Բաբելոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաբելոն (այլ կիրառումներ)
Բնակավայր
Բաբելոն
Երկիր{{Դրոշավորում/Աքեմենյան պետություն, Հին Մակեդոնիա, Սելևկյանների կայսրություն, Պարթևստան, Պարթևստան, Սասանյան Պարսկաստան, Ուղղահավատ խալիֆների պետություն, Հին Հռոմ, Բաբելոնի թագավորություն, Նորասորեստանյան թագավորություն, Նեոբաբելոնյան կայսրություն, Իրաք

| Դրոշավորում/դրոշավորում | variant = | չափ =

}}
Բնակչություն150 000 մարդ[1]
Բաբելոն (Աշխարհ)##
Բաբելոն (Աշխարհ)
Բաբելոնը Համմուրաբի օրոք

Բաբելոն[2], հին Միջագետքի հնագույն քաղաքներից մեկը, որը եղել է Տիգրիս և Եփրատ գետերի ստորին ավազանում մ.թ.ա. 1894-539 թվականներին գոյություն ունեցած Բաբելոնի թագավորության մայրաքաղաքը։ Թագավորությունը կոչվել է Բաբելոն քաղաքի անունով։ Բաբելոնի հիմնական բնակչությունը սեմականացված խուռիներն (հայ-հարիներ) էին, շրջակա սեմական ժողովուդների փոքր խառնուրդով (նկատենք, որ հայոց հնագույն նախնիների՝ հարիների անվանումը սեմիթ պատմաբաններն ինչ-ինչ նկատառումներով վերափոխել են «խուռի» անվանման)։ Համմուրաբի արքայի օրոք Միջագետքի մեծ մասը միավորվել է Բաբելոնի տիրակալության ներքո։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսից զանգվածաբար Բաբելոն են թափանցել քասիտական ցեղեր, որոնք անկման են հասցրել նրա ստրկատիրական ծաղկուն պետությունը և հիմնել իրենց տիրապետությունը (1518-1204 թվականներ)։ Քասիտական տիրապետության անկումից հետո Բաբելոնը ժամանակավոր վերելք է ապրել նոր դինաստիայի ներկայացուցիչ Նաբուգոդոնոսոր I-ի օրոք (1146-1123), որը ետ է մղել հարևան Ասորեստանի և Էլամի ոտնձգությունները, պահպանել երկրի անկախությունն ու հզորությունը։ Նրանից հետո Բաբելոնի կենտրոնական իշխանությունը թուլացել է։ Այնուհետև Բաբելոնը բազմիցս ենթարկվել է Ասորեստանի տիրապետությանը։ Մ.թ.ա. 539 թվականին Աքեմենյան թագավոր Կյուրոս II Մեծը նվաճել է Բաբելոնը, և այն վերածվել է Աքեմենյան Պարսկաստանի փոխարքայության։ Ենթադրվում է, որ Բաբելոնի ապստամբները համագործակցել են ապստամբած Հայաստանի հետ։ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո Բաբելոնը կառավարել են մակեդոնական կուսակալները։ Մ.թ.ա. մոտ 140 թվականից Բաբելոնը մտել է Պարթևական, այնուհետև՝ Սասանյան պետության կազմի մեջ։ Շուրջ 30 տարի Բաբելոնի արքան է եղել Համմուրաբին (մ.թ.ա. 1792-1750 թվականներ), ում օրոք ստեղծվել է առաջին օրենսգիրքը` բաղկացած 282 հոդվածից։

Բաբելոնի արքայացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

5 անհայտ տիրակալներ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20110726164950/http://www.ianmorris.org/docs/social-development.pdf
  2. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 48. ISBN 99941-56-03-9.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 191