Կոստանդին XI Պալեոլոգոս
Կոստանդին XI Պալեոլոգոս | |
|---|---|
| Ծնվել է՝ | փետրվարի 8, 1404[1] |
| Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
| Մահացել է՝ | մայիսի 29, 1453[1][2][3] (49 տարեկան) death in battle? |
| Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
| Երկիր | Բյուզանդական կայսրություն |
| Տոհմ | Պալեոլոգոսների հարստություն |
| Հայր | Մանուել Բ Պալեոլոգոս[4] |
| Մայր | Ելենա Դրագաշ |
| Հավատք | ուղղափառություն[5] և կաթոլիկություն[5] |
| Ստորագրություն | |
Կոստանդին XI Պալեոլոդոս (մոր՝ Սերբիայի արքայադուստր Հեղինեի ազգանունով՝ Դրագացես. հուն․՝ Κωνσταντίνος ΙΑ' Παλαιολόγος, Δραγάσης , (փետրվարի 8, 1404[1], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն - մայիսի 29, 1453[1][2][3], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), Բյուզանդիայի վերջին կայսրը (1449-ից)։
Սկզբում իշխել է Մորեայում, մինչև 1432-ը իրեն է ենթարկել խաչակիրների բոլոր իշխանությունները Պելոպոնեսում։ Ձգտել է Մորեայում վերականգնել հունական թագավորությունը, սակայն 1446-ին պարտվել է թուրքերից։ Կայսր է դարձել սուլթան Մուրադ II-ի աջակցությամբ։ Նախապատրաստվել է թուրքերի դեմ վճռական գործողությունների։ 1453-ի ապրիլի սկզբին սուլթան Մուհամմեդ II (Մեհմեդ, 1451— 1481) մեծ զորքով պաշարել է Կոստանդնուպոլիսը։ Կոստանդին XI Պալեոլոգոսը փոքրաթիվ ուժերով 53 պաշտպանել է քաղաքը և զոհվել մարտում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- 1 2 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ Lundy D. R. The Peerage
- 1 2 Nicol D. M. The Immortal Emperor: The Life and Legend of Constantine Palaiologos, Last Emperor of the Romans — Cambridge University Press, 1992. — P. 109. — ISBN 978-0-511-58369-8
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստանդին XI Պալեոլոգոս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 615)։ |