Անգելոսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անգելոսներ բյուզանդական կայսերական հարստություն (1185֊1204) թվականներին։ Առաջին ներկայացուցիչն էր Իսահակ 2-րդ֊ը (առաջին անգամ իշխեց 1185֊1195 թվականներին), որն իշխանության գլուխ անցավ Անդրոնիկոս 1֊ին Կոմնենոս կայսրին տապալելով։ Անգելոսների օրոք կայսրության ներքին և արտաքին վիճակը վատթարացավ։ Իսահակ 2-րդը թեպետ ետ մղեց Աիցիլիայի նորմանների հարձակումները, սակայն մի քանի պարտություններ կրեց Իկոնիայի սելջուկյան սուլթան Խլիճ Արսլանից և հարկադրված եղավ նրան հարկ վճարել։ Իսահակ 2-րդը հարկային քաղաքականությունը և այլազգիների դեմ հալածանքը ուժեղացրին ներքին դժգոհությունները։ 1186 թվականին ապստամբեցին բուլղարներն ու վալաքները և Բուլղարիան անկախ դարձավ։ Կայսրության սահմաններում բնակվող [[հայեր]]ին քաղկեդոնություն պարտադրելու փորձերը և նրանց նկատմամբ կիրառվող հալածանքները Կիլիկիայի հայկական իշխանությանը կողմնորոշեցին դեպի լատինական պետությունները։

1195 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1195 թվականին Ալեքսիս 3-րդը, տապալելով և կուրացնելով եղբորը՝ Իսահակ 2-րդը, իրեն կայսր հռչակեց (իշխեց մինչև 1203 թվականը)։ Սրա օրոք թուլացած կայսրությունը հրաժարվեց կրոնական բացահայտ հալածանքների քաղաքականությունից։ Բյուզանդիայի ազդեցությունը Կիլիկիայում վերջնականապես չկորցնելու հույսերով Ալեքսիս 3֊րդը շտապեց ճանաչել Լևոն Բ-ին՝ նրան ուղարկելով թագ և հանդերձանք։ Նա միաժամանակ Լևոն Բ-ին դրդեց վերըստին քննարկել հայկական և բյուզանդական եկեղեցիների միացման հարցը։ 1197 թվականին Ներսես Լամբրոնացու գլխավորությամբ հայկական նոր դեսպանություն ուղարկվեց Կոստանդնուպոլիս՝ բանակցելու կայսեր առաջարկությունների շուրջ։ Բանակցություններն ապարդյուն անցան, քանի որ Բյուզանդիան նպատակ ուներ Կիլիկյան Հայաստանը վասալական կախման մեջ դնել։

1203 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1203 թվականին Ալեքսիոս 3-րդը, չկարողանալով դիմադրել կայսրություն խուժած խաչակիրների զորամասերին (4֊րդ արշավանք), կողոպտեց պետական գանձարանը և փախավ։ Կրկին կայսր հռչակվեց Իսահակ 2-րդը (երկրորդ անգամ իշխեց 1203-1204 թվականներին), որը կուրության պատճառով կառավարում էր որդու՝ Ալեքսիոս 4֊րդի հետ։ 1204 թվականի փետրվարի 5֊ի ապստամբությամ անգելոսների հարստությանը վերջ տրվեց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 378 CC-BY-SA-icon-80x15.png