Ռուսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսիան 10-րդ դարում

Ռուսիա[1] (ռուսերեն՝ Русь), սկզբում արևելյան սլավոնների հողերի և Հին Ռուսիայի պետության պատմական անվանումը։ Հին ժամանակներից սկսած՝ Արևելյան Եվրոպայում բնակվում էին սլավոնական բազմաթիվ ցեղեր։ Նրանք դեռևս ապրում էին նախնադարյան հասարակության պայմաններում։ 6-8 դարերում արևելյան սլավոնների մոտ ձևավորվեցին ցեղային միություններ։ Դնեպր գետի միջին հոսանքի շրջանում՝ Կիևի մոտ՝ ապրում էին պոլյանները։ Հայտնի էին նաև Կրիվիչների, Դրևլյաների, Վյատիչների Սևերյանների ցեղային միությունները։ Նրանցից ամենազարգացածը պոլյաններն էին։ Վերջիններիս զբաղեցրած տարածքը անվանում էին ռուս՝ Դնեպրի վտակ Ռոս գետի անունից։ Այստեղից էլ առաջացել է Ռուսիա անվանումը։ Ցեղային միության գլուխ կանգնած էին ռազմական առաջնորդները՝ իշխանները (ռուս.՝ կնյազ)։ Նրանք ունեին իրենց զինված ջոկատները, որոնք կոչվում էին դրուժինա։ Պատերազմի դեպքում հավաքագրվում էր նաև աշխարհազոր։ Առաջին անգամ օգտագործվում է որպես պետության անվանում 911 թվականի ռուս-բյուզանդական պայմանագրի բնագրում, ավելի վաղ տեղեկությունները գործ ունեն ռուս ցեղի մասին։ Ըստ «Տարիների ժամանակների վեպ» (ռուսերեն՝ «Повесть временных лет») տարեգրության, որը գրվել է 11-12-րդ դարերում, անվանումը առաջացել է վարյագ «ռուս» ցեղից, որի զինագունդը պաշտպանության համար կանչել են 862 թվականին Մեծ Նովգորոդի սլավոնները։

Այցելեք նաև[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ "Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում", Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք, 53։ ISBN 99941-56-03-9։ 
Commons-logo.svg