Փիլիպպիկոս Վարդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փիլիպպիկոս-Վարդանից)
Picto infobox prétendant à un trône.png
Փիլիպպիկոս Վարդան
Բյուզանդիայի կայսր
Solidus-Philippicus-sb1447.3.jpg
Փիլիպպիկոս-Վարդանը
Իշխանություն 711-713 թթ.
Հունարեն Φιλιππικός Βαρδάνης
Լատիներեն Philippicus Bardanes
Ծնվել է՝ 7-րդ դար
Մահացել է՝ 713
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Նախորդ Հուստինիանոս II Ռինոտմետոս

Փիլիպպիկոս Վարդան, հայազգի բյուզանդական կայսր 711-713 թվականներին։ Տիբերիոս 3-րդ Ապսիմարոս կայսեր օրոք (698-705) ծառայել է բյուզանդական բանակում, հավակնել է գահին, ինչի համար աքսորվել է Կեֆալոնիա կղզի, ապա՝ Խերսոնես։ 711 թ. հարել է կայսեր դեմ Խերսոնեսում բռնկած ապստամբությանը, հռչակվել է կայսր և մտել Կ․Պոլիս։ Արտաքսել է հայերին (հավանաբար՝ պավլիկյաններին) և հարկադրել է բնակվել Մելիտենեում ու Չորրորդ Հայքում։ Անհաջողություն է կրել արաբների և բուլղարների դեմ պատերազմներում։ Միջամտել է եկեղեցական հարցերին, պատրիարքական աթոռից հեռացրել է Կյուրոսին, նրա տեղը պատրիարք նշանակել Հովհաննես 4-րդ-ին։ Զինվորականները գահընկեց են արել և կուրացրել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png