Մեծ Նովգորոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նովգորոդ
Новгород
Դրոշ Զինանշան
Flag of Veliky Novgorod.svg Coat of Arms of Veliky Novgorod.svg

Великий Новгород-коллаж1.jpg
Կոորդինատներ: 58°31′30″ հս․ լ. 31°16′30″ ավ. ե. / 58.52500° հս․. լ. 31.27500° ավ. ե. / 58.52500; 31.27500
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Երկրամաս Նովգորոդի մարզ
Քաղաքային շրջան Մեծ Նովգորոդ
[[քաղաքապետ[1] и
վարչության պետ]]
Յուրի Բոբրիշև
Հիմնադրված է 9-րդ դար թ.
Առաջին հիշատակում [[859]]
Այլ անվանումներ մինչև 1478 — պարոն Մեծն Նովգորոդ, մինչև 1999՝ Նովգորոդ
Մակերես 90,08 կմ²
ԲԾՄ 25 մ
Պաշտոնական լեզու Ռուսերեն
Բնակչություն 219 925 մարդ (2010)
Ազգային կազմ Ռուսներ
Կրոնական կազմ Ռուս Ուղղափառ Եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +7-8162
Փոստային ինդեքս 198515
Փոստային ինդեքսներ 173xxx
Ավտոմոբիլային կոդ 53
Պաշտոնական կայք adm.nov.ru
##Մեծ Նովգորոդ (Ռուսաստան)
Red pog.png
##Մեծ Նովգորոդ (Նովգորոդի մարզ)
Red pog.png

Մեծ Նովգորոդ (ռուս.՝ Вели́кий Но́вгород, Վելիկի Նովգորոդ, մինչև 1999 թվականը պաշտոնական անունն էր՝ Նովգորոդ), քաղաք Ռուսաստանի Դաշնության հյուսիս-արևմուտքում, Նովգորոդի մարզի վարչական կենտրոնը, «Զինվորական փառքի քաղաք»։

Մեծ Նովգորոդը Ռուսաստանի ամենահին ու հայտնի քաղաքներից մեկն է (2009 թվականին պաշտոնապես նշվեց 1150-ամյակը)։ Այն ռուսական պետականության ստեղծման վայրն է, նրա առաջին մայրաքաղաքը։ Միջնադարում Նովգորոդի Ռուսիայի կենտրոնն էր, այնուհետև՝ Նովգորոդի հողերի կենտրոնը՝ Կիևյան Ռուսիայի կամ Ռուսական պետության կազմում։ 1136 թվականին դարձավ ավատատիրական Ռուսաստանի առաջին ազատ հանրապետությունը (այդ պահից սկսած, երբ Ժդանայա լեռան ճակատամարտից հետո իշխան Վսևոլոդ Մստիսլավիչը փախավ պատերազմի դաշտից, Նովգորոդի իշխանի լիազորությունները կտրուկ սահմանափակվեցին)։ 1136-1478 թվականներին, երբ Նովգորոդը կորցրեց (1477-1478 թվականներին Մոսկվա-Նովգորոդ պատերազմի արդյունքում, երբ Մոսկվայի իշխան Իվան III-ը պարտության մատնեց նովգորոդցիներին) քաղաքական ինքնիշխանությունը Նովգորոդի հողերի նկատմամբ, ընդունված է օգտագործել «Նովգորոդի հանրապետություն» եզրը՝ տվյալ ժամանակաշրջանի համար։

Նովգորոդը չի ենթարկվել մոնղոլական ասպատակություններին․ թեև հարկ է վճարել Հորդային, սակայն պահպանել է հին ռուսական ճարտարապետության մինչմոնղոլական շրջանի յուրահատուկ հուշարձաններ և հին ռուսական քաղաքներից միակն էր, որ 11-12-րդ դարերում խուսափեց անկումից և բաժանումից։

Մեծ Նովգորոդի բնակչությունը 219 925 մարդ է (2013, 85-րդ տեղը Ռուսաստանում), որը կազմում է մարզի բնակչության մոտ 1/3-ը, մակերեսը՝ 90,08 կմ²։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]