Jump to content

Մարկիանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկիանոս
հուն․՝ Μαρκιανός
Դիմանկար
Ծնվել է392
ԾննդավայրԹրակիա
Մահացել էհունվարի 26, 457[1]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
ԳերեզմանՍուրբ Առաքյալների եկեղեցի
ՔաղաքացիությունԲյուզանդական կայսրություն
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՊուլչերիա
Զբաղեցրած պաշտոններհինհռոմեացի սենատոր և Բյուզանդիայի կայսր
ԵրեխաներMarcia Euphemia?
 Marcianus Վիքիպահեստում

Փլավիոս Մարկիանոս (լատին․՝ Flavius Marcianus, 392, Թրակիա - հունվարի 26, 457[1], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), Արևելյան Հռոմեական կայսրության կայսր 450 - 457 թթ.։

Ունեցել է ոչ ազնվական ծագում, աչքի ընկնելով մարտերում՝ հասարակ զինվորից դարձել է զորավար և սենատոր։ Թեոդոս II մահից հետո գահին է բարձրացել վերջինիս քրոջ՝ Պուլքերիայի աջակցությամբ, որը նրա հետ ամուսնացել է։ Հրաժարվել է օժանդակություն ցուցաբերել Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ Սասանյան Պարսկաստանի դեմ ապստամբած հայերին։

Իր կողմից 451 թ. հրավիրվել է Քաղկեդոնի ժողովը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկիանոս» հոդվածին։