Համակարգիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին էլեկտրոնային, թվային, վերածրագրավորվող ԷՆԻԱԿ (ENIAC) համակարգիչը

Համակարգիչը մեքենա է, որը մշակում է տվյալները հրամանների ցանկին համաձայն։

Համակարգիչները լինում են տարբեր ֆիզիկական ձևի։ Առաջին էլեկտրոնային համակարգիչները որոնք ստեղծվել են IBM ընկերության կողմից ԱՄՆ-ում 1941թ. զբաղեցնում էին մի մեծ սենյակ, իսկ նրանց էլեկտրաեներգիայի ծախսը հասնում էր հարյուրավոր ժամանակակակից համակարգիչների էներգիայի ծախսին [1]։

Այսօր համակարգիչները հիմնված են միահավաք շրջույթների վրա, և միլլիարդավոր անգամներ արագ գործելով [2] զբաղեցնում են նախկին ծավալի մի փոքրիկ կտոր։ Այժմ պարզ համակարգիչը կարելի է տեղավորել ձեռքի ժամացույցի մեջ և սնուցել ժամացույցային մարտկոցից։

Անձնական համակարգիչները նրանց տարբեր ձևերով, դարձել են «ինֆորմացիոն դարի» նշանը և սովորաբար մարդիկ «համակարգիչ» ասելով պատկերացնում են հենց դա։ Սակայն իրականում ամենատարածված համակարգիչները ներդրված համակարգիչներն են, որոնք կիրառվում են ամենուրեք՝ ռազմական օդանավերից սկսած և խաղալիքներով վերջացված։

Համակարգիչների ունակությունը պահպանելու և կատարելու ծրագրեր կոչվող հրամանների ցանկերը դարձնում է նրանց չափազանց բազմանպատակ և տարբերում է համակարգիչները հաշվիչներից։

Համակարգչի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչի հիմնական սարքերն են՝ մոնիտոր, համակարգային բլոկ, ստեղնաշար, մկնիկ։ Բոլոր սարքերը միանում են համակարգային բլոկին։ Համակարգչի սարքավորումները բաժանվում են հետևյալ խմբերի՝

  1. ներածման սարքեր
  2. արտածման սարքեր,
  3. մշակող սարքեր
  4. հիշող սարքեր։

Ներածման սարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղնաշարը հիմնական ներածման սարքն է, որի ստեղները բաժանվում են ՝

  • ֆունկցիոնալ ստեղների՝ F1-F12, որոնք կատարում են որոշակի հրամաններ,
  • հատուկ ստեղների՝ Alt, Ctrl, Shift, որոնք օգտագործվում են որևէ ստեղնի հետ համատեղ,
  • կուրսորի տողափոխման ստեղներ՝ ձախ, աջ, վերև, ներքև սլաքներ, որոնք կուրսորը տեղափոխում են մեկ սիմվոլով, Home, End, PgUp, PgDn, որոնք կուրսորը տեղափոխում են համապատասխանաբար տողի սկիզբ, տողի վերջ, էջի սկիզբ, էջի վերջ, տառաթվային ստեղներ,
  • թվերի ստեղներ, որոնք աշխատում են երկու ռեժիմով, եթե միացված է NumLk ստեղնը նրանք աշխատում են որպես թվեր, հակառակ դեպքում որպես կուրսորի տեղափոխման ստեղներ։

Արտածման սարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիտորը և տպիչը ինֆորմացիայի արտածման հիմնական սարքերն են։

  • Մոնիտորը բնութագրվում է անկյունագծով և փիքսելների քանակով։ Լինում են 14,15,17,19,21 և այլն դյույմ անկյունագծով մոնիտորներ։
  • Տպիչը համակրգչի մեջ եղած ինֆորմացիան անց է կացնում թղթի վրա։ Լազերային տպիչներն ամենաարագագործ և անաղմուկ աշխատող տպիչներն են։

Մշակող սարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչում գործողությունները կատարում են թվաբանական սարքը և մշակիչը, այս երկուսին միասին անվանում են պրոցեսոր։

Հիշող սարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչի հիշողությունը լինում է օպերատիվ կամ ժամանակավոր և արտաքին։

  • Օպերատիվ հիշողությանն անվանում են ժամանակավոր որովհետև համակարգիչն անջատելուց հետո այնտեղ եղած ինֆորմացիան կորչում է։ Լինում են 512Mb-1Tb ծավալով օպերատիվ հիշող սարք;
  • Արտաքին հիշող սարքերն են կոշտ սկավառակը, լազերային սկավառակը, ֆլեշ հիշասարքը։ Կոշտ սկավառակը ծավալով ամենամեծն է և ամենարագագործը օպերատիվ հիշող սարքից հետո, ծավալով երկրորդը ֆլեշն է, լազերային սկավառակը։

Մկնիկը կատարում է օգնականի դեր ծրագրերը թողարկելու, տեղափոխելու, փակելու համար, նրանով կարող ենք նաև նկարել։ Ինֆորմացիան ներածման սարքերի միջոցով մուտք է արվում հիշող սարք, այնտեղից անցնում է թվաբանական սարք, որտեղ մշակիչի օգնությամբ մշակվում է և փոխանցում հիշող սարք, որտեղից անցնում է արտածող սարքին։

Հղումներ աղբյուրներին[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1946-ին, ENIAC-ը սպառում էր մոտավորապես 174 կՎտ։ Համեմատության համար, սովորական անձնական համակարգիչը այսօր ծախսում է 1700 անգամ ավելի քիչ էներգիա, միջինում 100 Վտ մի փոքր շատ։ Ժամանակակից համակարգիչների Էներգիայի սպառում Պենսիլվանիայի համալսարանի կայքում
  2. Առաջին համակարգիչները, ինչպիսիք էին Colossus-ը և ENIAC-ը վարկյանում կատարում էին 5-ից 100 գործողություն։ Ժամանակակից միկրոմշակիչները կարող են վարկյանում կարարել միլլիարդավոր գործողություններ, և այդ գործողություններից շատերը ավելի բարդ և ավելի օգտակար են, քան առաջին համակարգիչների կատարասծ գործողությունները։

Գրականություն Ջանփոլադյան "Համակարգչային գրագիտություն"