Սիրաքյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սիրակուզաից)
Համայնք
Սիրակուզա
Comune di Siracusa
Դրոշ Զինանշան

Արքիմեդեսի հրապարակ
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզՍիցիլիա
ԳավառՍիրակուզաՍիրակուզա (SR)
ՔաղաքապետՌոբերտո Վիսենտին
Հիմնադրված էմ. թ. ա. 733 թ.
Առաջին հիշատակումմ.թ.ա. 730
Մակերես204.1 կմ²
ԲԾՄ17 մ
Պաշտոնական լեզուիտալերեն
Բնակչություն124453[1] մարդ (30.04. 2009)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0931
Փոստային դասիչ96100
Ավտոմոբիլային կոդSR
Պաշտոնական կայքcomune.siracusa.it
Սիրաքյուս (Իտալիա)##
Սիրաքյուս (Իտալիա)
Սիրաքյուս (Սիցիլիա)##
Սիրաքյուս (Սիցիլիա)

Սիրակուսե, Սիրակուզա Սիրակուսք, Սիրա-կուսք (իտալ.՝ Siracusa, սից.՝ Sarausa, հուն․՝ Συράκοσαι, Συράκουσαι, Συρήκουσαι, լատին․՝ Syracusae), հին հունական քաղաք-պետություն (պոլիս) Սիցիլիա կղզու հարավ-արևելքում։ Հիմնել են կորնթացիները մ․թ․ա․ մոտ 735 թվականին։ Բնակիչների հիմնական զբաղմունքն էր երկրագործությունը և ծովային առևտուրը։ Մ․թ․ա․ 7-6-րդ դարերում Սիրակուսեն Սիցիլիայում հիմնել է մի շարք գաղութներ։ Տիրաններ Գելոնի (մոտ 485-478), Հիերոն I-ի (մոտ 478-467), Դիոնիսիոս I Ավագի (406-367), Ագաթոկլեսի (317/316-289) ժամանակ Սիրակուսեի քաղաքական կայուն վիճակը ընդմիջվել է ներքին քաղաքական պայքարով, Սիրակուսեի ժամանակավոր թուլացմամբ։ Տարբեր ժամանակներում Սիրակուսեի պետությունն ընդգրկել է Սիցիլիայի մեծագույն, Հյուսիսային Իտալիայի մի մասը։ Պունիկյան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ Սիրակուսեն Հռոմի դաշնակիցն էր, սակայն 215 թվականից անցել է Կարթագենի կողմը։ Երկամյա պաշարումից հետո՝ մ․թ․ա․ 212/211 թվականին, հռոմեացիները գրավել են Սիրակուսեն (սիրակուսեցիները պաշտպանվել են իրենց հայրենակից Արքիմեդի հնարած ռազմական մեքենաներով) և ավերել։ Հռոմի տիրապետության ժամանակաշրջանում Սիրակուսեն Սիցիլիա պրովինցիայի կուսակալների նստավայրն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ‘City’ population (i.e. that of the comune or municipality) from demographic balance: January-April 2009, ISTAT.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 405