Հուստինիանոս Բ Ռինոտմետոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուստինիանոս Բ Ռինոտմետոս
Solidus-Justinian II-reverse.JPG
Ծնվել է՝668/669
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
Մահացել է՝դեկտեմբերի 11, 711(0711-12-11) մարդասպանություն
Վախճանի վայրՍինոպ, Թուրքիա
ԵրկիրLabarum of the Roman Empire (simple).png Բյուզանդական կայսրություն
ՏոհմԲյուզանդիան Հերակլիոսների օրոք
քաղաքական գործիչ
ՀայրԿոստանդին Դ
ՄայրAnastasia?
ԵրեխաներTiberius? և Anastasia of Constantinople?[1]
Հավատքքրիստոնեություն

Հուստինիանոս II Ռինոտմետոս (Քթատ) (669[2], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն - դեկտեմբերի 11, 711(0711-12-11), Սինոպ, Թուրքիա), բյուզանդական կայսր 685-695 թվականներին և 705 թվականից։

Հերակլիոսների դինաստիայից։ Պատերազմ է սկսել Արաբական խալիֆայության դեմ՝ նպատակ ունենալով նվաճել Հայաստանը, Հարավային Կովկասը, Կիպրոսը, Ասորիքը։ 689 թվականին ներխուժել է Հայաստան, Վրաստան և Աղվանք. Հայոց իշխան կարգել Ներսեհ Կամսարականին։ Նույն թվականին խալիֆայության հետ կնքել է հաշտություն, որով Հայաստանի զգալի մասն անցել է Բյուզանդիային։ Գահընկեց է արվել և մահապատժի ենթարկվել հայազգի զորավար Վարդանի (հռչակվել է կայսր՝ Փիլիպպիկոս-Վարդան անունով) կազմակերպած դավադրությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png