ExxonMobil

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ExxonMobil
Exxon Mobil Logo.svg
Տեսակ բաց բաժնետիրական ընկերություն և բիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է նոյեմբերի 30, 1999
Հիմնադիր Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր
Վայր Irving, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Տնօրեն Darren Woods
Ընդհանուր ակտիվներ 336 758 000 000±500 000 $ (2015)
Հասույթ 268 882 000 000±500 000 $ (2015)
Աշխատողների թիվ 73 500±250 մարդ (դեկտեմբերի 31, 2015)[1]
Դուստր ընկերություններ Exxon և Mobil
Imperial Oil, Esso Australia, Aera Energy, XTO Energy, ExxonMobil Chemical, ExxonMobil Research and Engineering և ExxonMobil (Canada)
Սեփականատեր The Vanguard Group, State Street Corporation և BlackRock
Կայք exxonmobil.com
Բորսա Նյու Յորքի ֆոնդային բորսա
ExxonMobil Վիքիպահեստում

Exxon Mobil Corporation, ամերիկյան ընկերություն, խոշորագույն նավթային ընկերություն ողջ աշխարհում, աշխարհի ամենամեծ կորպորացիաներից մեկը շուկայական կապիտալացման չափով ($417,2 միլիարդ 2013 թվականի հունվարի 28-ի տվյալներով[2], $336,5 միլիարդ՝ 2009 թվականի մայիսին FT 500-ի շուկայական կապիտալացման վարկանիշով[3]):

2007 թվականին զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Fortune 1000-ի խոշորագույն հանրային ամերիկյան կազմակերպությունների ցանկում և Fortune Global 500-ի խոշորագույն համաշխարհային կորպորացիաների շարքում (ցանկերը կազմվել են 2006 թվականի շահույթի չափի հաշվարկմամբ):

Գլխավոր գրասենյակը գտնվում է Տեխաս նահանգի Դալաս քաղաքին մոտ գտնվող Իրվինգ քաղաքում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից կազմակերպությունը ստեղծվել է 1999 թվականին ամերիկյան խոշորագույն նավթային ընկերությունների՝ Exxon-ի և Mobil-ի միավորումից:

Երկու ընկերություններն են Ջոն Ռոքֆելերի Standard Oil տրեստի ժառանգներն էին՝ 1911 թվականին նրա հարկադրական բաժանումից հետո: Standard Oil ընկերությունը հիմնադրվել է 1870 թվականին, մոնոպոլացրել է ԱՄՆ նավթային արդյունաբերությունը և ձեռք է բերել այնքան վատ վարկանիշ, որ ԱՄՆ կառավարությունը դադարեցրել նրա գործունեությունը և բաժանել է այն 34 անկախ իրավաբանական անձանց:

Այդ 34 ընկերություններից երկուսը Jersey Standard-ը (Standard Oil Company of New Jersey)՝ ապագայում Exxon-ը, 7 Socony-ն էին (Standard Oil Company of New York)՝ ապագայում Mobil: Standard Oil of New Jersey (Jersey Standard) ընկերությունը ապրանքները վաճառում էր «իր» տարածքում Esso ապրանքանիշով, որը ձևավորվել էր «S» և «O» տառերի արտասանությամբ՚: Այն բանից հետո, ինչ 1972 թվականին Jersey Standard-ը փոխեց անվանումը՝ դարձնելով Exxon Corporation, այն սկսեց ԱՄՆ տարածքում օգտագործել նոր ապրանքանիշ՝ Exxon: Սակայն Եվրոպայի երկրներում և Կանադայում դուստ ընկերություննեը պահպանեցին Esso-ն:

1998 թվականին Exxon-ը և Mobil-ը համաձայնություն ստորագրեցին միավորման մասին՝ 73,7 մլրդ $ արժողությամբ և նոր ExxonMobil Corporation ընկերություն ստեղծելու մասին, որը խոշորագույնն էր ողջ աշխարհում: Միավորումն ավարտվեց 1999 թվականի նոյեմբերի 30-ին:

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության հիմնական սեփականատերերը ներդրումային հիմնադրամներն են, ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողները:

Ազատ շրջանառության մեջ է գտնվում բաժնետոմսերի 99,85 %-ը: Ընկերության բաժնետոմսերը հաշվարկվում են Դոու Ջոնսի ինդեքսով: Տնօրենների խորհրդի նախագահը և գլխավոր կառավարիչը Դարեն Վուդսն է:

2014 թվականի հունիսի 23-ին ընկերության բաժնետոմսերի գնանշումները հասան իրենց պատմական առավելագույնին՝ $104,38 մեկ բաժնետոմսի համար[4] առքուվաճառքի փակման ժամանակ:

ExxonMobil ընկերությունը շարունակում է աշխատանքը Կատրինա փոթորիկի ժամանակ՝ չնայած տանիքի բացակայությանը:

Բաժնետերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ExxonMobil-ի խոշորագույն բաժնետերերը 2016 թվականի դրությամբ հետևյալն են.

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը նավթ է արդյունահանում աշխարհի տարբեր շրջաններում, ներառյալ՝ ԱՄՆ, Կանադան, Մերձավոր Արևելքը և այլն: ExxonMobil-ը 45 նավթավերամշակող գործարանների բաժնետեր է 25 երկրներում, ավտոմեքենաների գազալցակայանների ցանց ունի ավելի քան 100 երկրներում: Ապացուցված պաշարները կազմում են 22,4 միլիարդ նավթային բարելների էկվիվալենտ[2]:

Գործունեության ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին նավթի ու գազի արդյունահանումը կազմել է 2,681 միլիոն բարել օրական, ինչը համապատասխանում է տարեկան 133,5 միլիոն տոննա նավթին:

Անձնակազմի ընդհանուր թիվը 82 հազար մարդ է:

2008 թվականին ընկերության շահույթը կազմել $477,4 միլիարդ (2007 թվականին՝ $404,6), գործառնական եկամուտը՝ $84,1 միլիարդ ($71,9 միլիարդ), զուտ եկամուտը՝ $45,2 միլիարդ ($40,6 միլիարդ)[7]:

2013 թվականին ExxonMobil-ը գերազանցեց Apple-ին՝ բարձրանալով առաջին հորիզոնական աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցանկում: Վաճառքների փակման պահին Apple-ի կապիտալացումը կազմում էր 413 միլիարդ դոլար, մինչդեռ Exxon Mobil-ի կապիտալացումը հասել էր 418,2 միլիարդ դոլարի:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էքսոն Վալդեզ» լցանավի ավերում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էքսոն Վալդեզ» լցանավի ավերման արդյունքում նավթի հոսքի հետևանքների վերացում

1989 թվականի մարտի 24-ին «Էքսոն Վալդեզ» նավթային լցանավըվթարի ենթարկվեց[8] Ալյասկայի մերձափնյա շրջանում (Արքայազն Վիլհելմի նեղուց): Վթարի արդյունքում մոտավորապես 10,8 միլիոն գալոն նավթ (մոտավորապես 260 հազար բարել կամ 40,9 միլիոն լիտր) արտահոսել էր ծովի մեջ՝ ձևավորելով նավթային բիծ՝ 28 հազար կիլոմետր քառակուսի երկարությամբ: Դատական գործընթացների արդյունքում ընկերությունը վճարել է ավելի քան 300 միլիոն դոլար՝ որպես փոխհատուցում տեղի բնակիչներին և ընկերություններին[9], ինչպես նաև բողոքարկումների դիտարկումներից հետո պետք է վճարեր 507.5 մնիլիոն դոլար տուգանք՝ համաձայն ԱՄՆ Վերին ատյանի դատարանի որոշման[10]:

Սկանդալներ արտասահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Արտասահմանյան ակտիվների վերահսկողության ղեկավարությունը հայտնեց, որ Exxon Mobil-ը զբաղվում է ոչ օրինական առքուվաճառքով Սուդանի հետ և տասնյակ այլ ընկերությունների հետ ԱՄՆ կառավարությանը վճարեց $ 50 000[11]:

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի 2003 թվականի սեպտեմբերի 18-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Նյու Յորքի հարավային շրջանի դատախազը հայտարարեց, որ Ջ. Բրայան Ուիլյամսը՝ Mobil Oil-ի թոփ մենեջերը, երեք տարով և տասը ամսով ազատազրկվել է՝ ավելի քան $ 7 միլիոն հարկ չվճարելու համար՝ կապված Ղազախստանում Mobil ընկերության նավթային բիզնեսի հետ: Փաստաթղթերի համաձայն՝ Ուիլյամսի եկամուտը ներառում էր միլիոնավոր դոլարներ կառավարությունների, ֆիզիկական և իրավաբանական անձնանցից վերցրած կաշառքների տեսքով, որոնց հետ Ուիլյամսը գործեր էր վարում Mobil-ում աշխատելու ընթացքում: Բացի այդ ամենը՝ Ուիլյամսը պետք է տուգանք վճարեր 25 000 $-ի չափով և ավելի քան $ 3,5 միլիոն՝ որպես փոխհատուցում ԱՄՆ Հարկային վարչակազմին[12]:

«Անձնական կայսրություն. ExxonMobil և ամերիկյան իշխանություն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսին ամերիկացի լրագրող Սթիվ Քոլի «Անձնական կայսրություն. ExxonMobil և ամերիկյան իշխանություն» գրքի մասին The Daily Telegraph-ը գրեց, որ հեղինակը կարծում է, որ Exxon Mobil-ը «վերածվել է մոլորակի ամենաատելի կորպորացիաներից մեկի, որը որոշում է ամերիկյան արտաքին քաղաքականությունը և ողջ ազգի ճակատագիրը»: Սթիվ Քոլը նկարագրում է Լի Ռեյմոնդին՝ մինչև 2005 թվականը կորպորացիայի գործադիր տնօրենին, որպես «հանրահայտ թերահավատի՝ եղանակի փոփոխությունների առումով, և մարդու, որը չի սիրում պետության միջամտությունը ցանկացած մակարդակում»[13]:

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը հանդիսանում է Ամերիկայի ձեռնարկատիրության ինստիտուտի աջակից ընկերություններից մեկը[14]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://cdn.exxonmobil.com/~/media/global/files/financial-review/2015_exxonmobil_financial_and_operating_review.pdf
  2. 2,0 2,1 Apple-ն այլևս աշխարհի ամենաթանկ ընկերությունը չէ //
  3. «Российские компании выбыли из числа крупнейших в мире»։ Lenta.ru։ 1 июня 2009 года։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-02-ին։ Վերցված է 2010-08-12 
  4. World.investfunds.ru։ «Информация об акции Exxon Mobil»։ Վերցված է 2015-04-28 
  5. «Exxon Mobil Corporation (XOM) Institutional Ownership & Holdings - NASDAQ.com» 
  6. «XOM Major Holders» 
  7. «Exxon Mobil Corp. Income Statement»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-02-ին։ Վերցված է 2010-01-05 
  8. 1989 год катастрофа Exxon Valdez, Аляска, США
  9. Exxon оштрафован на 4 млрд долларов
  10. «Information and updates regarding the 1989 Valdez oil spill»։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-10-22-ին 
  11. Laurie Ure (2003-04-14)։ «Wal-Mart, NY Yankees, others settle charges of illegal trading»։ CNN 
  12. Williams, J. Bryansentencing։ «United States Attorney Southern District of New York» (PDF)։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-02-24-ին։ Վերցված է 2014-03-27 
  13. Ian Thompson (2012-07-30)։ «Private Empire: ExxonMobil and American Power»։ The Telegraph։ Վերցված է 2014-03-29 
  14. «The American Enterprise Institute for Public Policy Research (AEI) …. the AEI received $1,6 million in funding from ExxonMobil. …» en.wikipedia[1][2]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]