Տրապիզոնի կայսրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրապիզոնի կայսրություն
հուն․՝ Αὐτοκρατορία Τραπεζούντος
 Բյուզանդական կայսրություն 1204 թ. - Օգոստոսի 15, 1461 թ. Օսմանյան կայսրություն 
Գոթիա 
Քարտեզ


(     Տրապիզոնի կայսրություն. 1300 թ.)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Տրապիզոն
Լեզու Հունարեն
Ազգություն Հույներ
Կրոն Ուղղափառություն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Կոմնենոսներ
Պետության գլուխ Կայսր
Պատմություն

Տրապիզոնի կայսրություն (հուն․՝ Αυτοκρατορία της Τραπεζούντας), Բյուզանդիայի երեք իրավահաջորդ պետություններից մեկը, որը սակայն անկախացել էր կայսրությունից մինչև Կոստանդնուպոլսի գրավումը խաչակիրների կողմից։

Աշխարհագրորեն Տրապիզոնի կայսրությունն ընդգրկում էր Սև ծովի հարավային ծովափը։ Այն մեծ մասամբ զբաղեցնում էր Պոնտոսի շրջանը, որտեղ մինչև Պոնտոսի հույների ցեղասպանությունը բնակվում էին մեծ քանակությամբ հույներ։

Տրապիզոնի կայսրության մայրաքաղաքն էր Տրապիզոնը, որը գրավվեց թուրք-օսմանների կողմից 1461 թ-ի օգոստոսի 15-ին։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրապիզոնի կայսրություն» հոդվածին։