Միհրդատյան պատերազմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միհրդատյան պատերազմներ մ.թ.ա. 89-63, մղվել են Հռոմի և Պոնտոսի թագավորության միջև։ Հռոմը ձգտել է նոր տարածքներ գրավել Փոքր Ասիայում, իսկ Պոնտոսը՝ խոչընդոտել դրան, իր ազդեցությունը պահպանելու համար։ Միհրդատյան պատերազմներ են անվանվել Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի անունով։

  1. Առաջին պատերազմը (մ․ թ․ ա․ 89-84) սկսել է Միհրդատ VI, նվաճել է Հունաստանը և Սև ծովի առափնյա տարածքները, սակայն հռոմեական զորքերը Մուլլայի գլխավորությամբ կարողացել են կասեցնել նրա առաջընթացը, և 84-ին կնքվել է Դարդանոսի բանավոր հաշտությունը։
  2. Երկրորդ պատերազմը (մ․ թ․ ա․ 83-81) նշանակալի չի եղել
  3. Երրորդ պատերազմը (մ․ թ․ ա․ 74-63) դարձյալ սկսել է Միհրդատ VI, սակայն հռոմեական զորքերը, զորավար Լուկուլլոսի գլխավորությամբ, դուրս են մղել Միհրդատ VI-ին իր սեփական երկրից, որից հետո նա անցել է Հայաստան և ապաստանել իր դաշնակից և փեսա Տիգրան Բ Մեծի մոտ։

Մ․ թ․ ա․ 69-ին Լուկուլլոսը ներխուժել է Հայաստան (որը չէր մասնակցում Միհրդատյան պատերազմներին)։ Միհրդատյան պատերազմները վերածվել են հռոմահայկական պատերազմի։ Միհրդատին, որը հայկական ուժերի օգնությամբ փորձել էր վերանվաճել իր երկիրը, վերջին հարվածը հասցրեց Լուկուլլոսին փոխարինած Պոմպեոսը։ Միհրդատ VI փախավ Բոսպորի թագավորություն։ Պոնտոսը սկսեցին կառավարել Հռոմի դրածոները։ Միհրդատյան պատերազմների հետևանքով Հռոմը տիրեց գրեթե ամբողջ Փոքր Ասիային։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 551 CC-BY-SA-icon-80x15.png