Բլումբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Bloombergից)
Jump to navigation Jump to search
Բլումբերգ
Bloomberg in London.jpg
Bloomberg logo.svg
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հիմնադրվածհոկտեմբերի 1, 1981
Գլխադասային գրասենյակՆյու Յորք, ԱՄՆ
Անվանված էՄայքլ Բլումբերգ
Անձնակազմ19 000 մարդ (2018)[1]
ՀիմնադիրՄայքլ Բլումբերգ, Thomas Secunda?, Duncan MacMillan? և Charles Zegar?
Կայքbloomberg.com

Bloomberg L.P., ֆինանսական շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների համար երկու գլխավոր ֆինանսական մատակարարներից մեկը:

Հիմնական արտադրանքը Bloomberg Terminal-ն է, որոնց միջոցով կարելի է ընթացիկ և պատմական գների մուտքի հնարավորություն ստանալ բոլոր միջազգային բորսաներում և շատ բորսայից դուրս շուկաներում, Bloomberg ընկերության նորությունների ժապավենում և այլ գլխավոր հասարակական տեղեկատվական միջոցներում, պարտատոմսերի և այլ թանկարժեք թղթերի էլեկտրոնային վաճառքի համակարգում:

Բացի Bloomberg Terminal-ից կարևոր արտադրանք են հանդիսանում BloombergTV մասնագիտացված հեռուստատեսային ալիքների ընտանիքը (բոլոր հիմնական շուկաների համար առանձին ալիքներով), Bloomberg Markets, Bloomberg BusinessWeek ամսագրերը, Bloomberg.com և BusinessWeek.com կայքերը, BloombergRadio ռադիոյի և բջջային սարքավորումների հավելվածները:

Bloomberg կոմերցիոն ընկերությունը հիմնադրել է Մայքլ Բլումբերգը 1981 թվականին: Այն մասնավոր ընկերություն է. Մայքլ Բլումբերգը 2008 թվականի հուլիսին գնել է ընկերության 20%-ը Merrill Lynch-ից, և հիմա հիմնադրին է պատկանում բաժնետոմսերի 88%-ը[2]:

Ներկայումս գլխավոր նստավայրը գտնվում է Նյու Յորքի Bloomberg Tower շենքում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Bloomberg նկարահանման հրապարակը Լոնդոնում

1981 թվականին Salomon Brothers[en] և Phibro[en] ընկերությունների միավորումից հետո Մայքլ Բլումբերգը (Salomon Brothers գլխավոր պարտնյորը) կորցրեց աշխատանքը, սակայն պարտնյորական պայմանագրի համաձայն` ստացավ $10 միլիոն[3]:

Այդ գումարով Բլումբերգը հիմնադրեց Innovative Market Systems[4] ընկերությունը:

Aquote1.png Ամենը, ինչ ինձնից պահանջվում էր, գտնել լրացուցիչ ծառայություն, որն այդ պահին չկար շուկայում: Ես մտածեցի թանկարժեք թղթերի տվյալների հավաքման հիման վրա կառուցված գործ հիմնադրել` հաճախորդների համար իրենց տեսանկյունից ամենակարևոր տվյալներ գտնելու հնարավորություններով, այնուհետև տրամադրել ծրագրային ապահովում, որը սովորական մարդկանց, ոչ մաթեմատիկների, թույլ կտա կատարել ներկայացվող տեղեկատվության վերլուծություն: Այս հնարավորությունը պակասում է ծառայություների շուկայում:
-
Մայքլ Բլումբերգ, «Բլումբերգը Bloomberg-ի մասին»
Aquote2.png


1982 թվականին Merrill Lynch-ը դարձավ նոր ընկերության հաճախորդ` տեղադրելով 22 տերմինալ և Բլումբերգի ընկերությունում ներդնելով $30 միլիոն[5][6][7]: 1986 թվականին ընկերությունը վերանվանվեց` Bloomberg L.P., և 1988 թվականին արդեն աշխատում էր 5 հազար տերմինալ[8]: 5 տարվա ընթացքում թողարկվեցին լրացուցիչ ծրագրեր` ներառելով Bloomberg Tradebook առևտրային հարթակը, Bloomberg Messaging Service հաղորդակցություններով փոխանակվելու համակարգը և Bloomberg newswire նորությունների ժապավենը:

Bloomberg tower

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բլումբերգի մասին
  2. «The 400 Richest Americans: #8 Michael Bloomberg»։ Forbes։ September 17, 2008 
  3. David Whitford (May 12, 1997)։ «Fire in his belly, ambition in his eyes Michael Bloomberg could have sat on the millions he made at Salomon. Instead he built a media empire that gives Wall Streeters crucial information in a flash»։ CNNMoney.com 
  4. Блумберг, 2010, էջ 45
  5. Loomis Carol J. (April 2, 2007)։ «Bloomberg's money machine»։ CNN։ Վերցված է April 26, 2010 
  6. Korkki Phyllis։ «Jobs»։ The New York Times։ Վերցված է April 26, 2010 
  7. Table: What Makes Mike Run. BusinessWeek. April 23, 2001.
  8. «Bloomberg L.P. — Swot Analysis.» Datamonitor Company Profiles. August 6, 2007.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Майкл Блумберг Блумберг о Bloomberg = Bloomberg by Bloomberg. — М.: «Альпина Паблишер», 2010. — 224 с. — (Сколково). — ISBN 978-5-9614-1237-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]