Լեկափենոսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեկափենոսների ընտանեկան դամբարանը

Լեկափենոսներ, հայկական[1] տոհմ Բյուզանդիայում, որի հիմնադիրն է Թեոֆիլակտ Աբաստակտոսը։ Վերջինս 872 թվականին սարակինոսների դեմ մղած պատերազմում փրկում է Վասիլ Ա կայսեր կյանքը և որպես պարգև կալվածք ստանում։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոհմական ազգանունն առաջացել է Լեկափե տեղանքի անունից, որը հավանաբար այն վայրն էր, որտեղ և գտնվում էր կալվածքը[2]։ Ըստ ընդունված տարբերակի Թեոֆիլակտը եղել է հասարակ գյուղացի, սակայն ըստ Յ․ Լ․ վան Դիտենի, նա պատկանել է ազնվական ընտանիքի[3]։ Նրա որդին՝ Ռոմանոս I-ը, 920 թվականին նստել է կայսերական գահին, իսկ դուստր Հելենան ամուսնացել է Վասիլ Ա-ի թոռան Կոստանդին VII կայսեր հետ։ Ռոմանոսի երեք որդիները՝ Քրիստափորը, Ստեփանն ու Կոնստանտինը կառավարել են Կոնստանդին VII-ի հետ համատեղ։ Մյուս որդին՝ Թեոֆիլակտը, 16 տարեկանում դարձել է Կոստանդնուպոլսի պատրիարք, իսկ թոռնուհին՝ Մարիա-Իրենեն, ամուսնացել է Բուլղարիայի կայսր Պետրոս I Բուլղարացու հետ[2]։ Ռոմանոսի որդիներ Ստեփանն ու Կոնստանտինը 944 թվականի դեկտեմբերին իշխանությունից զրկում են արդեն իսկ ծերացած հորը, սակայն նրանց էլ գահընկեց է անում Կոստանդին Ծիրանածինը և վերականգնվում որպես միիշխան կայսր[2]։ Նրանց հաջորդները շարունակում էին զբաղեցնել պալատական պաշտոններ հաջորդ տասնամյակներում, սակայն տոհմի ամենանշանավոր անդամը եղել է Ռոմանոսի ապօրինի որդին՝ Վասիլ Լեկափենոսը, որը եղել է պարակիմոմենոս և «ղեկավարել է» կայսերությունը մինչև 980-ական թվականները[2]։

Այդուհետև ընտանիքի մասին վկայություններ առանձնապես չկան, միայն 11-րդ դարում ոմն Կոնստանտին Լեկափենոսի մասին հայտնի է դարձել իր կնիքի շնորհիվ, և տոհմի վերջին կարևոր անդամը եղել է Գևորգ Լեկափենոսը՝ 14-րդ դարի պաշտոնյա և գրող[2]։

Տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Սթիվեն Ռանսիմենի «Ռոմանոս Լեկափենոս կայսրը և նրա գահակալությունը․ 10-րդ դարի Բյուզանդիայի ուսումնասիրություն» աշխատության, Հավելված IV․

Թեոֆիլակտ Աբաստակտոս
Ռոմանոս I Լեկափենոս (870–948),
կայսր՝ 920–944 թթ․
Թեոդորա, Ռոմանոս I-ի կինը (մահացել է 922),
Ավգուստա
Քրիստափոր Լեկափենոս (մահացել է 931),
կրտսեր համակայսր 921–931
Սոֆյա, Նիկետասի դուստրՍտեփան Լեկափենոս (910–963),
կրտսեր համակայսր 924–945
Աննա Գաբալաինա,
Ավգուստա
Ն. ԼեկափենոսՌոմանոս ՍարոնիտեսԹեոֆիլակտ Լեկափենոս (917–956),
Կոստանդնուպոլսի պատրիարք 933–956
Հելենա Լեկափենոս (մահացել է 961),
Ավգուստա
Կոստանդին VII (905–959),
միիշխան կայսր 913–920 & 944–959,
կրտսեր համակայսր 920–944
Ագաթե ԼեկափենոսՌոմանոս ԱրգիրոսՀելենա, Ադրիանոսի դուստրԿոնստանտին Լեկափենոս (912–946),
կրտսեր համակայսր 924–945
Թեոպանո ՄամասՆ. ԼեկափենոսՄուսելե
Պետրոս I Բուլղարացի,
Բուլղարիայի կայսր 927–969
Մարիա-Իրենե Լեկափենոս (մահացել է 966)Ռոմանոս ԼեկափենոսՄիքայել ԼեկափենոսՌոմանոս ԼեկափենոսՌոմանոս Լեկափենոս,
Կոստանդնուպոլսի պատրիարք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lekapenos // The Oxford Dictionary of Byzantium / Editor in chief Alexander P. Kazhan. — Oxford University Press, 1991. — Vol. 2. — P. 1203.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kazhdan, Alexander(1991). "Lekapenos". In Kazhdan, Alexander. The Oxford Dictionary of Byzantium. New York and Oxford: Oxford University Press. pp. 1203–1204. ISBN 978-0-19-504652-6.
  3. Каждан, Александр Петрович Гл. 1. Ч. 3. Лакапины // Армяне в составе господствующего класса Византийской империи в 11-12 вв. — АН АрмССР, 1973. — С. 11—13.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]