Հերակլիոս-Կոստանդին Գ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հերակլիոս-Կոստանդին IIIից)
Jump to navigation Jump to search
Հերակլիոս-Կոստանդին Գ
Solidus-Heraclius-sb0764.jpg
Ծնվել է՝մայիսի 3, 612
Մահացել է՝մայիսի 24, 641 (29 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՔաղկեդոն, Թուրքիա
ԵրկիրByzantine imperial flag, 14th century according to portolan charts.png Բյուզանդական կայսրություն
ՏոհմԲյուզանդիան Հերակլիոսների օրոք
կառավարիչ
ՀայրՀերակլիոս Ա
ՄայրFabia Eudokia?
ԵրեխաներԿոստանդ Բ
Առողջական վիճակտուբերկուլյոզ

Հերակլիոս-Կոստանդին Գ (մայիսի 3, 612 - մայիսի 24, 641, Քաղկեդոն, Թուրքիա), Բյուզանդիայի կայսր (փետրվար - մայիսի 24, 641)։ Կոստանդին II-ի որդին, Հերակլիոսի թոռը։ Կառավարել է եղբոր հետ միասին։

Նրա օրոք Բյուզանդիան ծանր պատերազմներ է մղել արաբների դեմ։ Կայսրությանը սպառնացել են նաև սլավոններն ու լանգոբարդները։ Երկրի ներսում տեղի են ունեցել ավագանու ապստամբություններ[1]։

Կոստանդին Գ-ն Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում Կոստանդին Գ-ն ձգտել է դիմակայել արաբներին և այն պահել իր գերիշխանության տակ։ Կուրապաղատի պատվաստիճան է շնորհել և Հայոց իշխան նշանակել Վարազտիրոց իշխանին, որի մահից հետո՝ նրա որդի Սմբատին։ Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի արաբական կուսակալ Մուավիայի միջև դաշինքից հետո, 653 թվականին, Կոստանդին Գ-ն մեծ բանակով արշավել է Հայաստան, գրավել Դվինը, պաշտոնանկ արել Թեոդորոս Ռշտունուն, Հայոց իշխան նշանակել ոմն Մավրիանոսի, իսկ Մուշեղ Մամիկոնյանին՝ հայոց հեծելազորի հրամանատար[1]։

Կոստանդին Գ-ի գահակալության վերջին շրջանում հայերը, ապստամբելով արաբների դեմ, հպատակություն են հայտնել նրան։ Կոստանդին Գ-ն Համազասպ Մամիկոնյանին շնորհել է կուրապաղատի պատվաստիճան և նշանակել Հայոց իշխան։ Կոստանդին Գ-ն Պոլսի պատրիարքի հետ հրապարակել է հրովարտակ, որով հայերին պարտադրել է հավատի միաբանություն հույների հետ, բայց մերժվել է Դվինի ժողովում (648)[1]։

Սպանվել է դավադրաբար Սիրակուսեում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Վիկտոր Համբարձումյան (1979)։ Հայկական Սովետական Հանրագիտարան։ Երևան: Հայկական Հանրագիտարան հրատարակչություն։ էջ 623 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Oxford Dictionary of Byzantium, Oxford University Press, 1991