (2008)։ Algorithms։ McGraw-Hill։ ISBN 978-0-07-352340-8 , p. 317.
  2. Bibliography of Turing Award lectures, DBLP
  3. Steven Geringer (27 July 2007)։ «ACM'S Turing Award Prize Raised To $250,000»։ ACM press release։ Արխիվացված է օրիգինալից 30 December 2008-ին։ Վերցված է 2008-10-16 
  4. See also: Brown, Bob (June 6, 2011)։ «Why there's no Nobel Prize in Computing»։ Network World։ Վերցված է June 3, 2015 
  5. Homer, Steven and Alan L. (2001)։ Computability and Complexity Theory։ էջ 35։ ISBN 978-0-387-95055-6։ Վերցված է 2007-11-05 
  6. «First Woman to Receive ACM Turing Award» (Press release)։ The Association for Computing Machinery։ February 21, 2007։ Արխիվացված է օրիգինալից July 2, 2007-ին։ Վերցված է 2007-11-05 
  7. «A. M. Turing Award»։ ACM։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-12-ին։ Վերցված է 2007-11-05 
  8. «Google to Provide All Funding for Most Prestigious Award in Computing» (անգլերեն)։ Ассоциация вычислительной техники։ 2014-11-13։ Վերցված է 2014-11-21։ «ACM (the Association for Computing Machinery) is today announcing that the funding level for the ACM A.M. Turing Award is now $1,000,000, to be provided by Google Inc» 
  9. «Денёжная награда за премию Тьюринга почти сравнялась с Нобелевской» (ռուսերեն)։ OSZone։ 2014-11-21։ Վերցված է 2014-11-21 
  10. «ACM's Turing Award Prize Raised to $1 Million»։ ACM։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-23-ին։ Վերցված է 2014-11-13 
  11. Perlis A. J. (1967)։ «The Synthesis of Algorithmic Systems»։ Journal of the ACM 14: 1–9։ doi:10.1145/321371.321372 
  12. Hamming R. W. (1969)։ «One Man's View of Computer Science»։ Journal of the ACM 16: 3–12։ doi:10.1145/321495.321497 
  13. Minsky M. (1970)։ «Form and Content in Computer Science (1970 ACM turing lecture)»։ Journal of the ACM 17 (2): 197–215։ doi:10.1145/321574.321575 
  14. McCarthy J. (1987)։ «Generality in artificial intelligence»։ Communications of the ACM 30 (12): 1030–1035։ doi:10.1145/33447.33448 
  15. Bachman C. W. (1973)։ «The programmer as navigator»։ Communications of the ACM 16 (11): 653–658։ doi:10.1145/355611.362534 
  16. Newell A., Simon H. A. (1976)։ «Computer science as empirical inquiry: Symbols and search»։ Communications of the ACM 19 (3): 113։ doi:10.1145/360018.360022 
  17. Newell A., Simon H. A. (1976)։ «Computer science as empirical inquiry: Symbols and search»։ Communications of the ACM 19 (3): 113։ doi:10.1145/360018.360022 
  18. Backus J. (1978)։ «Can programming be liberated from the von Neumann style?: A functional style and its algebra of programs»։ Communications of the ACM 21 (8): 613–641։ doi:10.1145/359576.359579 
  19. Floyd R. W. (1979)։ «The paradigms of programming»։ Communications of the ACM 22 (8): 455–460։ doi:10.1145/359138.359140 
  20. Codd E. F. (1982)։ «Relational database: A practical foundation for productivity»։ Communications of the ACM 25 (2): 109–117։ doi:10.1145/358396.358400 
  21. Cook S. A. (1983)։ «An overview of computational complexity»։ Communications of the ACM 26 (6): 400–408։ doi:10.1145/358141.358144 
  22. «A.M. Turing Award Laureate - Kenneth Lane Thompson»։ amturing.acm.org։ Վերցված է 4 November 2018 
  23. «A.M. Turing Award Laureate - Dennis M. Ritchie»։ amturing.acm.org։ Վերցված է 4 November 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]