Մեհմեդ II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մուհամմեդ IIից)
Picto infobox prétendant à un trône.png
Մեհմեդ II
Gentile Bellini 003.jpg
Ծնվել է՝ մարտի 30, 1432
Ծննդավայր Ադրիանուպոլիս
Մահացել է՝ մայիսի 3, 1481({{padleft:1481|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:3|2|0}}) (49 տարեկանում)
Վախճանի վայր Գեբզե
Ստամբուլ
Քաղաքացիություն Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Նախորդ Մուրադ II
Հաջորդող Մուրադ II և Բայազիդ II
Տոհմ Օսմանյան
միապետ
Հայր Մուրադ II
Մայր Հյումա Խաթուն
Երեխաներ Բայազիդ II, Ջեմ Սուլթան և Gevherhan Sultan
Կրոնական հավատքներ իսլամ
Ստորագրություն Tughra of Mehmed II.svg

Մուհամմեդ II Նվաճող (Ֆաթիհ) (օսման.՝ محمد ثانى, օսման.՝ محمد الفاتح, թուրք.՝ İkinci Mehmet, Fatih Sultan Mehmet), հայտնի է նաև Մեհմեդ էլ Ֆաթիհ, Մուհամմեդ, Մուհամմեդ Նվաճող (մարտի 30, 1432, Ադրիանուպոլիս - մայիսի 3, 1481, Գեբզե), Օսմանյան կայսրության սուլթան 1444 - 1446 և 1451- 1481 թթ.։ Մուրադ II-ի որդին է։ Մեհմեդ II-ը Կոստանդնուպոլիսը դարձրեց տերության մայրաքաղաք: