Մեծ ճգնաժամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեծ Ճգնաժամից)
Jump to navigation Jump to search
Ճգնաժամի հետևանքով տուժած քաղաքացի (Ֆլորենս Օուենս Թոմփսոն)

Մեծ ճգնաժամ, համաշխարհային տնտեսական ճգնաժամ, որը տեղի է ունեցել հիմնականում 1930-ական թվականներին և սկիզբ առել Միացյալ Նահանգներից: Մեծ ճգնաժամի ժամանակահատվածը տարբեր երկրներում տարբեր է, շատ երկրներում այն սկսվել է 1929 թվականին և ավարտվել 1941 թվականին[1]: Այն ամենաերկար, ամենախորը և ամենասփռված տնտեսական ճգնաժամն էր 20-րդ դարում[2]: 21-րդ դարում Մեծ ճգնաժամի օրինակը օգտագործում են համաշխարհային տնտեսական ճգնաժամները հաղթահարելու համար[3]:

Ճգնաժամը սկսվեց Միացյալ Նահանգներում երբ 1929 թվականի սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ արժեթղթերի մեծ անկում, և համաշխարհային նորություններում այն հայտնի դարձավ 1929 թվականի հոկտեմբերի 29-ի ֆոնդային բորսաներ ինդեքսների աննախադեպ մեծ անկումից հետո (հայտնի որպես Սև երեքշաբթի): 1929-ից 1932 թվականներին համաշխարհային Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընկավ 15%-ով: Համեմատության համար, 2008-2009 թվականների համաշխարհային ճգնաժամի արդյունքում համաշխարհային ՀՆԱ-ն ընկավ մոտ 1%[4]: Որոշ տնտեսություններ սկսեցին վերականգնվել 1930-ական թվականների կեսերից, սակայն շատ երկրներում Մեծ ճգնաժամի բացասական հետևանքները տևեցին մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը[5]:

Մեծ ճգնաժամը ծանր հարված հասցրեց և հարուստ և աղքատ երկրներին: Անձնական եկամուտը, հավաքված հարկերը, շահույթը և գները անկում ապրեցին, իսկ միջազհգային առևտուրը նվազեց ավելի քան 50%-ով: ԱՄՆ-ում գործազրկությունը հասավ 25%-ի, իսկ շատ երկրներում այդ ցուցանիշը 33% էր[6]:

Ամբողջ աշխարհի քաղաքներին մեծ հարված հասցվեց, հատկապես նրանց, որտեղ ծանր արդյունաբերություն մեծ տեղ էր գրավում: Համաշխարհային պահանջարկը մեծ անկում ապրեց: Գյուղատնտեսությունը նույնպես անմասն չմնաց, քանի որ հացահատիկի գները ընկան 60%-ով[7][8][9]:

Մեծ ճգնաժամը հարվածեց և հարուստ և աղատ երկրներին: Անձնական եկամուտները, հավաքագրված հարկերը, շահույթները և գները անկում ապրեցին, իսկ միջազգային առևտուրը նվազեց 50%-ով: Գործազրկության մակարդակը ԱՄՆ-ում հասավ 25%-ի, իսկ որոշ երկներում անցավ 33%-ից[6]:

Ամենաշատը տուժեցին քաղաքները, հատկապես ծանր արդյունաբերական քաղաքները: Շինարարությունը կանգնեցվեց շատ երկրներում: Գյուղատնեսական համայնքներում և գյուղական վայրերում մշակված հացահատիկի գները ընկան մոտ 60%-ով[7][10][11]:

Սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական պատմիչները սովորաբար Մեծ ճգնաժամի սկիզբ են համարում 1929 թվականի հոկտեմբերի 29-ին ԱՄՆ ֆոնդային բորսայում գների հանկարծակի անկումը: Այուամենայնիվ[12] որոշները կարծում են, որ այն Մեծ ճգնաժամի առիթներից էր և ոչ հիմնական պատճառը[6][13]:

Չնայած Ուոլ Սթրիթի ճգնաժամին որոշ ժամանակ լավատեսությունը մնաց: Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր ասել էր,-«Այս օրերում շատերը տուժեցին: Իմ կյանքի 93 տարիներին ճգնաժամերը եկել և գնացել են: Միշ կայունությունը վերադարձել է և կվերադառնա նորից:»[14] Ֆոնդային բորսան սկսեց աճել 1930 թվականի սկզբին` վերադառնալով 1929 թվականի մակարդակին ապրիլին: Սակայն այն դեռ 30%-ով ցածր էր 1929 թվականի սեպտեմբերի մակարդակից[15]:

Պետությունը և մասնավոր հոտվածը 1930 թվականի առաջին կեսին ավելի շատ ծախսեցին քան նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածում: Մյուս կողմից հաճախորդները, որոնք մեծ կորուստներ ունեցան ֆոնդայում բորսայի անկման ժամանակ, կրճատեցին իրենց ծախսերը 10%-ով: Բացի դրանից 1930-ական թվականների կեսերին երաշտ մեծ հարված հասցրեց ԱՄՆ-ի գյուղատնտեսությունը[16]:

1930 թվականի կեսերին տոկոսադրույները ընկան ծացրագույն մակարդակին, սակայն սպասված դեֆլացիան և ծասխումների կրճատումը բերեց ներդրումների կրճատման[17]: 1930 թվականի մայիսին ավտոմեքենաների վաճառքները նվազեցին` հասնելով 1928 թվականի մակարդակին: Գները հիմնականում անկում ապրեցին, չնայած աշխատավարձերը մնացին կայուն 1930 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. John A. Garraty, The Great Depression (1986)
  2. Charles Duhigg, "Depression, You Say? Check Those Safety Nets", The New York Times, March 23, 2008.
  3. Barry Eichengreen, Hall of Mirrors: The Great Depression, The Great Recession, and the Uses-and Misuses-of History (2014)
  4. Roger Lowenstein, "History Repeating," Wall Street Journal Jan 14, 2015
  5. Garraty, Great Depression (1986) ch1
  6. 6,0 6,1 6,2 Frank Robert H., Bernanke Ben S. (2007)։ Principles of Macroeconomics (3rd ed.)։ Boston: McGraw-Hill/Irwin։ էջ 98։ ISBN 0-07-319397-6  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Frank_Bernanke» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  7. 7,0 7,1 «Commodity Data»։ US Bureau of Labor Statistics։ Վերցված է 2008-11-30 
  8. Cochrane, Willard W. (1958)։ «Farm Prices, Myth and Reality»։ էջ 15 
  9. «World Economic Survey 1932–33»։ Ազգերի լիգա: 43 
  10. Cochrane, Willard W. (1958)։ «Farm Prices, Myth and Reality»։ էջ 15 
  11. «World Economic Survey 1932–33»։ Ազգերի լիգա: 43 
  12. Great Depression, Encyclopædia Britannica
  13. «Economics focus: The Great Depression»։ The Economist 
  14. Schultz Stanley K. (1999)։ «Crashing Hopes: The Great Depression»։ American History 102: Civil War to the Present։ University of Wisconsin–Madison։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-23-ին։ Վերցված է 2008-03-13 
  15. «1998/99 Prognosis Based Upon 1929 Market Autopsy»։ Gold Eagle։ Արխիվացված է օրիգինալից May 17, 2008-ին։ Վերցված է 2008-05-22 
  16. «Drought: A Paleo Perspective – 20th Century Drought»։ National Climatic Data Center։ Վերցված է April 5, 2009 
  17. Hamilton James (1987)։ «Monetary Factors in the Great Depression»։ Journal of Monetary Economics 19 (2): 145–69։ doi:10.1016/0304-3932(87)90045-6