Միհրդատյան երկրորդ պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միհրդատյան երկրորդ պատերազմ
Մասն էՄիհրդատյան պատերազմներ
ՎայրԱնատոլիա
Հակառակորդներ
Հռոմեական
հանրապետություն
Պոնտոսի թագավորություն
Հրամանատարներ
Միհրդատ Զ ԵվպատորԼուցիոս Լիցինիուս Մուրենա
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Միհրդատյան երկրորդ պատերազմ (մ.թ.ա․ 83–81), որը մեկն է երեք պատերազմներից, տեղի է ունեցել Հռոմեական հանրապետության և Պոնտոսի միջև։ Այս պատերազմում կռվել են Միհրդատ VI-ը և Հռոմեական հանրապետության գեներալ Լուցիոս Լիցինիուս Մուրենան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միհրդատյան առաջին պատերազմի ավարտին Լուցիոս Կոռնելիուս Սուլան հապճեպ պայմանագիր է կնքում Միհրդատի հետ, քանի որ նա ստիպված էր վերադառնալ Հռոմ իր քաղաքական թշնամիների հետ առնչվելու համար։ Խաղաղության պայմանագիրը թույլ է տալիս Միհրդատին պահպանել իր պոնտական թագավորության վերահսկողությունը, բայց նա ստիպված էր հրաժարվել Փոքր Ասիայի հանդեպ ունեցած պահանջներից և հարգել նախապատերազմյան սահմանները։ Մուրենան, որպես Սուլայի պատվիրակ, Ասիայումէր որպես երկու լեգիոնների հրամանատար, որոնք նախկինում գտնվել էին Գայոս Ֆլավիոս Ֆիմբրիայի հրամանատարության ներքո։ Այս պատերազմի մասին Ապպիանոսի (Միհրդատյան պատերազմներ), աշխատությունից կարող ենք եզրակացնել, որ նա ղեկավարում էր Ֆրիգիան, որը մ.թ.ա 188 թվականին միացվել էր Ատտալիդների թագավորությանը և հավանաբար Կապադովկիան, որը Հռոմի դաշնակիցն էր։

Ապպիանոսը գրել է, որ Մուրենան անցնում է Կապադովկիայով և հարձակվում Միհրդատին պատկանող Կոմանա քաղաքի վրա, քանի որ նա կասկածում էր, որ վերջինս պատրաստվում է պատերազմել հռոմեացիներ դեմ։ Միհրդատը զինում է նավատորմը և բանակ հավաքում կոլխիդների և Կիմմերյան Բոսֆորի շրջակայքում ապրող ցեղերի ապստամբությունը ճնշելու համար։ Այս նախապատրաստությունների մասշտաբը և այն փաստը, որ Միհրդատը Կապադովկիան չի վերադարձնում նրանց թագավոր Արիոբորզանես Առաջինին, ով Հռոմի դաշնակիցն էր, նման տպավորություն է ստեղծում։ Խաղաղության պայմանագրի վրա հենվելով՝ Միհրդատը դեսպաններ է ուղարկում։ Մուրենան պատասխանում է, որ ինքը ոչ մի պայմանագիր չէր տեսել, քանի որ Սուլան Հունաստան վերադառնալուց առաջ չէր արձանագրել այն։ Հետո նա սկսում է թալանել ու ձմեռն անցկացնելու համար վերադառնում է Կապադովկիա։ Իր բողոքն արտահայտելու համար Միհրդատը դեսպաններ է ուղարկում Հռոմ։ Մ.թ.ա. 82 թվականին Մուրենան 400 գյուղ է գրավում, որոնք պատկանում էին Միհրդատին, բայց Միհրդատը չէր փորձում դիմակայել՝ նախընտրելով սպասել դեսպանների վերադարձին:Մուրենան՝ ավարով բեռնված, վերադառնում է Ֆրիգիա և Գալաթիա։ Նրա հետ կապվում է սենատի դեսպանը, որը նրան տեղեկացնում է, որ սենատը հրամայել է Միհրդատին հանգիստ թողնել, քանի որ վերջինիս չէր խախտել պայմանագիրը։ Այնուամենայնիվ նա հրաման չէր բերել և նրան տեսել էին Մուրենայի հետ խոսելիս[1]։

Մուրենան ներխուժում է Միհրդատի տարածք։ Վերջինս կարծում էր, որ դա արվել է Հռոմի հրամանով և իր հրամանատար Գորդիանոսին ուղարկում է հռոմեական գյուղերին պատասխան հարված հասցնելու:Գորդիանոսը մեծ քանակի կենդանիներ և ունեցվածք հափշտակելով՝ դուրս է գալիս Մուրենայի դեմ։ Երբ Միհրդատը հասնում է, դաժան ճակատամարտ է տեղի ունենում, որտեղ Մուրենան պարտություն է կրում։ Մուրենան փախչում է Ֆրիգիա՝ հետապնդվելով թշնամու կողմից։ Արդյունքում Փոքր Ասիայի մի շարք պետություններ, որոնք Հռոմի աջակիցներն էին, անցնում են հակառակորդի կողմը:Միհրդատը Կապադովկիայից վտարում է հռոմեական կայազորը։ Սուլան հավանություն չի տալիս Միհրդատի դեմ մղվող պատերազմին, քանի որ նա չէր խախտել խաղաղության պայմանագիրը։ Գաբինիուսին ուղարկում են Մուրենայի մոտ, որպեսզի տեղեկացնի, որ Միհրդատի դեմ չպատերազմելու հրամանին ավելի լուրջ վերաբերվի։ Այնուհետև Գաբինիուսը հաշտեցնելու նպատակով խորհրդակցություն է կազմակերպում Միհրդատի և Արիոբորազնես Առաջինի հետ:Միհրդատը իր չորսամյա դստերը նշանակում է Արիոբորզանեսի հետ և սահմանում, որ Արիոբորզանեսը պետք է պահեր Կապադովկիայի այն հատվածը, որն այդ ժամանակ իրեն էր պատկանում, ինչպես նաև ստանար նաև մյուս հատվածը[2]։ Մուրենային հետ են կանչում Հռոմ[3]։

Մենոնը գրել է, երբ Միհրդատը իր դեսպաններին ուղարկում է Մուրենայի մոտ, նա անտեսում է նրանց, քանի որ նրանք հիմնականում հույն փիլիսոփաներ էին, որոնք արհամարանքով էին խոսում Միհրդատի մասին։ Նա Արիոբորզանեսին նշանակում է Կապադովկիայի թագավոր և Պոնտոսի հետ սահմանի մոտ հիմնում է Լիցինիա քաղաքը։ Այդ ընթացքում Միհրդատը և Մուրենան միություն առաջարկելու նպատակով դեսպաններ են ուղարկում հերակլեացիների մոտ։ Նրանք պատասխանում են, որ դժվար թե կարողանան պաշտպանվել և չեն կարող օգնել ուրիշներին։ Մուրենայի խորհրդականներից ոմանք ասում էին, որ նա պետք է հարձակվեր Սինոպի վրա, այնուհետև երթով շարժվեր Պոնտոսի մայրաքաղաք։ Եթե նա գրավեր այն, հնարավոր կլիներ նաև մյուս քաղաքները։ Միհրդատը մեծ ուժերով պաշտպանում է Սինոպը և պատրաստվում պատերազմի։ Սկզբում նա ուներ առավելություն, բայց հետո ճակատամարտը հավասարվում է։ Դա բթացնում է երկու կողմերի՝ պատերազմի հանդեպ ունեցած ախորժակը։ Միհրդատը գնում է արևելք, իսկ Մուրենան վերադառնում է Ասիա[4]։

Այս պատերազմին հաջորդում է Միհրդատյան Երրորդ պատերազմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Appian, The Mithridatic Wars, 64–65
  2. Appian, The Mithridatic Wars, 65–66
  3. Cicero, On Pompey's Command, 8
  4. Memnon, History of Heracleia, 26

Հնագույն աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

post-Hadrian annalist survives in retrieved fragments, from books XXVI, XXVIII, XXXIII, XXXV and XXXVI of his history, in 5th century uncials of African origin at the bottom of a ter scriptus manuscript palimpsest: see L. D. Reynolds (ed.) Texts and Transmission: A Survey of the Latin Classics (Oxford, 1983).

– ed. Michael Flemisch Grani Liciniani quae supersunt (G.B. Teubner, Stuttgart, 1904; reprint 1967)

– ed. N. Crinti (Leipzig, 1981)

  • Memnon of Herakleia Pontike epitome

9th century epitome in the ΒΙΒΛΙΟΘΗΚΗ of Photius of Byzantium (codex 224)

– René Henry (ed.), Photius Bibliothèque Tome IV: Codices 223–229 (Association Guillaume Budé, Paris, 1965), pp. 48–99: Greek text with French translation

– K. Müller (ed.) FHG III, 525: Greek text with Latin translation

– F. Jacoby (ed.) FGrH no.434: Greek text, detailed commentary in German

  • Phlegon of Tralles fragmenta

– K. Müller (ed) FHG III, 602ff.

– F. Jacoby (ed.) FGrH no.257

– English translations and commentary by William Hansen, Phlegon of Tralles' Book of Marvels, University of Exeter Press, 1996

Ժամանակակից գործերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Abbreviations

RE = Real-Encyclopädie der klassischen Altertumswissenschaft, eds. Pauly, Wissowa, Kroll

Major studies
  • Gelzer, M., "L. Licinius Lucullus cos.74", RE vol.XIII (1926), s. v. Licinius no.104, colls.376–414.
  • Van Ooteghem, J., Lucius Licinius Lucullus, Brussels, 1959
  • Keaveney, A., Lucullus. A Life., London/New York, Routledge, 1992; 0-415-03219-9.
Shorter articles and summaries
  • Scardigli, B., "Sertorio: Problemi cronologici", Athenaeum 49 (1971), 229–270
  • Glew, Dennis G., "Between the Wars: Mithridates Eupator and Rome, 85–73 B.C.", Chiron 11 (1981), 109-130

Հետագա ընթերցման համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Burcu Erciyas, Deniz. 2005. Wealth, aristocracy and royal propaganda under the Hellenistic kingdom of the Mithridatids in the central Black Sea region of Turkey. Leiden: Brill.
  • Gabrielsen, Vincent, and John Lund, eds. 2007. The Black Sea in Antiquity: Regional and interregional economic exchanges. Aarhus, Denmark: Aarhus University Press.
  • McGing, Brian C. 1986. The foreign policy of Mithridates VI Eupator king of Pontos. Leiden: Brill.
  • Sherwin-White, Adrian N. 1984. Roman foreign policy in the East 168 B.C. to A.D. 1. London: Duckworth.
  • Sullivan, Richard D. 1990. Near Eastern royalty and Rome: 100–30 B.C. Toronto: University of Toronto Press.