Կուրկուասներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կուրկուասներ («Գուրգեն» անունից, հուն․՝ Κουρκούας), սկզբնապես հայ նախարարական տոհմ Մեծ Հայքում։ Հետագայում գաղթելով Բյուզանդական կայսրություն՝ վերածվել է կայսրության ազդեցիկ տոհմերից մեկի։ Այս տոհմից են ծագում մի շարք հայտնի քաղաքական և ռազմական գործիչներ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

10-12-րդ դարերի ընթացքում տոհմը տվել է մի շարք նշանավոր ռազմական գործիչներ, այդ թվում Հովհաննես Կուրկուասը, ով ղեկավարում էր կայսրության ռազմական գործողություններն արևելքում Ռոմանոս Լակապենոս կայսեր օրոք։ Տոհմի հետ ազգակցական կապերի մեջ էր նաև Հովհաննես Չմշկիկ կայսրը։

Նշանավոր ներկայացուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Պ. Կաժդան. // Армяне в составе господствующего класса Византийской империи в 11-12 вв. // Гл.1 ч.4 "Куркуасы" стр-ца 13-14 // АН АрмССР 1973г.