Տարանտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Տարանտո
Զինանշան
Simbolo Taras.jpg

Ponte girevole.JPG
Castello Aragonese(Taranto).JPG
Կոորդինատներ: 40°25′5″ հս․ լ. 17°14′27″ ավ. ե. / 40.41806° հս․. լ. 17.24083° ավ. ե. / 40.41806; 17.24083
Երկիր Իտալիա Իտալիա
ԲԾՄ 15±1 մետր
Ժամային գոտի UTC+1
Հեռախոսային կոդ 099
Փոստային ինդեքսներ 74121-74122-74123
Պաշտոնական կայք http://www.comune.taranto.it/
##Տարանտո (Իտալիա)
Red pog.png
Տարանտո

Տարանտո (լատ.՝ Taranto), քաղաք և նավահանգիստ Հարավային Իտալիայում, Հոնիական ծովի Տարանտոյի ծոցի ափին։ Տարանտոյի մարզի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը կազմում է 245 հազար մարդ (1977 թվականի տվյալներով)։

Հին հունական գաղութ Իտալիայի հարավ–արևելքում, Տարանտոյի ափին, այժմյան Տարանտո քաղաքի տեղում։ Հիմնել են սպարտացիները, մեր թվարկությունից առաջ մոտ 700 թվականին: Սկզբում կառավարել են թագավորները, մեր թվարկությունից առաջ 6-րդ դարի 2-րդ կեսից հաստատվել է տիրանիա (Տիրանոս), մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի սկզբին՝ ստրկատիրական դեմոկրատիա։ Ծաղկման է հասել մեր թվարկությունից առաջ 4-րդ դարի 1-ին կեսին՝ փիլիսոփա (պյութագորական) Արքիտասի կառավարման ժամանակ։ Եղել է առևտրաարհեստավորական խոշոր կենտրոն։ Մեր թվարկությունից առաջ 272 թվականից (մեր թվարկությունից առաջ 282-272 թվականների պատերազմում պարտվել է Հռոմից հետո՝ Հռոմից կախյալ դաշնակից։ Պունիկյան 2-րդ պատերազմի (մեր թվարկությունից առաջ 218-201 թվականները) ժամանակ դաշնակցել է Հաննիբալին, սակայն մեր թվարկությունից առաջ 209 թվականին դարձյալ ենթարկվել է Հռոմին։ Մեր թվարկությունից առաջ մոտ 125 թվականին Տարենտի տարածքում հիմնվել է հռոմեական Նեպտունիա գաղութը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png