Ռոմանոս I Լեկափենոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոմանոս I Լեկափենոս
հունարեն՝ Ρωμανός Α΄ Λακαπήνος
Romanus1.jpg
Ծնվել է870
Մահացել էհունիսի 15, 948(0948-06-15)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
ՔաղաքացիությունԲյուզանդական կայսրություն
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունկառավարիչ
ԱմուսինTheodora, wife of Romanos I
Ծնողներհայր՝ Q60048575?
Զբաղեցրած պաշտոններԲյուզանդիայի կայսր
ԵրեխաներChristopher Lekapenos, Stephen Lekapenos, Constantine Lekapenos, Helena Lekapene[1], Patriarch Theophylact of Constantinople և Basil Lekapenos
Romanos I Lekapenos Վիքիպահեստում

Ռոմանոս I Լեկափենոս (հունարեն՝ Ρωμανός Α΄ Λακαπήνος, 870 - հունիսի 15, 948(0948-06-15), Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), բյուզանդական կայսր 920-940 թվականներին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանոս 1-ին Լեկափենոսը ծագումով Բյուզանդիայի հայկական[2][3][4] գյուղից էր: Հայրը՝ Ֆեոֆելակտը, հայտնի էր նաև Ավաստակտ անունով, որը թարգմանաբար նշանակում է «անտանելի»: Նա տեղափոխվել է Բյուզանդական կայսրություն և դարձել կայսրական ռազմածովային նավատորմի հրամանատար[5]:

Իշխանության գալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանդին 7-րդի գահակալման տարիներին փոխվում են մի քանի խնամակալներ: Այդ պատճառով ավելի է թուլանում Բյուզանդական կայսրությունը: Փառասեր Ռոմանոսը, լինելով նավատորմի հրամանատարը, խորամանկությամբ և բռնությամբ կարողանում է տիրել իշխանությանը: 919 թվականին նա դառնում է վարձու բանակի հրամանատար և իր դստերը ամուսնացնում է կայսեր հետ: Դրանից հետո Ռոմանոսը ստանում է «վասիլեոպատոր» անունը, որը թարգմանաբար նշանակում էր «թագավորի հայր»: Կայսեր մորը վանք ուղարկելով ստիպում է փեսային բարձրացնել իր պաշտոնը միչև կեսարի աստիճան: Օծումը կատարվում է Նիկոլայ պատրիարքի կողմից: Պահակախմբի հրամանատարությունը հանձնում է իր որդուն՝ Քրիստոֆորին: Բացի այդ, նա իր երեք որդիներին՝ Քրիստոֆորին, Ստեֆանին և Կոստանտինին, ինչպես նաև Ռոմանոսի թոռան պսակադրությունը կատարվում է թագավորի կողմից: Նրա չորրորդ որդին՝ Ֆեոֆիլակտը անարդարությամբ զբաղեցնում է հայրապետական աթոռը: Այս ամենի հետ մեկտեղ կարելի է նշել նաև, որ բարեսիրտ, խելացի և օրինական թագավոր Կոստանտին 7-րդը զբաղեցնում էր հինգերորդ տեղը՝ Լեկափենոսներից հետո: Ռոմանոս 1-ին Լեկափենոսը հեշտությամբ բացահայտում էր իր դեմ կատարվող դավադրությունները և անգթորեն պատժում էր իր բոլոր թշնամիներին:

Ներքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանոս Մեծի (այդպես են կոչում Ռոմանոս 1-ինին՝ Ռոմանոս 2-րդից տարբերելու համար) ներքին քաղաքականությունը չափազանց կարևոր էր: Նա 922 թվականին պայքար է սկսում բարձրաստիճան հարուստ հողատերի (δυνατοί) դեմ՝ փորձելով պաշտպանել մանր հողատերերի կարգավիճակը: Ռոմանոսը երեք հիմնական միջոցառումներ է ձեռնարկում գյուղացիական հողատարածքների պաշտպանության համար:

1. πσοτίμησις, այսինքն բարեկամների և հարևանների օտարված կալվածքի գնման իրավունքը,

2. արգելել է իրավատերերին որևէ բան ձեռք բերել այլ ճանապարհներով,

3. բռնագրավված «ռազմական օբյեկտների» անօրինական հարկադիր վերաբնակեցումը կառավարիչների կողմից[6]:

Այս չափորոշիչները ձգձգեցին սոցիալ-տնտեսական գործընթացը, որը սպառնում էր հափշտակել կայսրության ռազմական և ֆինանսական կայունության գլխավոր աղբյուրը և խաթարել գերագույն իշխանության իրավունքները:

Արտաքին քաղաքականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմները արաբների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսրության արտաքին քաղաքականությունը Ռոմանոսի իշխանության տարիներին հաջողությունների էր հասնում միայն Արևելքում: Հայ զորավար Հովհաննես Հովհաննես Կուրկուասը 22 տարում (920—942) գրավել է 1000 պաշտպանական ամրոց և իր տերության սահմանները Քըզըլըրմաք գետից հասցրել մինչև Եփրատ և Տիգրիս: Կրետացի ծովահեն Լև Տրիպոլիսկին Լեմնոսի ծովամարտի ժամանակ կարողանում է հաղթել (924): Այդ հաղթանակի միջոցով նա ազատում է կղզիները մշտական վտանգից: 928 թվականին ընկավ Էրզրումը: 942 թվականին թշնամական զորքերը գրավեցին Մծբինը, իսկ Եդեսիայի բնակիչները ստիպված էին քաղաքից հեռացնել Հիսուսի անձեռակերտ կերպարը:

Խալիֆայության լծից ազատված Հայաստանը և Վիրքը դառնում են կայսրության դաշնակիցները: Կայսրությունը օգնում է և Հայաստանում հաստատվում է Բագրատունիների իշխանությունը: Այսպիսով Արևելքում ստեղծվում է պահակակետ՝ բարբարոսների հարվածները դիմագրավելու համար: Աֆրիկայի և Սիցիլիայի արաբները, որոնք հիմնականում հարձակումներ էին գործում Հարավային Իտալիայի դեմ, գրավում և ոչնչացնում են Տարանտոն: Մասամբ ոսկու, մասամբ պայմանագրերի միջոցով թագավոր Գուգոն (935) և Ուբայդալլահ ալ-Մահդին (930) կարողանում են ապահովել Հարավային Իտալիայի հանգստությունը:

Պատերազմը հունգարացիների և բուլղարացիների դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսրության մյուս հարևաններից ամենավտանգավորը բուլղարներն էին: Սիմեոն 1-ինը, մեծ հաջողություններ ունենալով Թրակիայի և Մակեդոնիայի դեմ պայքարում, իրեն անվանեց «բուլղարական թագավոր և Հռոմի ինքնակալ»: 922թվականին Կոստանդնուպոլսի շրջակայքում նա ջախջախում է Բյուզանդական կայսրության զորքերին: 924 թվականի սեպտեմբերին նա նորից հայտնվում է Բյուզանդիայի մայրաքաղաքի պատերի տակ: Ռոմանոսը ստիպված էր նվաստացուցիչ այց կատարել Սիմեոն 1-ինի մոտ: Շուտով, սակայն Սիմեոնի որդի Պյոտր 1-ինը, որը սպառնում էր կայսրության դաշնակիցներին՝ Խորվաթիային և Սերբիային, պարտություն է կրում և ստիպված է լինում պայմանագիր կնքել Բյուզանդիայի հետ: Ըստ համաձայնագրի բուլղարները ստիպված էին ամենամյա հարկ վճարել Բյուզանդական կայսրությանը և զիջում են մի շարք տարածքներ: Պյոտրը ամուսնանում է Ռոմանոսի թոռան՝ Մարիի հետ (927): Սրա միջոցով կայսրությունը իր ուժերը կենտրոնացնում է միայն Փոքր Ասիայում իշխող Արաբական խալիֆայութան դեմ:

Հունգարացիները երբեմն կայսրությանը կոչ էին անում գնալ Բուլղարիայի դեմ, բայց հաճախ էլ հենց նրանք էին պայքարում կայսրության դեմ: Այսպիսով նրանք 934-943 կարողանում են գրավել Թրակիան:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանոս 1-ին Լեկափենոսը դարձավ իր ընտանիքում կազմակերպված դավադրության զոհը: Նրա որդիները Ստեֆանը և Կոստանտինը, գուցե Կոստանտին 7-րդից քաջալերանք ստանալով, 944 թվականի դեկտեմբերի 16-ին ապստամբեցին իրենց հոր դեմ և ձերբակալեցին նրան: Նրան ուղարկում են Իշխանաց կղզիներ, որտեղ էլ նա մահանում է 948 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Helena Lekapene
  2. Timothy E. Gregory A History of Byzantium. — John Wiley & Sons, 2010. — P. 256.
  3. John H. Rosser. Historical Dictionary of Byzantium. — 2-е изд. — Scarecrow Press, 2011. — С. 52.:

    Beginning in the sixth century, Armenians emigrated to Byzantium in great numbers, becoming the most assimilated of any ethnic group, while, at the same time, maintaining their distinct literature, religion, and art. Thousands of Armenian soldiers served in imperial forces, and a number of important military leaders and civil administrators were Armenian, including emperors Leo V, Basil I, Romanos I Lekapenos, and John I Tzimiskes.

  4. «Роман I Лакапин»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  5. Роман I Лакапин
  6. Васильевский В. Г., «Материалы для истории византийского государства», «Журнал Мин. Народного Просвещения» т. CCII, отд. 2, стр. 175—188