Նավթարդյունաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նավթամշակման գործարան Կալիֆորնիայում

Նավթարդյունաբերություն, ծանր արդյունաբերության ճյուղ, ընդգրկում է նավթի և գազի հանքավայրերի հետախուզումը, հորատումը, նավթի և նավթագազերի (ուղեկցող) արդյունահանումը, նավթագազերի վերամշակումը, նավթի խողովակաշարային տրանսպորտը։ Նավթը մարդկությանը հայտնի է վաղ ժամանակներից (մ․ թ․ ա․ VI հազարամյակ)։ Այն տարբեր նպատակներով (լուսավորման, դեղանյութեր, ներկանյութեր, շինարարական շաղախ, դիազմռսման նյութ պատրաստելու և այլն) օգտագործել են Չինաստանում (մ․ թ․ ա․ 220 թվականից), Բաբելոնում, Եգիպտոսում, Հյուսիսային Ամերիկայում և այլուր։ Սկզբնական շրջանում նավթը հայթայթել են բաց եղանակով։ Հետախուզական, մեխանիկական հորատմամբ նավթի արդյունահանման գաղափարը պատկանում է ամերիկացի Զ․ Բիսելին, իսկ գործնականում այն իրականացրել է Է․ Լ․ Դրեյքը (1859, ԱՄՆ Փենսիլվանիա նահանգ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 193 CC-BY-SA-icon-80x15.png