Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։
Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Միհրդատ VI Եվպատոր (մ. թ. ա. 134, Սինոպ - մ. թ. ա. 63, Bosporan Kingdom), Պոնտոսի թագավոր մ.թ.ա 111–ից։ Հելլենիստական դարաշրջանի ռազմական և քաղաքական գործիչ։ Նա հանդիսանում էր Ալեքսանդր Մեծի հետնորդը։ Թեպետ չէր ստացել հիմնավոր կրթություն, սակայն տիրապետւմ էր 22 լեզվի։ Ֆիզկապես ուժեղ և տոկուն մարդ էր։ Լինելով Հռոմի երդվյալթշնամին՝ մինչև կյանքի վերջ պայքարեց վերջինիս դեմ։ Միհրդատ VI-ը Պոնտոսը դարձրել է հզոր պետություն, պայքարել է հռոմեական պետության զավթողական քաղաքականության դեմ, վարել պատերազմներ։ Իր դեմ ուղղված որդու ապստամբության ժամանակ ինքնասպան է եղել։ Միհրդատ VI սերտորեն դաշնակցել է Հայոց արքա Տիգրան Մեծի հետ, նրան կնության է տվել իր դստերը Կլիոպատրիային, միասին նվաճել են Գամիրքը (Կապադովկիան)։ Մ.թ.ա. 69-66–ի հռոմա–հայկական պատերազմի ժամանակ Միհրդատ VI աջակցել է Տիգրան Բ–ին հռոմեացիների դեմ պայքարում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։