Դոու-Ջոնսի արդյունաբերական ցուցանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոու-Ջոնսի արդյունաբերական ցուցանիշ
Տեսակstock market index?
Անվանված է ի պատիվDow Jones & Company
Հիմնադրված էմայիսի 26, 1896[1]
Երկիր ԱՄՆ[2]
ՍեփականատերDow Jones Indexes?
Կայքspglobal.com/spdji/en/indices/equity/dow-jones-industrial-average/(անգլ.)
ԲորսաNYSEDJI և
 Dow Jones Industrial Average Վիքիպահեստում

Դոու-Ջոնսի արդյունաբերական ցուցանիշ (անգլ.՝ Dow Jones Industrial Average, հնչ․։ [ˌdaʊ ˈdʒoʊnz ɪnˈdʌstɹɪəl ˈævəɹɪdʒ]), ֆոնդային ցուցանիշներից մեկը, որ ստեղծվել է The Wall Street Journal ամսագրի խմբագրի և Dow Jones & Company ընկերության հիմնադիր Չարլզ Դոուի կողմից (անգլ.՝ Charles Dow

Ցուցանիշի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոու-Ջոնսը համարվում է գոյություն ունեցող ամերիկյան շուկայական ցուցանիշներից ամենահինը։ Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկայի զարգացումը հետևելու համար։

Ցուցանիշը ներառում է ԱՄՆ-ի 30 խոշոր ընկերությունները։ «Արդյուբերական» անվանումը պատմականորեն է տրված․ ներկայումս ցուցանիշում ներառված ընկերությունների մեծամասնությունը չի պատկանում այդ ոլորտին։ Սկզբնականում ցուցանիշը հաշվվում էր որպես ընկերության բաժնետոմսերի գնի թվաբանական միջին։ Հիմա հաշվարկի համար օգտագործվում է լայնածավալ միջին՝գների գումարը բաժանվում էր բաժանարարի վրա, որը ամեն անգամ փոխվում է, երբ ցուցանիշի մեջ ներառված բաժնետոմսերը ենթակա են լինում մասնատման կամ միավորման։ Սա թույլ է տալիս պահպանել ցուցանիշի և նրա կազմում ներառված բաժնետոմսերի համադրելիությունը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականի հունվարի 4-ից մինչ 2015 թվականի մարտի 30 ժամանակահատվածում ցուցանիշի փոփոխության գծային գրաֆիկ
1896 թվականի հունվարի 4-ից մինչ 2015 թվականի մարտի 30 ժամանակահատվածում ցուցանիշի փոփոխության լոգարիթմական գրաֆիկ

Ցուցանիշի առաջին տարբերակները հայտնվել են 1884 թվականին և ներառում էին երկաթգծային և երկու արդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերի գները։ Ցուցանիշի այս տարբերակը չի հրապարակվել և ծառայել է միայն ներքին վերլուծության համար։ Առաջին անգամ ցուցանիշը հրապարակվել է 1896 թվականի մայիսի 26-ին արդեն իսկ «արդյունաբերական» անվանումով։ Այդ պահին ցուցանիշը ներկայացնում էր 12 ամերիկյան արդյուբերական ընկերությունների բաժնետոմսերի գների թվաբանական միջինը, որոնցից ներկայիս ցուցանիշում ներառված է միայն «General Electric» ընկերությունը։ Դրանից բացի ցուցանիշի մեջ ներառված էին հետևյալ ընկերությունները՝

  • American Cotton Oil Company, Bestfoods ընկերության նախորդը, որն այսօր Unilever ընկերության մի մասն է
  • American Sugar Company, այժմ Domino Foods, Inc.
  • American Tobacco Company, մասնատված 1911 թվականին
  • Chicago Gas Company, գնված Peoples Gas Light & Coke Co. ընկերության կողմից 1897 թվականին (այժմ Peoples Energy Corporation)
  • Distilling & Cattle Feeding Company, այժմ Millennium Chemicals
  • Laclede Gas Light Company, The Laclede Group անունով գոյություն ունեցող
  • National Lead Company, այժմNL Industries
  • North American Company, մասնատված 1940 թվականին
  • Tennessee Coal, Iron and Railroad Company,գնված U.S. Steel ընկերության կողմից 1907 թվականին
  • U.S. Leather Company, դադարել է գոյություն ունենալ 1952 թվականին
  • U.S. Rubber Company, անվանափոխված Uniroyal 1967 թվականին և գնված Michelin ընկերության կողմից 1990 թվականին

1916 թվականին ընկերությունների քանակը հասցվեց 20-ի, իսկ 1928 հոկտեմբերի 1-ին՝ 30-ի։ Հիմնականում ցուցանիշի վերահաշվարկի ժամանակ ամեն անգամ փոխվում է 1-2 ընկերություն։ «Ամենաբուռն» ժամանակահատվածը եղել է 20-րդ դարի 30-ական թվականներին՝ Մեծ ճգնաժամին։ 1930 թվականի հուլիսի 18-ին ցուցանիշում փոփոխվեցին միանգամից յոթ ընկերություններ, իսկ 1932 թվականի մայիսի 26-ին՝ ութ։ Երկու ժամանակահատված է եղել միայն (1939—1956 և 1959—1976 թվականներ), որ 17 տարի ցուցանիշի կազմում ոչ մի ընկերության փոփոխություն չի եղել։

Ցուցանիշի առաջին հրապարակված արժեքը եղել է 40,94։ 1000 տարրերից նշանը, որը բվաճվեց 1966 թվականի սկզբին, 15 տարի դարձավ սանդղակի գագաթնակետը, որի ընթացքում ցուցանիշը կրեց չորս դաժան «արջային» միտումներ, շրջանցելով իր արժեքը միջինում երեք անգամ[4]։ 80-ականներին, և հատկապես 90-ականներին նկատվեց ցուցանիշի բուռն աճ։ 1995 թվականի նոյեմբերի 21-ին այն առաջին անգամ հատեց 5000-ի սահմանը(5023,55), իսկ 1999 թվականի մարտի 29-ին 10000-ի արժեքը հատեց(10 006,78)։ Ընդամենը մեկ ամիս անց՝ 1999 թվականի մարտի 3-ին, ցուցանիշի արժեքը հասավ 11 014,70-ի։ 2000 թվականի հունվարի 14-ին Դոու-Ջոնսի ցուցանիշի արժեքը հասավ այդ պահին եղած առավելագույն արժեքին՝11 722,98։ Այնուհետև ցուցանիշի արժեքը սկսեց ընկնել և 2002 թվականի հոկտեմբերի 9-ին հասավ նվազագույն արժեքի՝7286,27։ 2013 թվականի մարտին արժեքը հատեց սահմանված օրական ռեկորդը , հասնելով 14198,10-ի։

Պատմական առավելագույններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակ Ամսաթիվ Արժեք
Օրական առավելագույն 2017 թվականի հունիսի 20 21 535,03
Առավելագույն փակման արժեք 2015 թվականի մայիսի 19 18 312,39

Լավագույն օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակը ցույց է տալիս լավագույն օրերը սկսած 1885 թվականից, դասավորված փոփոխության տոկոսային աստիճանով։

Համար Ամսաթիվ Փակում
միավորներով
Փոփոխություն
միավորներով
Փոփոխություն
տոկոսներով(%)
1 1933, մարտի 15 62,10 9.9 15,34
2 1931, հոկտեմբերի 6 99,34 12,86 14,87
3 1929, հոկտեմբերի 30 258,47 28,40 12,34
4 1932, սեպտեմբերի 21 75,16 7,67 11,36
5 2008, հոկտեմբերի 13 9387,61 936,42 11,08
6 2008, հոկտեմբերի 28 9065,12 889,35 10,88
7 1987, հոկտեմբերի 21 2027,85 186,84 10,15
8 1932, օգոստոսի 3 58,22 5,06 9,52
9 1932, փետրվարի 11 78,60 6,80 9,47
10 1929, նոյեմբերի 14 217,28 18,59 9,36
11 1931, դեկտեմբերի 28 80,69 6,90 9,35
12 1932, փետրվարի 13 85,82 7,22 9,19
13 1932, մայիսի 6 59,01 4,91 9,08
14 1933, ապրիլի 19 68,31 5,66 9,03
15 1931, հոկտեմբերի 8 105,79 8,47 8,70
16 1932, հունիսի 10 48,94 3,62 7,99
17 1939, սեպտեմբերի 5 148,12 10,03 7,26
18 1931, հունիսի 3 130,37 8,67 7,12
19 1932, հունվարի 6 76,31 5,07 7,12
20 2009, մարտի 23 7775,86 497,48 6,84
21 1932, հոկտեմբերի 14 63,84 4,08 6,83
22 1907, մարտի 15 59,58 3,74 6,70
23 2008, նոյեմբերի 13 8835,25 552,59 6,67
24 1893, հուլիսի 27 27,00 1,68 6,64
25 1931, հունիսի 20 138,96 8,65 6,64
26 1933, հուլիսի 24 94,28 5,86 6,63
27 2008, նոյեմբերի 21 8046,42 494,13 6,54
28 1893, օգոստոսի 2 28,48 1,74 6,51
29 1933, հունիսի 19 95,99 5,76 6,38
30 1901, մայիսի 10 52,50 3,14 6,36

Աղբյուրը՝ Wall Street Journal

Վատագույն օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակը ցույց է տալիս վատագույն օրերը սկսած 1885 թվականից, դասավորված փոփոխության տոկոսային աստիճանով։

Համար Ամսաթիվ Փակում
միավորներով
Փոփոխություն
միավորներով
Փոփոխություն
տոկոսներով(%)
1 1987, հոկտեմբերի 19 1738,74 −508,00 −22,61
2 1929, հոկտեմբերի 28 260,64 −38,33 −12,82
3 1929, հոկտեմբերի 29 230,07 −30,57 −11,73
4 1929, նոյեմբերի 6 232,13 −25,55 −9,92
5 1899, դեկտեմբերի 18 42,69 −4,08 −8,72
6 1895, դեկտեմբերի 20 29,42 −2,74 −8,52
7 1932, օգոստոսի 12 63,11 −5,79 −8,40
8 1907, մարտի 14 55,84 −5,05 −8,29
9 1987, հոկտեմբերի 26 1793,93 −156,83 −8,04
10 2008, հոկտեմբերի 15 8577,91 −733,08 −7,87
11 1933, հուլիսի 21 88,71 −7,55 −7,84
12 1937, հոկտեմբերի 18 125,73 −10,57 −7,75
13 2008, դեկտեմբերի 1 8149,09 −679,95 −7,70
14 1893, հուլիսի 26 25,32 −2,02 −7,39
15 2008, հոկտեմբերի 9 8579,19 −678,91 −7,33
16 1917, փետրվարի 1 88,52 −6,91 −7,24
17 1997, հոկտեմբերի 27 7161,15 −554,26 −7,18
18 1932, հոկտեմբերի 5 66,07 −5,09 −7,15
19 2001, հոկտեմբերի 17 8920,70 −684,81 −7,13
20 1931, սեպտեմբերի 24 107,79 −8,20 −7,07
21 1933, հուլիսի 20 96,26 −7,32 −7,07
22 2008, սեպտեմբերի 29 10365,45 −777,68 −6,98
23 1989, հոկտեմբերի 13 2569,26 −190,58 −6,91
24 1914, հուլիսի 30 52,32 −3,88 −6,90
25 1988, հունվարի 8 1911,31 −140,58 −6,85
26 1929, նոյեմբերի 11 220,39 −16,14 −6,82
27 1940, մայիսի 14 128,27 −9,36 −6,80
28 1931, հոկտեմբերի 5 86,48 −6,29 −6,78
29 1940, մայիսի 21 114,13 −8,30 −6,78
30 1934, հուլիսի 26 85,51 −6,06 −6,62
31 2015, օգոստոսի 24 15458,51 -1001,24 -6,08

Աղբյուրը՝ Wall Street Journal

Լավագույն ամիսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակը ցույց է տալիս լավագույն ամիսները սկսած 1885 թվականից, դասավորված փոփոխության տոկոսային աստիճանով։

Համար Ամսաթիվ Փակում
միավորներով
Փոփոխություն
միավորներով
Փոփոխություն
տոկոսներով(%)
1 1933, Ապրիլ 77,66 22,26 40,18
2 1932, Օգոստոս 73,16 18,90 34,83
3 1932, Հուլիս 54,26 11,42 26,66
4 1938, Հունիս 133,88 26,14 24,26
5 1915, Ապրիլ 71,78 10,95 18,00
6 1931, Հունիս 150,18 21,72 16,91
7 1928, Նոյեմբեր 293,38 41,22 16,35
8 1898, Մայիս 38,64 4,94 14,66
9 1897, Օգոստոս 40,15 5,07 14,45
10 1976, Հունվար 975,28 122,87 14,41
11 1904, Նոյեմբեր 52,76 6,59 14,27
12 1975, Հունվար 703,69 87,45 14,19
13 1987, Հունվար 2158,04 262,09 13,82
14 1919, Մայիս 105,50 12,62 13,59
15 1939, Սեպտեմբեր 152,54 18,13 13,49
16 1933, Մայիս 88,11 10,45 13,46
17 1931, Փետրվար 189,66 22,11 13,20
18 1891, Օգոստոս 40,71 4,68 12,99
19 1933, Օգոստոս 102,41 11,64 12,82
20 1900, Նոյեմբեր 48,78 5,53 12,79
21 1920, Մարտ 102,81 11,50 12,59
22 1938, Ապրիլ 111,28 12,33 12,46
23 1885, Հոկտեմբեր 38,55 4,22 12,29
24 1929, Հունիս 333,79 36,38 12,23
25 1915, Սեպտեմբեր 90,58 9,38 11,55
26 1916, Սեպտեմբեր 102,90 10,65 11,54
27 1908, Մարտ 49,46 5,11 11,52
28 1982, Օգոստոս 901,31 92,71 11,47
29 1933, Հունիս 98,14 10,03 11,38
30 1898, Օգոստոս 44,21 4,50 11,33

Աղբյուրը՝ EconStats

Վատագույն ամիսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակը ցույց է տալիս վատագույն ամիսները սկսած 1885 թվականից, դասավորված փոփոխության տոկոսային աստիճանով։

Համար Ամսաթիվ Փակում
միավորներով
Փոփոխություն
միավորներով
Փոփոխություն
տոկոսներով(%)
1 1931, Սեպտեմբեր 96,61 −42,80 −30,70
2 1938, Մարտ 98,95 −30,69 −23,67
3 1932, Ապրիլ 56,11 −17,17 −23,43
4 1987, Հոկտեմբեր 1993,53 −602,75 −23,22
5 1940, Մայիս 116,22 −32,21 −21,70
6 1929, Հոկտեմբեր 273,51 −69,94 −20,36
7 1932, Մայիս 44,74 −11,37 −20,26
8 1893, Հուլիս 26,38 −5,95 −18,40
9 1930, Հունիս 226,34 −48,73 −17,72
10 1931, Դեկտեմբեր 77,90 −15,97 −17,01
11 1933, Փետրվար 51,39 −9,51 −15,62
12 1998, Օգոստոս 7539,07 −1344,22 −15,13
13 1931, Մայիս 128,46 −22,73 −15,03
14 1907, Հոկտեմբեր 42,27 −7,34 −14,80
15 1930, Սեպտեմբեր 204,90 −35,52 −14,77
16 1903, Հուլիս 37,19 −6,09 −14,07
17 1973, Նոյեմբեր 822,25 −134,33 −14,04
18 2008, Հոկտեմբեր 9336,93 −1513,73 −13,95
19 1903, Սեպտեմբեր 33,55 −5,42 −13,91
20 1932, Հոկտեմբեր 61,90 −9,66 −13,50
21 1919, Նոյեմբեր 103,60 −15,32 −12,88
22 1937, Սեպտեմբեր 154,57 −22,84 −12,87
23 1929, Նոյեմբեր 238,95 −34,56 −12,64
24 1899, Դեկտեմբեր 48,41 −6,94 −12,54
25 2002, Սեպտեմբեր 7591,93 −1071,57 −12,37
26 1931, Ապրիլ 151,19 −21,17 −12,28
27 1920, Փետրվար 91,31 −12,51 −12,05
28 1899, Մայիս 49,46 −6,74 −11,99
29 2009, Փետրվար 7062,93 −937,93 −11,72
30 1907, Մարտ 58,72 −7,61 −11,47

Աղբյուրը՝ EconStats

Լավագույն տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակը ցույց է տալիս լավագույն տարիները սկսած 1885 թվականից, դասավորված փոփոխության տոկոսային աստիճանով։

Համար Տարի Փակում
միավորներով
Փոփոխություն
միավորներով
Փոփոխություն
տոկոսներով(%)
1 1915 99,15 44,57 81,66
2 1933 99,90 39,97 66,69
3 1928 300,00 97,60 48,22
4 1908 63,11 20,07 46,63
5 1954 404,39 123,49 43,96
6 1904 50,99 15,01 41,72
7 1935 144,13 40,09 38,53
8 1975 852,41 236,17 38,32
9 1905 70,47 19,48 38,20
10 1958 583,65 147,96 33,96
11 1995 5117,12 1282,68 33,45
12 1919 107,23 25,03 30,45
13 1925 156,66 36,15 30,00
14 1927 202,40 45,20 28,75
15 1938 154,76 33,91 28,06
16 1985 1546,67 335,10 27,66
17 1989 2753,20 584,63 26,96
18 1945 192,91 40,59 26,65
19 1924 120,51 24,99 26,16
20 1996 6448,27 1331,15 26,01
21 2003 10453,92 2112,29 25,32
22 1999 11497,12 2315,69 25,22
23 1936 179,90 35,77 24,82
24 1997 7908,25 1459,98 22,64
25 1986 1895,95 349,28 22,58
26 1898 44,33 8,13 22,46
27 1922 98,73 17,63 21,74
28 1897 36,20 6,30 21,07
29 1955 488,40 84,01 20,78
30 1991 3168,83 535,17 20,32

Աղբյուրը՝ Dow Jones & Company

Վատագույն տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակը ցույց է տալիս վատագույն տարիները սկսած 1885 թվականից, դասավորված փոփոխության տոկոսային աստիճանով։

Համար Տարի Փակում
միավորներով
Փոփոխություն
միավորներով
Փոփոխություն
տոկոսներով(%)
1 1931 77,90 −86,68 −52,67
2 1907 43,04 −26,08 −37,73
3 2008 8776,39 −4488,43 −33,84
4 1930 164,58 −83,90 −33,77
5 1920 71,95 −35,28 −32,90
6 1937 120,85 −59,05 −32,82
7 1974 616,24 −234,62 −27,57
8 1893 29,91 −9,76 −24,60
9 1903 35,98 −11,12 −23,61
10 1932 59,93 −17,97 −23,07
11 1917 74,38 −20,62 −21,71
12 1966 785,69 −183,57 −18,94
13 1910 59,60 −12,96 −17,86
14 1977 831,17 −173,48 −17,27
15 1929 248,48 −51,52 −17,17
16 2002 8341,63 −1679,87 −16,76
17 1973 850,86 −169,16 −16,58
18 1941 110,96 −20,17 −15,38
19 1969 800,36 −143,39 −15,19
20 1890 36,09 −5,95 −14,15
21 1957 435,69 −63,78 −12,77
22 1940 131,13 −19,11 −12,72
23 1962 652,10 −79,04 −10,81
24 1913 57,71 −6,66 −10,35
25 1960 615,89 −63,47 −9,34
26 1981 875,00 −88,99 −9,23
27 1901 47,29 −4,51 −8,71
28 1887 37,77 −3,47 −8,41
29 1946 177,20 −15,71 −8,14
30 2001 10021,50 −765,35 −7,10

Աղբյուրը՝ Dow Jones & Company

Թերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոու-Ջոնսի ցուցանիշի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ցույց է տալիս բաժնետոմսերի միջին ընթացիկ գինը առանց դրանք համեմատելու բազային արժեքի հետ։ Այդ իսկ պատճառով ցուցանիշը պետք է համեմատել որոշակի արժեքի հետ, որը ընդունվում է որպես համեմատություն կատարելու հիմք(ընտտրված որոշակի ժամանակահատվածի համար)։
  • Դոու-Ջոնսի ցուցանիշի մյուս թերությունը կայանում է նրա հաշվարկի մեթոդը՝ ցուցանիշի կազմում մտնող բաժնետոմսերի գները գումարվում են, իսկ հետո բաժանվում են կարգավորված գործակցի վրա։ Արդյունքում անգամ եթե մի ընկերություն զգալիորեն քիչ է կապիտալիզացիայում, քան մյուսը, բայց նրա բաժնետոմսերի գինքը ավելի բարձր են, ապա այն զգալիորեն ազդում է ցուցանիշի արժեքի վրա։ Նույն մեծ տոկոսային փոփոխությունը զգալիորեն ցածր գին ունեցող բաժնետոմսերը կարող են աննշանորեն հարթեցնել ավելի բարձր գին ունեցող բաժնետոմսերի նկատմամբ ունեցած տոկոսային տարբերությունը։
  • Ներառում է ընդամենը 30 ընկերություն, Դոու-Ջոնսի ցուցանիշը չի համապատասխանում ֆոնդային շուկայի ընդհանուր ակտիվության հետ։ Օբյեկտիվության համար Դոու-Ջոնսի ցուցանիշի հետ միասին օգտագործվում է նաև S&P 500 ցուցանիշը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունների ցանկը, որոնք ներառվում են Դոու-Ջոնսի ցուցանիշի մեջ, փոփոխվում է ֆոնդային շուկայում իրավիճակների զարգացումներից։ Ցուցակ կազմելով զբաղված է The Wall Street Journal ամսագրի խմբագրությունը։

2015 թվականի մարտի 19-ի տվյալներով Դոու-Ջոնսի արդյունաբերական ցուցանիշի կազմում ներառված են հետևյալ 30 ընկերությունները՝

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Deutsche Nationalbibliothek Record #4150503-7 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Берзон Н.И.,Аршавский А.Ю., Буянова Е.А. Фондовые индексы // Фондовый рынок / Под ред. Н.И. Берзона. — 3-е изд. — М.: Вита, 2002. — С. 364-367. — 559 с. — ISBN 5-7755-0456-9
  4. «МВФ, ВВП, ФРС США, Deutsche Bank, Bank of America, Merrill Lynch Global Research - Деловой журнал РБК». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  5. 5,0 5,1 «Бумаги Cisco включены в расчеты индекса Dow Jones». UNIAN. 2009 թ․ հունիսի 4.
  6. Dow Jones изменил себе
  7. «UnitedHealth Group Inc. Set to Join the Dow Jones Industrial Average». DOW JONES. 2012 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.