Սիրաքյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համայնք
Սիրակուզա
Comune di Siracusa
Syracusa06(js).jpg
Արքիմեդեսի հրապարակ
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզՍիցիլիա
ԳավառՍիրակուզաՍիրակուզա (SR)
ՔաղաքապետՌոբերտո Վիսենտին
Հիմնադրված էմ. թ. ա. 733 թ.
Առաջին հիշատակումմ.թ.ա. 730
Մակերես204.1 կմ²
ԲԾՄ17 մ
Պաշտոնական լեզուիտալերեն
Բնակչություն124453[1] մարդ (30.04. 2009)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0931
Փոստային ինդեքսներ96100
Ավտոմոբիլային կոդSR
Պաշտոնական կայքcomune.siracusa.it
##Սիրաքյուս (Իտալիա)
Red pog.png
##Սիրաքյուս (Սիցիլիա)
Red pog.png

Սիրակուսե, Սիրակուզա Սիրակուսք, Սիրա-կուսք (իտալ.՝ Siracusa, սից.՝ Sarausa, հուն․՝ Συράκοσαι, Συράκουσαι, Συρήκουσαι, լատ.՝ Syracusae), հին հունական քաղաք-պետություն (պոլիս) Սիցիլիա կղզու հարավ-արևելքում։ Հիմնել են կորնթացիները մ․թ․ա․ մոտ 735 թվականին։ Բնակիչների հիմնական զբաղմունքն էր երկրագործությունը և ծովային առևտուրը։ Մ․թ․ա․ 7-6-րդ դարերում Սիրակուսեն Սիցիլիայում հիմնել է մի շարք գաղութներ։ Տիրաններ Գելոնի (մոտ 485-478), Հիերոն I-ի (մոտ 478-467), Դիոնիսիոս I Ավագի (406-367), Ագաթոկլեսի (317/316-289) ժամանակ Սիրակուսեի քաղաքական կայուն վիճակը ընդմիջվել է ներքին քաղաքական պայքարով, Սիրակուսեի ժամանակավոր թուլացմամբ։ Տարբեր ժամանակներում Սիրակուսեի պետությունն ընդգրկել է Սիցիլիայի մեծագույն, Հյուսիսային Իտալիայի մի մասը։ Պունիկյան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ Սիրակուսեն Հռոմի դաշնակիցն էր, սակայն 215 թվականից անցել է Կարթագենի կողմը։ Երկամյա պաշարումից հետո՝ մ․թ․ա․ 212/211 թվականին, հռոմեացիները գրավել են Սիրակուսեն (սիրակուսեցիները պաշտպանվել են իրենց հայրենակից Արքիմեդի հնարած ռազմական մեքենաներով) և ավերել։ Հռոմի տիրապետության ժամանակաշրջանում Սիրակուսեն Սիցիլիա պրովինցիայի կուսակալների նստավայրն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ‘City’ population (i.e. that of the comune or municipality) from demographic balance: January-April 2009, ISTAT.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 405 CC-BY-SA-icon-80x15.png