Հովհաննես Չմշկիկ
| Հովհաննես Չմշկիկ
հուն․՝ Ιωάννης «Τσιμισκής» Κουρκούας
| |
|---|---|
| Ծնվել է | մոտ 925[1][2][3][…] |
| Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
| Մահացել է | հունվարի 10, 976[4] |
| Մահվան վայր | Կոստանդնուպոլիս |
| Գերեզման | Կոստանդնուպոլիս |
| Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
| Մասնագիտություն | կառավարիչ |
| Ամուսին | Theodora? |
| Զբաղեցրած պաշտոններ | Բյուզանդիայի կայսր |
| Երեխաներ | Theophano Kourkouas? |
Հովհաննես Ա Չմշկիկ (հուն․՝ Ιωάννης Α΄ Τζιμισκής ; մոտ 925[1][2][3][…], Կոստանդնուպոլիս - հունվարի 10, 976[4], Կոստանդնուպոլիս), հայազգի բյուզանդական զորավար, պետական գործիչ, Բյուզանդիայի կայսր (969-976), Կուրկուասների հայկական ազնվական ընտանիքից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Մաթևոս Ուռհայեցու տվյալների՝ ծնվել է ներկայիս Դերսիմի նահանգի Չմշկածագ ավանում[5]։ Ժամանակակից աղբյուները նկարագրում են նրան որպես կարճահասակ, բայց գեղեցիկ և շիկամազ տղամարդ[6]։ Բարեպաշտ և ձեռնառատ մարդու համբավ ուներ[6]։
949 թվականին մասնակցել է Կարինի գրավմանը։ Իր քեռի Նիկեփորոս II Փոկաս կայսրից նշանակվել է արևելյան զորքերի սպարապետ, խոշոր ճակատամարտում ջախջախել արաբներին։ 969 թվականին կայսրուհի Թեոփանոյի օգնությամբ սպանել է կայսրին և գրավել գահը։ 971 թվականին պարտության է մատնել Թրակիա ներխուժած ռուս իշխան Սվյատոսլավին և Բուլղարիայի հյուսիսարևելյան մասը կցել կայսրությանը։ 972 թվականին, դաշինք կնքելով Հռոմեական սրբազան կայսրության հետ, արշավել է արաբների դեմ, գրավել Մարտիրուպոլիսը, Մծբինը, Հյուսիսային Միջագետքը, 974-975 թվականներին՝ Էմեսսան (Հոմս), Բաալբեկը, մտել Պաղեստին և Լիբանան։
Արաբական խալիֆայության դեմ պատերազմների ժամանակ փորձել է գրավել Բագրատունյաց Հայաստանի մի շարք շրջաններ, բայց Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 80 հազարանոց բանակով շարժվել է ընդառաջ և երկու միապետների միջև կնքվել է հաշտություն։
976 թվականին հանկարծամահ է եղել արաբների դեմ երկրորդ արշավանքից Կոստանդնուպոլիս վերադառնալուն պես։ Կասկածներ կային, թե նրան թունավորել է սենեկապետ Վասիլ Լեկափենոսը[6]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Faceted Application of Subject Terminology
- 1 2 British Museum person-institution thesaurus
- 1 2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ Մաթևոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1991, էջ 25։
- 1 2 3 Treadgold, Warren (1997). A History of the Byzantine State and Society. Stanford: Stanford University Press. էջեր 506, 512. ISBN 0-8047-2630-2.
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Չմշկիկ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 555)։ |
- 925 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 10 մահեր
- 976 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Բյուզանդական կայսրեր
- Հայազգի բյուզանդական կայսրեր
- Հայ զորավարներ
- Հայ պետական գործիչներ
- Անձինք:Ստամբուլ
- Արաբա-բյուզանդական պատերազմների բյուզանդացի մասնակիցներ
- Մակեդոնական դինաստիա
- Կուրկուասներ
- Բյուզանդիայի զորավարներ
- Անձինք մետաղադրամների վրա