Կոստանդին Ծիրանածին
Կոստանդին Ծիրանածին հին հուն․՝ Κωνσταντῖνος Ζ΄ ὁ Πορφυρογέννητος | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 2, 905 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 9, 959 (54 տարեկան) |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | գրող և պատմաբան |
Ամուսին | Հելենա Լակապինա |
Ծնողներ | հայր՝ Լևոն VI Իմաստասեր, մայր՝ Zoe Karbonopsina? |
Զբաղեցրած պաշտոններ | Բյուզանդիայի կայսր |
Երեխաներ | Ռոմանոս II, Theodora?, Agatha?, Zoe?, Anna? և Theophano? |
Konstantinos VII Porphyrogennetos Վիքիպահեստում |
Կոստանդին VII Ծիրանածին (հին հուն․՝ Κωνσταντῖνος Ζ΄ ὁ Πορφυρογέννητος, 17/18 մայիսի 905 թվական, Կոստանդնուպոլիս — 9 նոյեմբերի 959 թվական, Կոստանդնուպոլիս) - բյուզանդական կայսր Մակեդոնական (Հայկական) արքայատոհմից: Անվանապես թագավորել է 913 թվականից, իսկ փաստացի՝ 945 թվականից:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կյանքի առաջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոստանդինը Լևոն VI Իմաստունի և նրա չորրորդ կնոջ՝ Զոյայի որդին էր: Չորրորդ ամուսնությունը չէր թույլատրվում եկեղեցու կողմից և ծնված երեխան համարվեց ապօրինի, թեև Լևոն VI-ի միակ զավակն էր: Միայն 906 թվականի հունվարին Կոստանդինը մկրտվեց, իսկ 906 թվականի ապրիլին, պատրիարք Նիկոլայ Միստիկոսի կամքին հակառակ, Լևոնը և Զոյան ամուսնացան: Ծիրանածին մականունը ծագում է կայսերական պալատի Ծիրանի (բոսորագույն) դահլիճից, որտեղ ծննդաբերում էին կայսրուհիները, և տրվում էր ընդգծելու համար արքայական ծագումը:
Գահակալում[խմբագրել | խմբագրել կոդը]
908 թվականի մայիսի 15-ին Լևոն VI-ը Կոստանդինին դարձրեց իր իշխանակիցը, սակայն 912 թվականին մահանում է, և գահն անցնում է եղբորը՝ Ալեքսանդրին: Սակայն նա ևս մահանում է մի տարի հետո՝ 8-ամյա Կոստանդինին թողնելով խնամակալների հոգածությանը: Կոստանդին Դուկասի ձախողված խռովությունից հետո 913 թվականին, խնամակալների խորհրդի գլուխ է կանգնում Կոստանդնուպոլսի պատրարք Նիկոլայ Միստիկոսը:
920 թվականին իշխանությունը բռնագրավում է բյուզանդական նավատորմի հրամանատար Ռոմանոս I Լեկափենոսը և հռչակվում իշխանակից: Դեռևս 919 թվականին նա14-ամյա Կոստանդինին ամուսնացրել էր իր դուստր Ելենայի հետ: Կոստանդինը, հեռացված լինելով իշխանությունից, զբաղվում է ինքնակրթությամբ և գիտությամբ: 944 թվականին Ռումանոս I-ին գահընկեց արեցին իր որդիները՝ հույս ունենալով ինքնուրույն ղեկավարել, սակայն դա առաջացրեց ժողովրդի դժգոհությունը, որը խաղաղվեց միայն այն ժամանակ, երբ կայսր հռչակեցին Կոստանդինին: Կոստանդինը մահանում է 959 թվականին: Որոշ տվյալների համաձայն՝ նա թունավորվել է որդու՝ Ռոմանոս II Կրտսերի կողմից;
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր քաղաքականության մեջ Կոստանդին VII-ը արտահայտում էր մայրաքաղաքի չինովնիկների շահերը՝ պայքարելով գավառների կենտրոնախույս ազնվականների դեմ: Ռազմական ակտիվ գործողություններ է ծավալել արաբների դեմ: Սակայն սկզբում նա ձախողվում է, և Կրետե ուղարկված զորաջոկատը ջախջախվում է 949 թվականին: Ձգտելով ամրապնդել Բյուզանդիայի դիրքը Հայաստանում՝ Ատրպատականի ամիրա Յուսուֆի արշավանքի ժամանակ, Կոստանդին Ծիրանածինը և պատրիարքը Աշոտ Բ Երկաթին և կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցուն հրավիրել են Կոստանդնուպոլիս և օգնական զորք տվել Հայոց թագավորին։
Բյուզանդական զորքերն անցնում են Եփրատը (952 թվական), սակայն հետ են շպրտվում: Արևելքում նվաճումները վերսկսվում են Նիկեփոր Փոկասի և Հովհաննես Չմշկիկի շնորհիվ: Բյուզանդական զորքի կարևոր հաղթանակներից էր Սոմոսատի գրավումը (958): Կոստանդին VII-ը առաջին նախարար է նշանակում ներքինի Վասիլ Լեկափենոսին (գահընկեց կայսեր՝ Ռոմանոս I-ի որդուն), որը մեծ ազդեցություն է ձեռք բերում և պահպանում է հաջորդ կայսրերի օրոք:
Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոստանդինը հայտնի է նաև որպես դարաշրջանի կրթված մարդկանից մեկը՝ հանրագիտարանային աշխատանքների հեղինակ և հովանավոր: Նրա «Թեմերի մասին», «Արարողությունների մասին», «Կայսրության կառավարման մասին» (որի 43–46 գլուխները վերաբերում են Հայաստանին), աշխատությունները կարևոր աղբյուր են հանդիսանում Բյուզանդիայի, Կիևյան Ռուսիայի և այլ երկրների պատմության ուսումնասիրման համար: Կոստանդինի գրչին է պատկանում Ֆեոֆանին Շարունակողի ժամանակագրության բաժիններից մեկը՝ Բարսեղ I Մակեդոնացու կենսագրությունը: «Բյուզանդական արքունիքի արարողությունների մասին» գրքում նկարագրում է Օլգա իշխանուհու այցը Կոստանդնուպոլիս (957) և նրա մկրտությունը: «Կայսրության կառավարման մասին» աշխատության իններորդ գլուխը համառոտ նկարագրում է Ռուսիայի տնտեսական և քաղաքական կարգը: Նրա մասնակցությամբ կազմվել են «Վասիլիկա» օրենսգիրքը, «Գեոպոնիկա» գյուղատնտեսական հանրագիտարանը (հայերեն հրտ. «Գիրք վաստակոց», 1877) և այլ գործեր:
Զավակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լևոն — մահացել է մանուկ հասակում
- Ռոմանոս II — Բյուզանդիայի կայսր 959—963 թվականներին
- Զոյա — ուղարկվել է մենաստան
- Թեոդորա — Հովհաննես Չմշկիկ կայսր կինը
- Ագաֆիա — ուղարկվել է մենաստան
- Ֆեոֆանո — ուղարկվել է մենաստան
- Աննա — ուղարկվել է մենաստան
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Константин Багрянородный. Об управлении империей / Под. ред. Г. Г. Литаврина, А. П. Новосельцева. Греческий текст, перевод, комментарии. — Изд. 2-е, исправл. — М., Наука, 1991. — 496 с. — (Древнейшие источники по истории народов СССР).
- Константин Багрянородный. Об областях Римской империи — М., ЧИОИДР, 1853.
- Зернин А. П. Жизнь и литературные труды Константина Багрянородного.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Сочинения Константина VII:
- «Константин Багрянородный»։ Восточная литература։ Վերցված է 22 марта 2011
- «Константин Багрянородный. Об управлении империей. М. Наука. 1991»։ Восточная литература։ Վերցված է 22 марта 2011
- «Константин Багрянородный. О церемониях (книга II, гл. 15; второй прием Ольги русской) // Известия государственной академии метериальной культуры. №91. М. ОГИЗ 1934.»։ Восточная литература։ Վերցված է 22 марта 2011
- Об областях римской империи, сочинение Константина Багрянородного. // Чтения в императорском обществе истории и древностей Российских. № 3. М. 1858 «Предисловие» «Книга I» «Книга II»։ Восточная литература։ Վերցված է 22 марта 2011
- Об управлении империей
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 612)։ ![]() |
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոստանդին Ծիրանածին կատեգորիայում։ |