Կոստանդ Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
'Կոստանդ Բ'
Բյուզանդական կայսրության կայսր
Կոստանդ Բ և Կոստանդին Դ
Կոստանդ Բ
Իշխանություն 641-668
Հունարեն Κώνστας Β
Ծնվել է՝ նոյեմբերի 7, 630
Մահացել է՝ սեպտեմբերի 15, 668
Վախճանի վայր Սիրակուզա[1]
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Ազգություն Հայ
Հարստություն Հերակլիոսներ
Նախորդ Հերակլիոս-Կոստանդին Գ
Հաջորդող Կոստանդին Դ
Կայսր
Հայր Հերակլիոս-ԿոստանդինԳ
Մայր Q273871?
Երեխաներ Կոստանդին Դ
Կրոնական հավատքներ Ուղղափառություն


Կոստանդ Բ, (մոտ 629668) Բյուզանդական կայսրության կայսր 641-ից։ Կառավարել է 641668 թթ.։ Սպանվել է դավադրության հետևանքով։

Հերակլիոսի թոռը։ Նրա օրոք Բյուզանդիան ծանր պատերազմներ է մղել արաբների դեմ։ Կայսրությանը սպառնացել են նաև սլավոններն ու լանգոբարդները։ Երկրի ներսում տեղի են ունեցել ավագանու ապստամբություններ։ Հայաստանում Կոստաս II-ը ձգտել է դիմակայել արաբներին և այն պահել իր գերիշխանության տակ։ Կուրապաղատի պատվաստիճան է շնորհել և Հայոց իշխան նշանակել Վարազտիրոց իշխանին, որի մահից հետո՝ նրա որդի Սմբատին։

Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի արաբ, կուսակալ Մուավիայի միջև դաշինքից հետո, 653-ին, Կոստաս II-ը մեծ բանակով արշավել է Հայաստան, գրավել Դվինը, պաշտոնանկ արել Թեոդորոս Ռշտունուն, Հայոց իշխան նշանակել ոմն Մավրիանոսի, իսկ Մուշեղ Մամիկոնյանին՝ հայոց հեծելազորի հրամանատար։ Կոստաս II-ի գահակալության վերջին շրջանում հայերը, ապստամբելով արաբների դեմ, հպատակություն են հայտնել նրան։ Կոստաս II-ը Համազասպ Մամիկոնյանին շնորհել է կուրապաղատի պատվաստիճան և նշանակել Հայոց իշխան։ Կոստաս II-ը Պոլսի պատրիարքի հետ հրապարակել է հրովարտակ, որով հայերին պարտադրել է հավատի միաբանություն հույների հետ, բայց մերժվել է Դվինի ժողովում (648)։ Սպանվել է դավադրաբար, Սիրակուսեում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
  1. Record #124745938 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 30-ին 2014: