Տպիչ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տպիչ (անգլ.՝ print - տպել), սարք, որը տպում է թղթի վրա համակարգչային տեքստի մոդելի հիման վրա։ Այն անգամ կարող է տպել ֆոտո ալբոմ։ Հայաստանում այն մեծ պահանջարկ է գտել վերջին 10 տարում։
Տպիչների կարևոր բնութագրիչները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արագագործությունը
- Անաղմուկ աշխատանքը
- Տպման որակը
Տպիչները լինում են
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատրիցային
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տպիչները ավելի շատ նախատեսված են IBM համակարգիչների համար։
Առավելությունները
- Էժան են
- Տպման էջի արժեքը ամենացածրն է
- Տպման արագություն
Թերությունները
- Տպման զգալիորեն վատ որակ
- Աղմկոտ
- Սև-սպիտակ(գունավորը շատ վատ)
Մատրիցային տպիչի տպման սկզբունքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տպող գլխիկը պարունակում է բարակ, ուղղահայց ձողիկների (ստեղների) շարք։ Գլխիկը շարժվում է տպող տողի երկայնքով, իսկ ասեղները անհրաժեշտ պահին ներկող ժապավենի միջոցով հարվածում են թղթի վրա։
Թանաքային տպիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համակարգիչների համար ամենատարածված տպիչները։ Առավելությունները
- Աշխատում է ավելի քիչ աղմուկով
- Ապահովում են տպման ավելի բարձր որակ
Թերությունները Տպված էջի արժեքը ավելի բարձր է, քան թանաքային տպման բազմաթիվ տեխնոլոգիաներ։
Թանաքային տպիչի տպման սկզբունքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերը ձևավորվում է հատուկ թանաքային միկրոկաթիլների միջոցով, որոնք արտանետվում են թղթի վրա տպող գլխիկի անցքի միջոցով։ Տպող գլխիկը շարժվում է հորիզոնական ուղղությամբ, իսկ յուրաքանչյուր տողը վերջանալիս թուղթը շարժվում է ուղղաձիգ ուղղությամբ։
Շիթային տպիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տպագրության որակը հիմնականում որոշվում է թողունակությամբ և գունային ընդգծումով։
Առավելությունները
- Լուսանկարչական որակի գունային տպագրության համար պրակտիկապես հակառակորդ չունի
- Կատարյալ դրայվերներ
- Կոմպակտ տարածքներում ծախսող նյութերի մատչելիություն
Թերությունները
- Շատ դժվար է վերարտադրում լուսանկարի գունային ընդգրկումը։
Լազերային տպիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տպիչները ապահովում են սև-սպիտակ տպման լավագույն որակ։ Գունավոր լազերային տպիչների մոտ արագագործությունը փոքր է, սակայն այն նույնպես ապահովում է տպման մեծ որակ։ Լազերային տպիչներում օգտագործվում է պատճենահանման սկզբունքը։ Հատուկ թմբկագլանից, որին էլեկտրականորեն ձգվում են ներկի մասնիկները, պատկերը փոխանցվում է թղթի վրա։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տպիչ» հոդվածին։ |
|