Jump to content

Անդրոնիկոս II Ավագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրոնիկոս II Ավագ
հին հունարեն՝ Ἀνδρόνικος Παλαιολόγος
Դիմանկար
Ծնվել էմարտի 25, 1259(1259-03-25)[1][2]
ԾննդավայրԻզնիկ, Բյուզանդական կայսրություն
Մահացել էփետրվարի 13, 1332(1332-02-13)[3][4] (72 տարեկան)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
ՔաղաքացիությունԲյուզանդական կայսրություն
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունկայսր
ԱմուսինAnna of Hungary? և Irene of Montferrat?
Ծնողներհայր՝ Միքայել VIII Պալեոլոգոս, մայր՝ Theodora Palaiologina?
Զբաղեցրած պաշտոններԲյուզանդիայի կայսր
ԵրեխաներՄիքայել IX Պալեոլոգոս, Theodore I?, Simonida?, John Palaiologos?, Demetrios Palaiologos?, Konstantinos Palaiologos?, Irene Paleologina?, Maria Palaiologina?, Bartholomaios Palaiologos?, Maria notha Palaiologaina?[2] և Demetrios Angelodukas Palaiologos?[2]
 Andronikos II Palaiologos Վիքիպահեստում

Անդրոնիկոս II Ավագ Պալեոլոգոս (հունարեն՝ Ανδρόνικος Β'Παλαιολόγος, մարտի 25, 1259(1259-03-25)[1][2], Իզնիկ, Բյուզանդական կայսրություն - փետրվարի 13, 1332(1332-02-13)[3][4], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), բյուզանդական կայսր 1282-1328 թվականներին։ Գահակալել է հոր՝ Միքայել Պալեոլոգոսի մահից հետո։ Անդրոնիկոսի օրոք երկրում ծավալվել էին կրոնական վեճերը, Փոքր Ասիան ասպատակում էին թուրքերը։ Անդրոնիկոսը ձգտում էր վերամիավորել խաչակրաց 4-րդ արշավաենքից (1204) հետո Բյուզանդիայից անջատված տերիտորիաները։

1321 թվականին, ֆեոդալական ավագանու դրդմամբ, Անդրոնիկոսի դեմ ապստամբում է նրա 25-ամյա թոռը՝ Անդրոնիկոսը, որը յոթնամյա պայքարից հետո մտնում է Կոստանդնուպոլիս, տիրանում գահին։ Անդրոնիկոսի օրոք դրացիական հարաբերություններ էին ստեղծվել Բյուզանդիայի և Կիլիկիայի Հայկական թագավորության միջև։

Անդրոնիկոսը իր որդու՝ Միքայել Պալեոլոգոսի համար Կիլիկիայի Հեթում Բ թագավորից կնության է խնդրում նրա քրոջը՝ Մարգարիտին։

Երբ Հեթումի եղբայր Սմբատը 1296 թվականին նրանից խլում է Կիլիկիայի գահը, Հեթումն ապաստանում է Անդրոնիկոսի արքունիքում, հայցելով նրա օգնությունը՝ իր գահին վերստին տիրելու համար։

Անդրոնիկոս II-ը մահացել է 1332 թվականի փետրվարի 13-ին Կոստանդնուպոլսում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրոնիկոս II Ավագ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 402