Միքայել VIII Պալեոլոգոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միքայել VIII Պալեոլոգոս
հունարեն՝ Μιχαήλ Η΄ Παλαιολόγος
Michael VIII Palaiologos.jpg
Ծնվել է1224
ԾննդավայրԱնատոլիա, Թուրքիա
Մահացել էդեկտեմբերի 11, 1282
Մահվան վայրԹրակիա
ՔաղաքացիությունԲյուզանդական կայսրություն
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինTheodora Palaiologina?
Ծնողներհայր՝ Andronikos Palaiologos?, մայր՝ Theodora Angelina Palaiologina?
Զբաղեցրած պաշտոններԲյուզանդիայի կայսր
ԵրեխաներQ61270963?, Անդրոնիկոս II Ավագ, Constantine Palaiologos?, Irene Palaiologina, Empress of Bulgaria?, Anna Palaiologina?, Eudokia Palaiologina?, Theodore Palaiologos?, Eufrozina Paleolog? և Մարիա Պալեոլոգինա
Michael VIII Palaiologos Վիքիպահեստում

Միքայել VIII Պալեոլոգոս (1224-1282), կայսր 1261 թվականից։ Պալեոլոգոսների դինաստիայի հիմնադիրը։

Նիկիայի Լասկարիդների կայսրության զորավարներից էր։ 1258 թվականին ընտրվել է Նիկիայի անչափահաս կայսր Հովհաննես IV Լասկարիսի (1258-1261) կայսերակից, իսկ 1259 թվականի սկզբին՝ կայսր։ 1261 թվականին Միքայել VIII-ի զորքերը գրավել են Կ․ Պոլիսը, վերացրել խաչակիրների հիմնած Լատինական կայսրությունը։ Միքայել VIII հռչակվել է Բյուզանդիայի կայսր՝ վերականգնելով 1204 թվականից ընդհատված Բյուզանդական կայսրությունը։ Երկրի ներքին և արտաքին ծանր վիճակից դուրս գալու ելքը համարել է դաշինքը Արևմուտքի հետ՝ դրա անհրաժեշտ պայման դիտելով եկեղեցիների միությունը, որն իրագործվել է 1274 թվականին (պապի գերիշխանությամբ)։ Սակայն միությունը ձևական բնույթ էր կրում, պապը չէր իրագործում իր պարտավորությունները Բյուզանդիայի հանդեպ, իսկ կայսրության տարբեր խավերի ներկայացուցիչները չէին ընդունում միությունը։ Հ. Բարթիկյան

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 624 CC-BY-SA-icon-80x15.png