Արևմտյան Հռոմեական կայսրության անկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հռոմեական հանրապետության և կայսրության փոփոխվող քարտեզ
Հռոմեական հանրապետության և կայսրության փոփոխվող քարտեզ մ. թ. ա. 510-ից մինչև մեր թվարկության 530 թվականը      Հանրապետություն      Կայսրություն      Արևելյան/Բյուզանդական կայսրություն      Արևմտյան կայսրություն

Արևմտյան Հռոմեական կայսրության անկում (նաև անվանում են Հռոմեական կայսրության անկում կամ Հռոմի անկում), գործընթաց, որի ընթացքում տապալվեց Արևմտյան Հռոմեական կայսրությունը, և նրա ենթակայության գտնվող հսկայական տարածքները անցան որոշ ազգերի: Անկման հիմնական պատճառների մեջ ժամանակակից պատմաբանները դասում են, վերահսկողության թուլացումը, տնտեսության, բանակի, առողջապահության թուլացումը: "Բարբարոսների" կողմից ճնշման ուժեղացումը դրսից նույնպես կարևոր նշանակություն ունեցավ անկման հարցում: Սակայն այս պատճառները մինչ այժմ քննարկվում են պատմաբանների կողմից և առաջ են քաշվում նաև այլ վարկածներ[1][2]:

117 թվականին կայսրությունը հասավ իր տարածքային մեծության գագաթնակետին, իսկ 284 թվականին Դիոկղետիանոսը կայսրությունը բաժանեց երկու մասի: Հիմնական տարածքային կորուսները սկսվեցին 376 թվականին, երբ մեծ տարածք անցավ Գոթերին և այլք: 476 թվականին, երբ Օդոակրը գահընկեց արեց Հռոմուլոս կայսրին, Արևմտյան Հռոմեական կայսրությունը ուներ չնչին ռազմական, քաղաքական կամ ֆինանսական ներուժ և չէր վերահսկում կայսրության մեծ մասին, որոնք ֆիկտիվ կոչվում էին հռոմեական: Նվաճելով կայսրությունը, բարբարոսները ստեղծեցին սեփական իշխանությունը կայսրության մեծ մասում: Սակայն կայսրության անկմամբ նրա մշակութային ժառանգությունը մնում է մինչ օրս:

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբան Էդվարդ Գիբբոնը տվել է անկան պատճառների դասական բնութագրում: Քրիստոնեության տարածման հետ միասին նա մեծ կշիռ տվեց այլ ներքին խնդիրներին և արտաքին ուժերի կողմից հարձակումներին: Գերմանացի պատմաբան Ալեքսանդր Դեմանդը համշվում էր 210 տարբեր վարկած, ինչի Հռոմը կործանվեց, իսկ դրանից հետո ծնվեցին նոր մտքեր[3][4]: Պատմաբանները դեռևս շարունակում են վերլուծել պատճառները, թե ինչու կայսրությունը կորցրեց վերահսկողությունը հսկայական տարածքների նկատմամբ: Համեմատություն է կատարվում նաև չինական Հան կայսրության հետ, որը վերածնվեց որպես Մեծ միություն, մինչդեռ Միջերկրական աշխարհը մնաց քաղաքապես տարանջատված:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ward-Perkins, 2007, էջ` 1
  2. e.g. Why Nations Fail. Acemoglu D and Robinson JA. Profile Books (Random House Inc.) 2012. ISBN 978-1-84668-429-6. pp. 166–175
  3. Alexander Demandt: 210 Theories, quoting A. Demandt, Der Fall Roms (1984) 695.
  4. Galinsky, 1992, էջեր` 53–73