Կոստանդին VIII

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստանդին VIII
Ծնվել է՝960
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
Մահացել է՝նոյեմբերի 15, 1028
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
Սուրբ Առաքյալների եկեղեցի
Երկիր Բյուզանդական կայսրություն
ՏոհմՀայկական (Մակեդոնական) հարստություն
կառավարիչ
ՀայրՌոմանոս II
ՄայրԹեոֆանո
ԵրեխաներԹեոդորա (Բյուզանդիայի կայսրուհի), Զոյա Ծիրանածին և Eudokia?

Կոստանդին VIII (960, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն - նոյեմբերի 15, 1028, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), Բյուզանդիայի կայսր (976 թ.-ից եղբոր՝ Վասիլ II-ի գահակիցը, 1025 թ.-ից՝ միահեծան)։ Նրա օրոք պեչենեգների դեմ պատերազմներում աչքի է ընկել հայազգի զորավար Գևորգ Թեոդորականը։ Շարունակել է Տայքի ավագանուն տեղահանելու եղբոր քաղաքականությունը։ Ըստ Արիստակես Լաստիվերցու, Կոստանդին VIII ձգտել է պահպանել հայոց թագավորությունը՝ հակառակ Հովհաննես-Սմբատի կտակի։ Կոստանդինը Մակեդոնական (հայկական) դինաստիայի արական վերջին ներկայացուցիչն էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 615