Սինոպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սինոպ
թուրքերեն՝ Sinop
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն57 404 մարդ (2022)[1]
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ57000
Ավտոմոբիլային կոդ57
Պաշտոնական կայքsinop.bel.tr(թուրքերեն)
Սինոպ (Թուրքիա)##
Սինոպ (Թուրքիա)

Սինոպ (հունարեն՝ Σινώπη), պատմականորեն հայտնի է Սինոպի անունով, քաղաք Ինջե Բուրունի (Ինջե հրվանդան) նեղուցի վրա՝ Սինոպի հրվանդանի մոտակայքում, որը գտնվում է Սև ծովի թուրքական հատվածի ամենահյուսիսային մասում՝ պատմական Պաֆլագոնիա շրջանում։ Քաղաքը Սինոպ նահանգի կենտրոնն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինոպի Արդարադատության պալատը
Սինոպի ուսուցինչների բնակավայրը

Շուրջ 2500 տարվա ընթացքում Սինոպը տարբեր ժամանակներում բնակեցվել է կոլխիդացիների, հույների (մ․թ․ա․ 7-րդ, 5-րդ դարի վերջին և 4-3 դարերում), մ․թ․ա․ 1-ին դարում հռոմեացիների և 12-րդ դարի սկզբներին թյուրքական ցեղերի կողմից։ 19-20-րդ դարերում քաղաքում բնակություն են հաստատել մուհաջիրները, ովքեր գաղթել էին Բալկաններից և Կովկասից[2]։

Սև ծովի հարավային ափի երկայնքով Խեթական թագավորության բնակեցման մասին վկայությունները մնում են անհայտ։ 1940-1950-ական թվականներին հետազոտողները քննարկում էին, թե արդյոք «Մեծ ծովը», որը հիշատակվում է Բողազքյոյի մակագրված սալիկներում նկարագրված Կիցուվատնա ցեղի և խեթերի միջև ընթացող պատերազմում, Սև ծովն է, թե ոչ։ Ալբրեխտ Գյոտցեն պնդել է, որ խեթերը երբեք չեն հասել Սև ծովի հյուսիսային ափեր, փոխարենը գծել է Խեթական թագավորության ամենահյուսիսային սահմանը Պոնտական լեռներից հարավ։ Դ․ Ս․ Հոգարթը նույնպես եզրակացրել է, որ խեթերի հյուսիսային սահմանը երբեք չի հասել ափին։ Այս սահմանը որոշելիս Հոգարթը հիմնվել է խեթական հուշարձանների տեղաբաշխման վրա։ Ենթադրվում է, որ Սինոպում հայտնաբերված որոշ օբյեկտներ ունեն խեթական ծագում[3]։

Սինոպի հունական գաղութը ստեղծվել է Միլեթոսից եկած իոնացիների կողմից[4]։ Սինոպը թողարկել է իր դրամները, ստեղծել գաղութներ և իր անունը տվել սինոպիա կոչվում կարմիր հողային պիգմենտին, որն արդյունահանվել է Կապադովկիայում և օգտագործվել ամբողջ հին աշխարհում[5]։ Որոշ գիտնականների կարծիքով Սինոպի հունական գաղութացումը տեղի է ունեցել մ․թ․ա․ 7-րդ դարում, մինչդեռ որոշ այլ գիտնականներ առաջարկել են ավելի վաղ շրջան՝ մ․թ․ա․ 8-րդ դարը։ Թեև կան գրավոր ապացույցներ, որոնք հաստատում են ավելի վաղ բնակեցումը, հայտնաբերվել են հնագիտական ապացույցներ Սև ծովի տարածաշրջանում հույների բնակեցման մասին՝ սկսած 7-րդ դարի վերջից[6][7]։

Սինոպը ռազմավարական դիրք էր զբաղեցնում այն առևտրային ուղիների միջև, որոնք զարգանում էին Սև ծովի հարավային ափին, սակայն մինչև մ․թ․ա․ 4-րդ դարը համեմատաբար մեկուսացած է մնացել մյուս ներցամաքային համայնքներից[2][8]։ Առասպելաբանական ավանդույթներում Կոլխիդայի և Սինոպի միջև վաղ կապերի մասին գրավոր վկայություններ կան։ Ստրաբոնի գրվածքները Սինոպի լեգենդար հիմնադիր Ավտոլիկոսին կապում են Յասոնի և Արգոնավորդների հետ։ Պոլիբիոսը նկարագրում է Սինոպը՝ որպես «Ֆազիս տանող ճանապարհին» գտնվող քաղաք[9]։ Պարսից Աքեմենյան կայսրության մ․թ․ա․ 4-րդ դարի հյուսիսային արշավանքի արդյունքում Սինոպը կորցրել է վերահսկողությունը իր արևելյան գաղութների նկատմամբ, այդ թվում նաև Տրապիզոնի։ Մ․թ․ա․ 375 թվականին սատրապ Դամատեսը կարճ ժամանակով գրավել է քաղաքը[10][11]։ Հնագիտական ապացույցներ կան Սինոպ նավահանգստային քաղաքի և շրջակա ցամաքային տարածքների միջև տնտեսական ակտիվության աճի մասին մ․թ․ա․ 4-1-ին դարերում։ Սինոպը, ըստ երևույթին, պահպանել է իր անկախությունը Ալեքսանդր Մակեդոնացու տիրապետությունից և Հռոդոսի օգնությամբ հետ է մղել Միթրիդատ II Պոնտացու գլխավորած հարձակումը մ.թ.ա. 220 թվականին։ Ի վերջո մ․թ․ա․ 183 թվականին Սինոպն ընկել է Փառնակես I-ի իշխանության տակ, որից հետո դարձել է Պոնտոսի թագավորության մայրաքաղաքը[2][11]։

Սինոպը հույն հայտնի փիլիսոփա Դիոգենեսի ծննդավայրն է:

Մ․թ․ա․ 70 թվականին հռոմեացի գեներալ Լուկուլլոսը գրավել է Սինոպը, իսկ Հուլիոս Կեսարը մ․թ․ա․ 47 թվականին հռոմեական գաղութ է ստեղծել այնտեղ՝ Ջուլիա Ֆելիքսի գաղութը։ Միհրդատ Եվպատորը ծնվել և թաղվել է Սինոպում, այն նաև Դիոգենեսի, պոետ  և նոր Ատտիկյան կատակերգության դերասան Դիֆիլոսի, պատմաբան Բաթոնի, 2-րդ դարի քրիստոնյա հերետիկոս Մարկիոնիի ծննդավայրն է։

395 թվականին Հռոմեական կայսրության բաժանումից հետո Սինոպը մնացել է Արևելյան Հռոմեական կամ Բյուզանդական կայսրության կազմում։ Նրա պատմությունը վաղ բյուզանդական ժամանակաշրջանում անորոշ է, բացառությամբ առանձին դեպքերի։ Այն օգտագործվել է Հուստինիանոս II-ի կողմից՝ որպես հենակետ Խերսոնես Տավրիկյան քաղաքի հետախուզման համար, մասնակցել է 793 թվականին Արմենիակոնի ապստամբությանը, եղել է այն վայրը, որտեղ 838 թվականին Թեոֆոբոսը հռչակվել է որպես կայսր խուրամյան իր զորքերի կողմից և 858 թվականին ենթարկվել է արաբների կողմից իր միակ հարձակմանը[12]։

1801 թվականին սելջուկ-թյուրքերը գրավել են քաղաքը, որտեղ նրանք գտել են բավականին հարստություն, սակայն շուտով Ալեքսիոս I Կոմնենոս կայսեր կողմից Սինոպը շուտով վերականգնվել է՝ բարգավաճելով Կոմնենոսների տիրապետության ներքո[12]։ 1204 թվականին Խաչակրաց 4-րդ արշավանքի ժամանակ Կ․Պոլսի գրավումից հետո Սինոպը գրավել է Դավիթ Կոմնենոսը Տրապիզոնի կայսրության համար մինչև Իկոնիայի սուլթանության սելջուկ-թյուրքերը 1214 թվականին հաջողությամբ գրավել են Սինոպը[12][13]։ 1254 թվականին քաղաքը կարճ ժամանակով վերադարձվել է Տրապիզոնի կայսրությանը, սակայն 1265 թվականին կրկին և վերջնականապես հայտնվել է թուրքական վերահսկողության տակ[12]։

1265 թվականից հետո Սինոպը երկու իրար հաջորդած անկախ էմիրությունների կազմում է եղել, որոնք ընկել են սելջուկների տիրապետության տակ՝ Փերվանե և Ջանդարիդներ։ Օսմանյան սուլթան Մեհմեդ 2-րդը Տրապիզոն կատարած իր արշավի ժամանակ ահաբեկել է Սինոպի էմիր Իսմայիլին և ստիպել նրան 1461 թվականի հունիսի վերջին առանց կռվի քաղաքը հանձնել սուլթանին։ Էմիրն աքսորվել է Ֆիլիպոպոլիս (ներկայիս ՊլովդիվԹրակիայի հյուսիս[14]։

Իբն Բատուտան այցելել է քաղաք և այստեղ մնացել մոտ 40 օր։ Նա նշել է, որ այն «հոյակապ քաղաք, որը համատեղում է ամրությունը գեղեցկության հետ»[15]։

1614 թվականին Սինոպը Զապորոժյան կազակների կողմից թիրախավորվել է և մեծապես թալանվել և այրվել է մի իրադարձության ժամանակ, որը ցնցել է օսմանյան ժամանակակիցներին[16]։

1853 թվականի նոյեմբերին Ղրիմի պատերազմի ժամանակ՝ Սինոպի ճակատամարտի ընթացքում, ռուսները, ծովակալ Նախիմովի հրամանատարությամբ, Սինոպում ոչնչացրել են օսմանյան ֆրեգատային էսկադրիլիան, որի հետևանքով էլ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ են հայտարարել Ռուսաստանի դեմ։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Սինոպը Օսմանյան կայսրության Կաստամոնու վիլայեթի մի մասն է եղել։

1920 թվականի դրությամբ Սինոպը նկարագրվում է որպես հիմնականում հույներով բնակեցված քաղաք, որի բնակչությունը կազմել է 8000 հոգի։ Այն նաև համարվել է այդ ժամանակի «ամենաապահով» նավահանգիստը «Բոսֆորի և Բաթումիի միջև»։ Այս ժամանակաշրջանում քաղաքն արտահանել է ցորեն, ծխախոտ, սերմեր, փայտանյութ և կաշի, իսկ ներմուծել է ածուխ և շինանյութ[17]։

Սառը պատերազմի ժամանակ Սինոպում տեղակայված է եղել ԱՄՆ ռազմաբազա և ռադար, որը կարևոր էր պատերազմի ժամանակաշրջանում հետախուզության համար։ Բազան փակվել է 1992 թվականին։

Հետախույզ Ռոբերտ Բալարդը Սև ծովում՝ Սինոպից հյուսիս-արևմուտք, հայտնաբերել է հինավուրց խորտակված նավ, որը ցուցադրվել է National Geographic-ում։

Դրամագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքեմենյան սատրապ Աբրոկոմասի մետաղադրամը, Սինոպ՝ Պաֆլագոնիա, մ.թ.ա 400-385:
Դիոգենեսի արձանը Սինոպում:

Սինոպում, Հիստրիայում և Օլվիայում հայտնաբերվել են հունական մետաղադրամներ, որոնց վրա պատկերված են եղել իր ճանկերում դելֆին կամ ծովային կենդանի բռնած արծիվ։ Գտնվելով համապատասխանաբար ժամանակակից Թուրքիայում, Ռումինիայում և Ուկրաինայում՝ այս երեքն էլ եղել են Միլեթոսի գաղութները։ Մետաղադրամները թողարկվել են մ.թ.ա. մոտ 450 և 325 թվականներին[18]։ «Սինոպյան տիպի» մետաղադրամները շարունակել են թողարկել Աքեմենյանների տիրապետության տակ գտնվող պարսիկները մ.թ.ա. 4-րդ դարում։ Նման մետաղադրամների առնվազն երկու պարսկական թողարկողներ որոշ մանրամասնորեն ուսումնասիրվել են՝ սատրապ Դատամեսը Կապադովկիայում և Արիարաթեսը[19]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինոպը գտնվում է Սև ծովի ամենանեղ հատվածի հրվանդանի վրա։ Այն ունի երկու նավահանգիստ և գտնվում է Սև ծովի հարավային ափին՝ Ղրիմ տանող ամենակարճ ճանապարհին։ Մոտակայքում գտնվող լեռնային տեղանքը կանաչապատ է և հայտնի է իր փայտանյութով[2][11]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինոպն ունի խոնավ մերձարևադարձային կլիմա (Կյոպպենի կլիմաների դասակարգում

Սինոպն ունի տաք ամառներ, միջին ջերմաստիճանը 26 °C, այն շատ հազվադեպ է անցնում 30 °C-ը։ Ձմեռները ցուրտ են և խոնավ, փետրվար ամսվա միջին ջերմաստիճանը 7 °C-ից քիչ ցածր է։ Դեկտեմբերից մարտ ժամանակ առ ժամանակ ձյուն է տեղում՝ երբեմն տևելով մեկ-երկու շաբաթ:

Սինոպ, Թուրքիայի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 22.8
(73)
25.0
(77)
29.3
(84.7)
32.0
(89.6)
33.6
(92.5)
33.2
(91.8)
34.5
(94.1)
39.3
(102.7)
34.0
(93.2)
34.0
(93.2)
27.9
(82.2)
27.3
(81.1)
39.3
(102.7)
Միջին բարձր °C (°F) 9.7
(49.5)
9.8
(49.6)
11.3
(52.3)
14.5
(58.1)
19.0
(66.2)
24.0
(75.2)
26.8
(80.2)
27.6
(81.7)
24.1
(75.4)
19.9
(67.8)
15.6
(60.1)
12.0
(53.6)
17.9
(64.2)
Միջին օրական °C (°F) 7.1
(44.8)
6.8
(44.2)
8.1
(46.6)
11.0
(51.8)
15.5
(59.9)
20.5
(68.9)
23.6
(74.5)
24.3
(75.7)
20.8
(69.4)
16.9
(62.4)
12.6
(54.7)
9.2
(48.6)
14.7
(58.5)
Միջին ցածր °C (°F) 4.9
(40.8)
4.4
(39.9)
5.6
(42.1)
8.4
(47.1)
12.7
(54.9)
17.6
(63.7)
20.6
(69.1)
21.4
(70.5)
18.1
(64.6)
14.4
(57.9)
10.0
(50)
6.9
(44.4)
12.1
(53.8)
Ռեկորդային ցածր °C (°F) −6.2
(20.8)
−7.5
(18.5)
−8.4
(16.9)
−0.4
(31.3)
−0.7
(30.7)
8.8
(47.8)
13.5
(56.3)
13.2
(55.8)
6.5
(43.7)
0.7
(33.3)
−1.2
(29.8)
−4.1
(24.6)
−8.4
(16.9)
Տեղումներ մմ (դյույմ) 73.4
(2.89)
54.4
(2.142)
60.1
(2.366)
37.3
(1.469)
34.5
(1.358)
39.1
(1.539)
35.5
(1.398)
37.2
(1.465)
74.6
(2.937)
94.4
(3.717)
82.9
(3.264)
104.4
(4.11)
727.8
(28.654)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 15.80 13.00 13.77 11.37 10.17 8.47 5.83 6.30 10.10 12.73 12.17 16.13 135.8
% խոնավություն 68 68 73 75 76 74 74 67 71 71 68 68 71.1
Միջին ամսական արևային ժամ 62.0 76.3 117.8 159.0 186.0 234.0 269.7 248.0 183.0 124.0 87.0 58.9 1805,7
Միջին օրական արևային ժամ 2.0 2.7 3.8 5.3 6.0 7.8 8.7 8.0 6.1 4.0 2.9 1.9 4.9
Աղբյուր #1: Turkish State Meteorological Service[20]
Աղբյուր #2: Weatherbase[21]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինոպի տեսարանը վերևից

1920 թվականի դրությամբ Սինոպն արտադրում էր ասեղնագործված բամբակյա կտոր։ Քաղաքը հայտնի է եղել նաև նավաշինությամբ։ Սինոպում արտադրված նավերը բրիտանացի դիտորդի կողմից նկարագրվել են որպես «պարզունակ դիզայնով, բայց լավ մշակված»[22]։

Սինոպում նախատեսվում է կառուցել Սինոպի ատոմակայանը՝ 15.8 միլիարդ դոլար արժողությամբ ատոմակայան, որ կառուցման համար ներդրումներ են կատարել Elektrik Üretim, Engie, Mitsubishi Heavy Industries և Itochu ընկերությունները։ Ատոմակայանը բաղկացած է լինելու չորս ռեակտորից, որոնց շինարարությունը պետք է սկսվեր 2017 թվականին և ավարտվեր 2028 թվականին[23]։

Մշակութային և այլ տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինոպի ամրոցի հյուսիսային պատերը
Ալա ադ-Դին մզկիթ

Սինոպում այցելուների համար տեսարժան վայրերից են[24][25]՝

Փաշա ամրոց (թուրքերեն՝ Paşa Tabyası), կիսալուսնաձև առափնյա բաստիոն, կիսաշրջանաձև ամրություններով, գտնվում է Սինոպի թերկաղզու հարավ-արևելքում։ Այն կառուցվել է Ղրիմի պատերազմի (1853–1856) ժամանակ Սև ծովից եկող հարձակումներից քաղաքը պաշտպանելու նպատակով։ Այն ունի ռազմական մարտկոց՝ տասնմեկ թնդանոթներից, զինանոց և նկուղ։

Պատմական ջրանցք (թուրքերեն՝ Tarihi Su Kanalı), հնագույն ստորգետնյա ջրանցք, որը գտնվում է Սյուլյուքլյու լճում (բառացիորեն՝ Տզրուկների լիճ)։ Ժայռի մեջ փորված լինելով՝ այն ունի 230 մ երկարություն։

Բալաթլար եկեղեցի (թուրքերեն՝ Balatlar Kilisesi), Բյուզանդական կայսրության ժանանակաշրջանի ավերված եկեղեցի։ Այն մասամբ պահպանվել է, միայն մատուռի կամարն է անվնաս վիճակում, իսկ եկեղեցու մյուս հատվածներն այլևս տանիք չունեն։ Մատուռի առաստաղի և նավի պատերի ֆրեսկոները դեռևս պահպանվել են[26]։

Սերապեումը ավերված տաճար է՝ նվիրված հելլենիստական-հին եգիպտական աստվածություն Սերապիսին։ Այն գտնվում է Սինոպի հնագիտական թանգարանի բակի հարավարևմտյան անկյունում[27]։

Ալա ադ-Դին մզկիթը 13-րդ դարի սելջուկյան ճարտարապետությամբ մզկիթ է՝ անվանակոչված սուլթան Ալա ադ-Դին Քեյքուբադ I-ի (1188–1237) անունով[28]։

Փերվանե մեդրեսեն իսլամական կրոնական դպրոց է եղել, որը փակվել է հանրապետության հռչակումից հետո։ 13-րդ դարի շինությունը 1932 թվականից ի վեր օգտագործվել է որպես հնագիտական արտեֆակտների և ազգագրական իրերի պահեստ, իսկ 1941-1970 թվականների ընթացքում ծառայել է որպես թանգարան։ Այնտեղ այժմ հուշանվերների խանութներ կան[28]։

Սինոպի ամրոցը (թուրքերեն՝ Sinop Kalesi) ամրություն է, որը շրջապատում է թերակղզին և Սինոպի նեղուցը։ Այն սկզբնապես կառուցվել է մ․թ․ա․ 8-րդ դարում Միլեթոսից գաղթածների կողմից։ Ամրոցը վերականգնվել և ընդլայնվել է՝ հասնելով իր ներկայիս չափերին, Պոնտոսի թագավոր Միթրիդատ IV-ի օրոք՝ մ.թ.ա. 2-րդ դարում այն բանից հետո, երբ մ․թ․ա․ 7-րդ դարում ավերվել է կիմերների կողմից։ Ամրոցի որոշ մասեր, մասնավորապես հյուսիսային պատերը, ավերված են[29]։

Սինոպի ամրոցի բանտը (թուրքերեն՝ Sinop Tarihi Cezaevi) Սինոպի ամրոցի ներսում գտնվող պետական բանտ է, որն այլևս չի գործում։ Այն գործել է 1887-1997 թվականներին, հայտնի է եղել այն պատճառով, որ նկարգարվել է հայտնի հեղինակների բազմաթիվ ստեղծագործություններում, ովքեր քաղաքական պատճառներով բանտարկյալներ են եղել այնտեղ։ Այն նաև դարձել է բազմաթիվ ֆիլմերի և հեռուստասերիալների նկարահանության վայր։ Այժմ այն բանտ-թանգարան է[30]։

Սինոպի հնագիտական թանգարանը (թուրքերեն՝ Sinop Arkeoloji Müzesi) ստեղծվել է 1941 թվականին, որում ցուցադրվում են արտեֆակտներ վաղ բրոնզի դարից և հելլենիստական, հռոմեական, բյուզանդական, սելջուկյան և օսմանյան ժամանակաշրջաններից[31]։

Սինոպի ազգագրական թանգարանը (թուրքերեն՝ Sinop Etnografya Müzesi) տարածաշրջանի մշակութային պատմությունը ներկայացնող ազգագրական ցուցանմուշների թանգարան է։ Այն տեղեկայված է 18-րդ դարի մի մեծ առանձնատանը[32]։

Դիոգենեսի արձանը (թուրքերեն՝ Diyojen Heykeli) հին հույն փիլիսոփա Դիոգենես Սինոպացուն (ծնվել է մ․թ․ա․ 412 թվականին Սինոպում) նվիրված արձան է[33]։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական
  • Ակվիլա Սինոպացի (2-րդ դար), Աստվածաշնչի թարգմանիչ
  • Դիոգենես Սինոպացի (մ.թ.ա. 412 կամ 404–323), փիլիսոփա
  • Դիֆիլուս (մ.թ.ա.4-րդ դար), դրամատուրգ
  • Գազի Չելեբի (14-րդ դար), նավատորմի հրամանատար
  • Ջանդար բեյության Իսֆենդիյար բեյ
  • Մարկիոն Սինոպացի (մոտ 85–160), հերետիկոս
  • Միհրդատ Եվպատոր (մ.թ.ա. 134–63), Պոնտոսի թագավոր
  • Փոկաս՝ Սինոպի եպիսկոպոս (մահացել է 117 թվականին)
  • Սուրբ Փոկաս (մոտ 300 թվական)
  • Սուրբ Հելեն Սինոպացի (18-րդ դար)
  • Սեիդի Ալի Ռեիս, օսմանյան ծովկալ, գրող և գիտնական, ծնվել է մի ընտանիքում, որը ծագումով Սինոպից էր
Ժամանակակից
  • Ռըզա Նուր (1879–1942), քաղաքական գործիչ
  • Ահմեթ Մուհիփ Դըրանաս (1909–1980), պոետ
  • Նեջմեթթին Էրբաքան (1926–2011), նակին վարչապետ
  • Կ.Պոլսի պատրիարք Մաքսիմուս V (1897–1972), Կոստանդնուպոլսի էկումենիկ պատրիարք
  • Օսման Փամուքօղլու (1947–), քաղաքական գործիչ
  • Մեթին Թուղլու (1984–), ֆուտբոլիստ
  • Հաքան Ունսալ (1973–), ֆուտբոլիստ
  • Սինան Ուզուն (1990–), ֆուտբոլիստ
  • Գյոքչե Աքյըլդըզ (1992-), դերասան
  • Այչա Այշին Թուրան (1992-) դերասան

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինոպն իր անունը տվել է Յուպիտերի ամենահեռավոր արբանյակին։ Մարսի մի խառնարան ևս կոչվում է Սինոպի անունով։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինպոն ունի տասը քույր քաղաք՝

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://biruni.tuik.gov.tr/medas/?kn=95&locale=en
  2. 2,0 2,1 2,2 2,3 Doonan, Owen P. (2004). «Colonizing the Lands of Sinop». Sinop Landscapes: Exploring Connection in a Black Sea Hinterland. University of Pennsylvania Press, University of Pennsylvania Museum of Archaeology and Anthropology. էջեր 69–92. ISBN 9781931707657. JSTOR j.ctt3fj358.11.
  3. M. I. Maksimova (1951). «Hittites in the Black Sea Region». Journal of Near Eastern Studies. 10 (2): 74–81. doi:10.1086/371024. JSTOR 542257. S2CID 162233229.
  4. See Strabo XII.iii.1 1; Diodorus Siculus, Historical Library 14.31.2; Pseudo-Scymnus 995-96; Eusebius, Chronographia 631/30 BCE; See also Doonan, Sinop Landscapes p. 71 for details of archaeological research
  5. Thompson, Daniel V. (1956). The Materials and Techniques of Medieval Painting. New York: Dover Publications. ISBN 0-486-20327-1.
  6. Gorman, Vanessa B. (2001). Miletos, the Ornament of Ionia: A History of the City to 400 B.C.E. University of Michigan Press. էջեր 63–66. ISBN 978-0-472-11199-2.
  7. Drews, Robert (1976). «The earliest Greek settlements on the Black Sea». The Journal of Hellenic Studies. 96: 18–31. doi:10.2307/631221. JSTOR 631221.
  8. Tezgör, Dominique Kassab (2011 թ․ հոկտեմբերի 6). Sinope, The Results of Fifteen Years of Research. Proceedings of the International Symposium, 7-9 May 2009: Sinope, Un état de la question après quinze ans de travaux. Actes du Symposium International, 7-9 May 2009. BRILL. ISBN 978-90-04-22388-2.
  9. A. KAKHIDZE; I. IASHVILI; M. VICKERS (2001). «Silver Coins of Black Sea Coastal Cities from the Fifth Century BC Necropolis at Pichvnari». The Numismatic Chronicle. 16: 282–287. JSTOR 42668025.
  10. See Polynaeus, Strategematon VII.21
  11. 11,0 11,1 11,2 Broughton, Thomas Robert Shannon; Mitchell, Stephen (2005). «Sinope». The Oxford Classical Dictionary. Oxford University Press. ISBN 978-0-19-860641-3. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Foss, Clive (1991). «Sinope». In Kazhdan, Alexander (ed.). The Oxford Dictionary of Byzantium. Oxford and New York: Oxford University Press. էջ 1904. ISBN 978-0-19-504652-6.
  13. Vasiliev, V. V. (1936). «The Foundation of the Empire of Trebizond (1204-1222)». Speculum. 11 (1): 26–29. doi:10.2307/2846872. JSTOR 2846872. S2CID 162791512.
  14. Runciman, Steven (1969). The Fall of Constantinople. London: Cambridge. էջ 174.
  15. Battutah, Ibn (2002). The Travels of Ibn Battutah. London: Picador. էջ 118. ISBN 9780330418799.
  16. Ostapchuk, Victor (2001). «The Human Landscape of the Ottoman Black Sea in the Face of the Cossack Naval Raids». Oriente Moderno. 20: 44–7.
  17. Prothero, G. W. (1920). Anatolia. London: H.M. Stationery Office.
  18. J.G.F. HIND (2007). «City Heads/Personifications and Omens from Zeus (the Coins of Sinope, Istria and Olbia in the V-IV Centuries BC)». The Numismatic Chronicle. 16: 9–22. JSTOR 42666926.
  19. Cynthia M. Harrison (1982). «Persian Names on Coins of Northern Anatolia». Journal of Near Eastern Studies. 41 (3): 181–194. doi:10.1086/372949. JSTOR 544997. S2CID 162353204.
  20. «Resmi İstatistikler: İllerimize Ait Mevism Normalleri (1991–2020)» (թուրքերեն). Turkish State Meteorological Service. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  21. «Sinop, Turkey Travel Weather Averages (Weatherbase)».
  22. Prothero, G. W. (1920). Anatolia. London: H.M. Stationery Office. էջ 112.
  23. «2 Japanese companies aim to fund 30% of Turkish nuclear project». Nikkei Asian Review. Nikkei. 2015 թ․ հունիսի 8. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  24. «Sinop». karalahana.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին.
  25. «About Sinop». karalahana.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին.
  26. «Gezilecek Yerler» (թուրքերեն). Sinop Arkeoloji Müzesi. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  27. «Sinop Tarihi Cezaevi» (թուրքերեն). Kültür ve Turizm Bakanlığı – Müze. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  28. 28,0 28,1 «Camiler ve Medreseler» (թուրքերեն). Sinop Valiliği - İl Kültür ve Turizm Müdürlüğü. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  29. «Kaleler» (թուրքերեն). Sinop Valiliği - İl Kültür ve Turizm Müdürlüğü. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  30. «Sinop Tarihi Cezaevi» (թուրքերեն). Sinop Arkeoloji Müzesi. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  31. «Sinop Arkeoloji Müzesi» (թուրքերեն). Sinop Valiliği – İl Küştür ve Turizm Müdürlüğü. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  32. «Sinop Etnoğrafya Müzesi» (թուրքերեն). Sinop Arkeoloji Müzesi. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  33. «Diyojen» (թուրքերեն). Rota Senin. 2015 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.

Արտքաին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]