Հուստինիանոս Բ Ռինոտմետոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հուստինիանոս Բ Ռինոտմետոս
Solidus-Justinian II-Christ b-sb1413.jpg
Ծնվել է՝669[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
Մահացել է՝դեկտեմբերի 11, 711 մարդասպանություն
Վախճանի վայրՍինոպ, Kastamonu Subregion, West Black Sea Region (statistical), Թուրքիա
ՔաղաքացիությունԲյուզանդական կայսրություն
ՏոհմԲյուզանդիան Հերակլիոսների օրոք
քաղաքական գործիչ
ՀայրԿոստանդին Դ
ՄայրAnastasia
ԵրեխաներTiberius
Կրոնական հավատքներքրիստոնեություն

Հուստինիանոս II Ռինոտմետոս (Քթատ) (մոտ 669-711), բյուզանդական կայսր 685-695 թվականներին և 705 թվականից։

Հերակլիոսների դինաստիայից։ Պատերազմ է սկսել Արաբական խալիֆայության դեմ՝ նպատակ ունենալով նվաճել Հայաստանը, Հարավային Կովկասը, Կիպրոսը, Ասորիքը։ 689 թվականին ներխուժել է Հայաստան, Վրաստան և Աղվանք. Հայոց իշխան կարգել Ներսեհ Կամսարականին։ Նույն թվականին խալիֆայության հետ կնքել է հաշտություն, որով Հայաստանի զգալի մասն անցել է Բյուզանդիային։ Գահընկեց է արվել և մահապատժի ենթարկվել հայազգի զորավար Վարդանի (հռչակվել է կայսր՝ Փիլիպպիկոս-Վարդան անունով) կազմակերպած դավադրությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png