Մեծ ճգնաժամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճգնաժամի հետևանքով տուժած քաղաքացի (Ֆլորենս Օուենս Թոմփսոն)

Մեծ ճգնաժամ, համաշխարհային տնտեսական ճգնաժամ, որը տեղի է ունեցել հիմնականում 1930-ական թվականներին և սկիզբ առել Միացյալ Նահանգներից: Մեծ ճգնաժամի ժամանակահատվածը տարբեր երկրներում տարվեր է, շատ երկրներում այն սկսվել է 1929 թվականին և ավարտվել 1941 թվականին[1]: Այն ամենաերկար, ամենախորը և ամենասփռված տնտեսական ճգնաժամն էր 20-րդ դարում[2]: 21-րդ դարում Մեծ ճգնաժամի օրինակը օգտագործում են համաշխարհային տնտեսական ճգնաժամները հաղթահարելու համար[3]:

Ճգնաժամը սկսվեց Միացյալ Նահանգներում երբ 1929 թվականի սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ արժեթղթերի մեծ անկում, և համաշխարհային նորություններում այն հայտնի դարձավ 1929 թվականի հոկտեմբերի 29-ի ֆոնդային բորսաներ ինդեքսների աննախադեպ մեծ անկումից հետո (հայտնի որպես Սև չորեքշաբթի): 1929-ից 1932 թվականներին համաշխարհային Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընկավ 15%-ով: Համեմատության համար, 2008-2009 թվականների համաշխարհային ճգնաժամի արդյունքում համաշխարհային ՀՆԱ-ն ընկավ մոտ 1%[4]: Որոշ տնտեսություններ սկսեցին վերականգնվել 1930-ական թվականների կեսերից, սակայն շատ երկրներում Մեծ ճգնաժամի բացասական հետևանքները տևեցին մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը[5]:

Մեծ ճգնաժամը ծանր հարված հասցրեց և հարուստ և աղքատ երկրներին: Անձնական եկամուտը, հավաքված հարկերը, շահույթը և գները անկում ապրեցին, իսկ միջազհգային առևտուրը նվազեց ավելի քան 50%-ով: ԱՄՆ-ում գործազրկությունը հասավ 25%-ի, իսկ շատ երկրներում այդ ցուցանիշը 33% էր[6]:

Ամբողջ աշխարհի քաղաքներին մեծ հարված հասցվեց, հատկապես նրանց, որտեղ ծանր արդյունաբերություն մեծ տեղ էր գրավում: Համաշխարհային պահանջարկը մեծ անկում ապրեց: Գյուղատնտեսությունը նույնպես անմասն չմնաց, քանի որ հացահատիկի գները ընկան 60%-ով[7][8][9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. John A. Garraty, The Great Depression (1986)
  2. Charles Duhigg, "Depression, You Say? Check Those Safety Nets", The New York Times, March 23, 2008.
  3. Barry Eichengreen, Hall of Mirrors: The Great Depression, The Great Recession, and the Uses-and Misuses-of History (2014)
  4. Roger Lowenstein, "History Repeating," Wall Street Journal Jan 14, 2015
  5. Garraty, Great Depression (1986) ch1
  6. Frank Robert H., Bernanke Ben S. (2007)։ Principles of Macroeconomics (3rd ed.)։ Boston: McGraw-Hill/Irwin։ էջ 98։ ISBN 0-07-319397-6 
  7. «Commodity Data»։ US Bureau of Labor Statistics։ Վերցված է 2008-11-30 
  8. Cochrane, Willard W. (1958)։ «Farm Prices, Myth and Reality»։ էջ 15 
  9. «World Economic Survey 1932–33»։ Ազգերի լիգա: 43